Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Պանդխտության իրական դեմքը 09/11/2013   19:50  |  Վերլուծություններ

 
Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, գործազրկության, աճող գների և ցածր մնացող աշխատավարձերի հետևանքով օրենցօր ավելանում է հայրենիքը լքողների կամ գոնե նման մտադրություն ունեցողների թիվը:
 
Աֆրիկացին իրավունք ունի, հայաստանցին՝  ոչ
 
Վերջին շուրջ 10 տարում նորաձև է դարձել հատկապես Եվրոպական երկրներում ապաստան փնտրելը: Բազմաթիվ մեր հայրենակիցներ լավագույն կյանքի որոնումներով,  ապավինելով օտար երկրի իշխանությունների բարեհաճությանը, պարզապես մեկնում են այնտեղ, թե’ միայնակ, թե’ ընտանիքով և ապաստան հայցում, կամ, ինչպես ընդունված է ասել, «հանձնվում», այլ կերպ ասած’ հայտնվում փախստականների համար նախատեված ճամբարներում:
 
Այստեղ նրանք, կացության իրավունքի մշուշոտ հույսով, ճամբարային ահավոր պայմաններում, շատ հաճախ իրենց երեխաներից ստիպողաբար բաժանված, բազմաթիվ աֆրիկացի և պակիստանցի փախստականների հետ, ստիպված են լինում ամիսներ, երբեմն էլ` տարիներ անցկացնել: Իսկ հետո կարող է պարզվել, որ աֆրիկացին իրավունք ունի ապրել Եվրոպայում, իսկ հայաստանցուն ուղղակի արտաքսում են այդ երկրից:
 
Սա ոչ թե զուտ ենթադրություն է, այլ պաշտոնական վիճակագրությամբ հաստատված փաստ: Օրինակ, ըստ Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալների` 2011թ. երկրորդ կիսամյակում Հայաստանից ստացված հայցադիմումների 95.5 %-ը մերժվել է և այն քչերից, ում տրվել է դրական պատասխան, միայն 1.5 %-ն է ստացել հենց փախստականի կարգավիճակ: Միևնույն ժամանակ, առանց քննվելու մերժվում է դիմումների մեկ երրորդը և սա վերաբերում է բոլոր երկրների միգրանտներին. Հայաստանն այստեղ բացառություն չէ: Արդյունքում, Հայաստանից դուրս եկող դիմումների 97%-ը մերժվում է կամ ընդհանրապես չի էլ քննարկվում ընդունվող երկրների միգրացիոն կազմակերպությունների կողմից:
    
Մերժումների նման մեծ տոկոսը պայմանավորված է նրանով, որ համարվում է, որ Հայաստանում չկան քաղաքական ճնշումներ, չկա քաղաքացիական պատերազմ, և ապաստան են խնդրում հիմնականում տնտեսական միգրանտները:
 
Համեմատության համար նշենք, որ կոնֆլիկտի մեջ գտնվող տարածքներից (Սոմալի և Էրիթրեա) ստացված հայցադիմումների 67-73 %-ն ստացել է դրական պատասխան, հին կոնֆլիկների մեջ գտնվող տարածքներից (Իրաք, Աֆղանստան) ստացված հայցադիմումներից դրական պատասխան են ստացել գրեթե կեսը, իսկ քաղաքական ճնշումներով հայտնի երկրներից (Թուրքիա, Բելառուս) դրական պատասխան է ստացել հայցադիմումների 15-20%-ը: 
 
Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանից դուրս բարեկեցիկ կյանք փնտրելու հնարավորությունը գնալով նվազում է, հայրենիքից հեռանալ ցանկացողները նորանոր միջոցներ են փնտրում` եվրոպացիներին համոզելու, թե իրենք էլ աֆրիկացիներից պակաս ճնշված ու թշվառ չեն:
 
Օրինակ, հայաստանցի «փախստականներն» առավել համոզիչ երևալու և Սոմալիի, Աֆղանստանի և այդօրինակ այլ երկրներից փախուստի դիմածների հետ նույն կարգավիճակում լինելու համար հաճախ եվրոպացիներին են ներկայացնում կեղծ լուսանկարներ` ցույց տալով, թե իբր Հայաստանում անտանելի աղքատություն է, քաղաքական ահաբեկչություն կամ էլ զարտուղի ճանապարհներով ձեռք են բերում Հայաստանում ադրբեջանցի փախստականի կարգավիճակ: Իսկ արդեն վերջին շրջանի առավել նորաձև պատճառներից է ոչ ավանդական կողմնորոշում ունենալու մասին «լեգենդը»: 
 
Ի դեպ, այս մտացածին պատմությունների և կեղծ փաստերի ու փաստաթղթերի մասին իրենք «փախստականները» չեն էլ խորշում հայտարարել: Արտերկրում բնակության իրավունք ստանալու համար իրենց կիրառած հնարքների ու խորամանկությունների մասին այս մարդիկ հաճախ պատմում են անգամ մեծագույն պարծանքով ու սնափառությամբ: Իսկ նրանք, ովքեր դեռ նոր են որոշել բռնել այդ ուղին, ազատ քննարկում են «հանձնվելու» հնարավորությունները:
 
Ցավոք, պետք է խոստովանենք, որ մեր հայրենակիցներից շատերը պատրաստ են ամեն ինչի, միայն թե գնան Հայաստանից և գնան հատկապես Եվրոպա:
 
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի տվյալների` 2011թ. Հայաստանի քաղաքացիների կողմից փախստականի կարգավիճակի ստացման 6230 հայտ է ներկայացվել, և գրեթե բոլորն էլ` եվրոպական երկրներ: Հայաստանի «փախստականների» գրեթե կեսը դիմել են` Ֆրանսիայում, մյուսները Նիդերլանդներում, Լեհաստանում և այլ երկներում ապաստան ստանալու համար: 
 
Եվրոպական բարեկեցիկ կյանքի մասին պատկերացումները, սակայն, փշրվում են հենց փախստականների ճամբարի վանդակաճաղերին հասնելուն պես:
 
Եվրոպան’ ճաղավանդակի հակառակ կողմից
 
Ըստ Գերմանիայում փախստականներին օժանդակություն ցուցաբերող Pro Asyl կազմակերպության ներկայացուցիչ Բերնդ Միզովիչի` վերջին քսան տարիների ընթացքում պետությունը «վարում է փախստականներին վախեցնելու քաղաքականություն»: 
 
Ըստ նրա` դա կապված է միգրանտների հոսքի կտրուկ մեծացման հետ, որը տեղի ունեցավ 1990-ականներին և ինչն էլ իր հերթին պատճառ դարձավ հասարակության մեջ քսենոֆոբիայի առաջացման: 
 
Այս իրավիճակը բնորոշ է եվրոպական այլ երկրներին ևս: «Վախեցնելու քաղաքականություն» ասելով` Pro Asyl-ը նկատի ունի սոցիալական ցածր վճարները, աշխատելու արգելքն ու փախստականներին ստիպողաբար երկրի հեռավոր գավառների հանրակացարաններում տեղավորելը:  
 
Միևնույն ժամանակ, այս ոլորտում ամեն տարի իրավիճակը վատթարանում է, քանի որ փախստականները շատ են, ավելանում են միգրանտների գործերը, որոնք պետք է քննարկվեն: Հետևաբար, փախստականներն ստիպված են ավելի երկար մնալ ճամբարում ու սպասել իրենց գործի քննությանը:
 
Իհարկե, խոսքը ոչ բոլոր ճամբարների մասին է: Կան և այնպիսիք, որտեղ կարելի է ապրել ընտանիքով մեկ կամ երկու սենյակում: Սակայն առավել հաճախ հանդիպում են գերբնակեցված հանրակացարաններ կամ անգամ վրանային ճամբարներ, որտեղ մարդիկ ապրում են սարսափելի հակասանիտարական պայմաններում: Այնտեղ անհնար է չբախվել այլ երկրներից եկած փախստականների հետ, իսկ հաշվի առնելով Սոմալիի, Աֆղանստանի, Պակիստանի և այլ երկրների փախստականների թիվը` հայերը միշտ էլ տուժող կողմն են լինում:
 
Հարկ է նշել, որ այդպիսի ճամբարներում հազվադեպ չեն գիշերային բռնաբարությունները, ինչը զարմանալի չէ նման քրեական միջավայրում: 
 
Բացի այդ, շատերն ստիպված են լինում գողությունների գնալ, քանի որ չեն կարողանում ապրել փախստականների թոշակով: Մյուսները տարվում են թմրանյութերով, որոնք անցնում են ճամբարներով՝ հասնելով անգամ երեխաներին: Միևնույն ժամանակ, ճամբարներում հաճախ ընտանիքներ են քանդվում. կանայք թողնում են իրենց անհաջողակ ամուսնիններին և ամուսնանում են աֆրիկացի կամ արաբ միգրանտների հետ, միայն թե հաստատվեն երանելի երկրում:  
 
Քրեականացված ճամբարի հետևանքները պետությունն էլ իր ձևով է փորձում շտկել: Խնամքի կենտրոններն ու սոցիալական ծառայությունները խլում են երեխաներին ծնողներից, որպեսզի «փրկեն» նրանց և հանձնում են մանկատներ: Իսկ ոստիկանները երեկոյան ստուգումներ են անցկացնում և կարող են ձերբակալել կամ ծեծել աչքի առաջ հայտնված միգրանտին:  
 
Այս նվաստացման ու խտրականության միջով անցնում են Եվրամիության միգրանտների 80%-ը, և նրանցից շատերը միայն խորտակում են իրենց կյանքը: 
 
Այս պայմաններին չդիմանալով՝ մեր փոքրաթիվ հյրենակիցներ, ովքեր դեռ կապ են պահել Հայաստանի հետ, ունեն տուն, ընտանիք, վերադառնում են հայրենիք: Իսկ մեծ մասն այդպես էլ մնում է օտար ափերում բախտ որոնողի կարգավիճակում: Հիասթափվելով մի երկրից՝ նրանք հաճախ ապօրինի հատում են մեկ այլ պետության սահման, դիմում նոր կեղծիքների, բայց դարձյալ հայտնվում նույն մերժվածի կարգավիճակում:
 
Արդյունքում, շատ շատերն ընկնում են կյանքի հատակն ու դառնում են «միջազգային անտուններ»` կորցնելով աշխատելու կարողությունը, թափառելով երկրից երկիր ու քարշ են տալիս իրենց խղճուկ գոյությունը: Իսկ վերջում, երբ բոլոր հնարավորությունները սպառվում են, պահանջում են Հայաստանի կառավարությունից, որպեսզի տեր կանգնեն և ապահովեն այլ հարկատուների հաշվին: 
 
 

Արխիվ

[]