Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Նիկոլայ Բաղդասարյան. Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները 09/05/2013   15:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այսօր իր հայտարարության մեջ այս մասին նշում է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Տ.Աթանեսյանը միտումնավոր խեղաթյուրել է ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեության ժամանակահատվածը և գումարների մեծությունը՝ իր համար ցանկալի արդյունք ստանալու համար: ՀՀ փաստաբանական դպրոցը քննադատում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի և իր կողմնակիցների գործելաոճը՝ առաջարկելով դադարեցնել անհիմն հայտարարություններ տարածելու միջոցով հեղինակություն ձեռք բերելու փորձեր կատարելը: «Նման վարքագիծը հարիր չէ փաստաբանի կարգավիճակին, առավել ևս այն անձին, ով ցանկանում է դառնալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ»,- նշվում Դպրոցի տնօրենի պատասխանի մեջ:

ՀՀ փաստաբանական դպրոցը, մասնավորապես,  անդրադառնում է  ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեության վերաբերյալ Տիգրան Աթանեսյանի հայտարարությանը և ներկայացնում  «հիմնավորված տեսակետ Տիգրան Աթանեսյանի հայտարարության մեջ խեղաթյուրված եղանակով ներկայացված փաստերի վերաբերյալ»:

Պատասխանելով  Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն առ այն, որ  «յուրաքանչյուր հավակնորդ, ըստ իմ տեղեկությունների, դպրոցին վճարում է 640.000 ՀՀ դրամ», ՀՀ փաստաբանական դպրոցը ճշտում է՝ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձը առաջին երկու հոսքերի համար կազմել է 400.000  ՀՀ դրամ, իսկ երրորդ հոսքի ունկնդիրների համար` 500.000 ՀՀ դրամ: Ուսման վարձի ավելացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը 2013 թվականին դարձել է ԱԱՀ վճարող: «ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսման վարձը երբևէ չի եղել 640.000 ՀՀ դրամ, այսինքն՝ Տիգրան Աթանեսյանը նման տեղեկություններ ստանալ չէր կարող, հետևաբար` նա միտումնավոր հորինել է այդ թիվը իրեն նպատակահարմար թվաբանական արդյունքներ ստանալու համար»,- նշվում  է Փաստաբանական դպրոցի տնօրենի հայտարարության մեջ:

Տիգրան Աթանեսյանը հայտարարել է նաև, որ «վերջին մեկ տարվա ընթացքում, ևս ըստ իմ տեղեկությունների, դպրոցում սովորել է 120 հավակնորդ, այսինքն, դպրոցը պետք է վաստակած լինի 120*640.000=76.800.000 ՀՀ դրամ: Որևէ տեղեկություն, թե ինչպես է դպրոցը ծախսում 32.640.000+76.800.000=109.440.000 ՀՀ դրամը ևս հրապարակված չէ»:  ՀՀ փաստաբանական դպրոցի պատասխանում այս կապակցությամբ նշվում է, որ ՀՀ փաստաբանների պալատից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել  է  20.484.000 ՀՀ դրամ, քանի որ վերապատրատումը սկսել է իրականացնել հունիս ամսից, իսկ 2013 թվականին` 14.428.672 ՀՀ դրամ: Վերը նշված գումարներն ուղղվել են բացառապես փաստաբանների վերապատրաստումը կազմակերպելու համար:

ՀՀ փաստաբանական դպրոցն ունկնդիրներից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել  է 25.600.000 ՀՀ դրամ (64 ունկնդրից), քանի որ ուսուցումը սկսել է իրականացնել սեպտեմբեր ամսից, իսկ 2013 թվականին 24.000.000 ՀՀ դրամ (60 ունկնդրից):Վերը նշված գումարները ուղղվել են բացառապես ունկնդիրների ուսուցումը կազմակերպելու համար: «Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ հաշվի առնենք ընդունելության քննության ժամանակ յուրաքանչյուր հավակնորդի կողմից վճարված 35.000 ՀՀ դրամը»,- նշվում է Փաստաբանական դպրոցի պատասխանում:

Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, իրականությանը չի համապատասխանում նաև հաշվետվությունները  չհրապարակելու մասին հայտարարությունը: Փաստաբանական դպրոցի տնօրենը պարզաբանում է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամ է, իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն,  ՀՀ փաստաբանական դպրոցը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը: Հրապարակված հաշվետվությունը կարելի է գտնել http://www.azdarar.am/announcments/org/131/00014816/:

Այսինքն, ՀՀ փաստաբանական դպրոցը, իր գործունեությունը սկսելով 2012 թվականի հունիս ամսից, դեռևս 2013 թվականի մարտ ամսին հրապարակել է հաշվետվություն իր գործունեության մասին։

Փաստաբանական դպրոցն անդրադառնում է Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն  առ այն, որ «արդյունքում, միայն մոտավոր հաշվարկով, առանց այլ աղբյուրներից տրվող ֆինանսավորման, որոնց մասին, ի դեպ ևս որևէ հանրամատչելի տեղեկություն չկա, Պալատի ընդհանուր բյուջեն /ՀՊԳ-ի և դպրոցի հետ միասին/ կազմում է 260.069.600+81.600.000+76.800.000=418.469.600 ՀՀ դրամ կամ շուրջ  1.030.000 /մեկ միլիոն երեսուն հազար/ ԱՄՆ դոլար»: Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, «ըստ Տիգրան Աթանեսյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի բյուջեն ներառում է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի բյուջեն, մինչդեռ իրավաբանի տարրական գիտելիքներ ունեցող անձը պետք է իմանար, որ ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը տարբեր իրավաբանական անձինք են և ունեն տարբեր բյուջեներ, հետևաբար ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի նպատակը ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնելու միջոցով քննադատություն հնչեցնելն է, այլ թվերի խեղաթյուրման միջոցով հեղինակություն ձեռք բերելը»:

Մեկնաբանելով Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե  «վերը բերված բոլոր թվերը կրում են մոտավոր բնույթ, քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն, բացի պետական բյուջեի հատկացումից, հանրամատչելի չէ», Փաստաբանական դպրոցի տնօրենը նշում է՝  ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը յուրաքանչյուր ընդունելությունից առաջ հրապարակվել է www.pastaban.am-ում` ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում: «Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման վարձի չափի վերաբերյալ առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, հետևաբար բացառվում է, որ Տիգրան Աթանեսյանը չիմանար ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի ճշգրիտ չափը, այսինքն՝  Տիգրան Աթանեսյանը գիտակցել է, որ ակնհայտ սխալ տվյալներ է հրապարակում և նման նախադասություն գրելով՝ փորձել է ինքն իր գրածից պաշտպանվելու միջոց գտնել»,- նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ  ՀՀ փաստաբանական դպրոցը յուրաքանչյուր ընդունելության քննության ավարտից հետո ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում հրապարակում է ունկնդիրների թիվը, «հետևաբար Տիգրան Աթանեսյանը այդ հարցում ևս ապատեղեկատվություն է տարածել»:

Նիկոլայ Բաղդասարյանը հերքում է նաև Տիգրան Աթանեսյանի պնդումը, թե «և այս պայմաններում չի անցկացվում աուդիտ»՝ ՀՀ փաստաբանական դպրոցը գրանցվել է 2012 թվականի փետրվարի 9-ին,  2013թ. «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից իրականացվել է անկախ աուդիտորական ստուգում, որի արդյունքում կազմվել է եզրակացություն, որը, ինչպես վերը նշվեց, հրապարակվել է www.azdarar.am ինտերնետային կայքում: 

Տիգրան Աթանեսյանն, իր հրապարակումն ամփոփելով, նշել է. «Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»: Փաստաբանական դպրոցի տնօրենն իր հերթին նշում է՝  «ներկայացվածից կարելի է  եզրակացնել միայն, որ Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները, նախընտրական փուլում իր սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն փորձել է վարկաբեկել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը»:

 


Արխիվ

[]