ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՀԻ. «Խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը, իսկ լուծման եղանակը` կողմերի առճակատումը և դրան հետևող բռնությունը» 09/06/2013 16:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակական բռնություններին։
Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով`
Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը:
Օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել և հարցրել՝ արդյո՞ք մասնակցում են քաղաքապետարանի առջև կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:
Օգոստոսի 25-ին անհայտ անձինք «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, և «մեր հերերի՞ն եք նեղացնում» ասելով՝ հարվածել են և դիմել փախուստի:
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը:
Սեպտեմբերի 5-ի գիշերը շենքի բակում մեքենան կայանելիս 6-7 անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կարծիքով՝ առկա է մեծ հավանականություն, որ այս բոլորը նախապես կազմակերպված և ուղղորդված գործողություններ են:
Ոստիկանությունն արդյունավետ քննություն չի իրականացրել և որևէ հանցագործ այս գործերով հայտնաբերված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել Երևան քաղաքի կենտրոնում և ըստ որոշ տուժած ակտիվիստների, տարածում տեղակայված են եղել տեսախցիկներ: Ոստիկանության անգործությունը նպաստում է հասարակության` ոստիկանության նկատմամբ անվստահության խորացմանը և նման հանցագործությունների տարածմանը:
«Բռնությունների այս ալիքը պայմանավորված է իշխանությունների կողմից հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքակիրթ երկխոսության բացակայությամբ: Փաստացի, այդ խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը, իսկ լուծման եղանակը` կողմերի առճակատումը և դրան հետևող բռնությունը: Այս գործընթացում էլ ոստիկանությունը դառնում է ապօրինի գործողություններ իրականացնող անձանց շահերի պաշտպանության գործիք»,– նշել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Այս դեպքերի հետ կապված ոստիկանության ոչ լիարժեք գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ «Դեպի ապահով Հայաստան» քաղաքականության միանգամայն հակառակ դրսևորումն են: Այս իրավիճակը գնահատում ենք որպես ճնշում և սպառնալիք ուղղված արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների իրացմանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն պահանջում է ՀՀ իշխանություններից`
•հրապարակայնորեն քննադատել բռնությունների շղթան,
•հասարակական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ ապահովել իշխանությունների և հասարակության միջև գործնական երկխոսություն` բացառելով կամայական որոշումների կայացումը և իրականացումը:
ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք`
•հասարակությանը ներկայացնել բացատրություններ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ապահովելու հասարակական վայրերում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,
•հրապարակայնորեն ներկայացնել, թե ինչ գործողություններ են կատարվել հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին,
•իրականացնել արագ և արդյունավետ քննություն այս արատավոր պրակտիկան կանխելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից