Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Նիկոլայ Բաղդասարյան. Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները 09/05/2013   15:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այսօր իր հայտարարության մեջ այս մասին նշում է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Տ.Աթանեսյանը միտումնավոր խեղաթյուրել է ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեության ժամանակահատվածը և գումարների մեծությունը՝ իր համար ցանկալի արդյունք ստանալու համար: ՀՀ փաստաբանական դպրոցը քննադատում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի և իր կողմնակիցների գործելաոճը՝ առաջարկելով դադարեցնել անհիմն հայտարարություններ տարածելու միջոցով հեղինակություն ձեռք բերելու փորձեր կատարելը: «Նման վարքագիծը հարիր չէ փաստաբանի կարգավիճակին, առավել ևս այն անձին, ով ցանկանում է դառնալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ»,- նշվում Դպրոցի տնօրենի պատասխանի մեջ:

ՀՀ փաստաբանական դպրոցը, մասնավորապես,  անդրադառնում է  ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեության վերաբերյալ Տիգրան Աթանեսյանի հայտարարությանը և ներկայացնում  «հիմնավորված տեսակետ Տիգրան Աթանեսյանի հայտարարության մեջ խեղաթյուրված եղանակով ներկայացված փաստերի վերաբերյալ»:

Պատասխանելով  Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն առ այն, որ  «յուրաքանչյուր հավակնորդ, ըստ իմ տեղեկությունների, դպրոցին վճարում է 640.000 ՀՀ դրամ», ՀՀ փաստաբանական դպրոցը ճշտում է՝ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձը առաջին երկու հոսքերի համար կազմել է 400.000  ՀՀ դրամ, իսկ երրորդ հոսքի ունկնդիրների համար` 500.000 ՀՀ դրամ: Ուսման վարձի ավելացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը 2013 թվականին դարձել է ԱԱՀ վճարող: «ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսման վարձը երբևէ չի եղել 640.000 ՀՀ դրամ, այսինքն՝ Տիգրան Աթանեսյանը նման տեղեկություններ ստանալ չէր կարող, հետևաբար` նա միտումնավոր հորինել է այդ թիվը իրեն նպատակահարմար թվաբանական արդյունքներ ստանալու համար»,- նշվում  է Փաստաբանական դպրոցի տնօրենի հայտարարության մեջ:

Տիգրան Աթանեսյանը հայտարարել է նաև, որ «վերջին մեկ տարվա ընթացքում, ևս ըստ իմ տեղեկությունների, դպրոցում սովորել է 120 հավակնորդ, այսինքն, դպրոցը պետք է վաստակած լինի 120*640.000=76.800.000 ՀՀ դրամ: Որևէ տեղեկություն, թե ինչպես է դպրոցը ծախսում 32.640.000+76.800.000=109.440.000 ՀՀ դրամը ևս հրապարակված չէ»:  ՀՀ փաստաբանական դպրոցի պատասխանում այս կապակցությամբ նշվում է, որ ՀՀ փաստաբանների պալատից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել  է  20.484.000 ՀՀ դրամ, քանի որ վերապատրատումը սկսել է իրականացնել հունիս ամսից, իսկ 2013 թվականին` 14.428.672 ՀՀ դրամ: Վերը նշված գումարներն ուղղվել են բացառապես փաստաբանների վերապատրաստումը կազմակերպելու համար:

ՀՀ փաստաբանական դպրոցն ունկնդիրներից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել  է 25.600.000 ՀՀ դրամ (64 ունկնդրից), քանի որ ուսուցումը սկսել է իրականացնել սեպտեմբեր ամսից, իսկ 2013 թվականին 24.000.000 ՀՀ դրամ (60 ունկնդրից):Վերը նշված գումարները ուղղվել են բացառապես ունկնդիրների ուսուցումը կազմակերպելու համար: «Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ հաշվի առնենք ընդունելության քննության ժամանակ յուրաքանչյուր հավակնորդի կողմից վճարված 35.000 ՀՀ դրամը»,- նշվում է Փաստաբանական դպրոցի պատասխանում:

Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, իրականությանը չի համապատասխանում նաև հաշվետվությունները  չհրապարակելու մասին հայտարարությունը: Փաստաբանական դպրոցի տնօրենը պարզաբանում է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամ է, իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն,  ՀՀ փաստաբանական դպրոցը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը: Հրապարակված հաշվետվությունը կարելի է գտնել http://www.azdarar.am/announcments/org/131/00014816/:

Այսինքն, ՀՀ փաստաբանական դպրոցը, իր գործունեությունը սկսելով 2012 թվականի հունիս ամսից, դեռևս 2013 թվականի մարտ ամսին հրապարակել է հաշվետվություն իր գործունեության մասին։

Փաստաբանական դպրոցն անդրադառնում է Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն  առ այն, որ «արդյունքում, միայն մոտավոր հաշվարկով, առանց այլ աղբյուրներից տրվող ֆինանսավորման, որոնց մասին, ի դեպ ևս որևէ հանրամատչելի տեղեկություն չկա, Պալատի ընդհանուր բյուջեն /ՀՊԳ-ի և դպրոցի հետ միասին/ կազմում է 260.069.600+81.600.000+76.800.000=418.469.600 ՀՀ դրամ կամ շուրջ  1.030.000 /մեկ միլիոն երեսուն հազար/ ԱՄՆ դոլար»: Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, «ըստ Տիգրան Աթանեսյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի բյուջեն ներառում է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի բյուջեն, մինչդեռ իրավաբանի տարրական գիտելիքներ ունեցող անձը պետք է իմանար, որ ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը տարբեր իրավաբանական անձինք են և ունեն տարբեր բյուջեներ, հետևաբար ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի նպատակը ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնելու միջոցով քննադատություն հնչեցնելն է, այլ թվերի խեղաթյուրման միջոցով հեղինակություն ձեռք բերելը»:

Մեկնաբանելով Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե  «վերը բերված բոլոր թվերը կրում են մոտավոր բնույթ, քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն, բացի պետական բյուջեի հատկացումից, հանրամատչելի չէ», Փաստաբանական դպրոցի տնօրենը նշում է՝  ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը յուրաքանչյուր ընդունելությունից առաջ հրապարակվել է www.pastaban.am-ում` ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում: «Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման վարձի չափի վերաբերյալ առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, հետևաբար բացառվում է, որ Տիգրան Աթանեսյանը չիմանար ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի ճշգրիտ չափը, այսինքն՝  Տիգրան Աթանեսյանը գիտակցել է, որ ակնհայտ սխալ տվյալներ է հրապարակում և նման նախադասություն գրելով՝ փորձել է ինքն իր գրածից պաշտպանվելու միջոց գտնել»,- նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ  ՀՀ փաստաբանական դպրոցը յուրաքանչյուր ընդունելության քննության ավարտից հետո ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում հրապարակում է ունկնդիրների թիվը, «հետևաբար Տիգրան Աթանեսյանը այդ հարցում ևս ապատեղեկատվություն է տարածել»:

Նիկոլայ Բաղդասարյանը հերքում է նաև Տիգրան Աթանեսյանի պնդումը, թե «և այս պայմաններում չի անցկացվում աուդիտ»՝ ՀՀ փաստաբանական դպրոցը գրանցվել է 2012 թվականի փետրվարի 9-ին,  2013թ. «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից իրականացվել է անկախ աուդիտորական ստուգում, որի արդյունքում կազմվել է եզրակացություն, որը, ինչպես վերը նշվեց, հրապարակվել է www.azdarar.am ինտերնետային կայքում: 

Տիգրան Աթանեսյանն, իր հրապարակումն ամփոփելով, նշել է. «Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»: Փաստաբանական դպրոցի տնօրենն իր հերթին նշում է՝  «ներկայացվածից կարելի է  եզրակացնել միայն, որ Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները, նախընտրական փուլում իր սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն փորձել է վարկաբեկել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը»:

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]