ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկա. «Ես հասկացա, որ այդ խուցը վերանորոգել եմ, որ հետո թանկով ծախեն» 09/04/2013 17:13 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց վկա, դատապարտյալ Արտակ Հակոբյանը: Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման խուլիգանության և դանակահարության համար:
Ի դեպ նշենք, որ Մուրադյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդեց վկային հարցաքննությունն անցկացնել դռնփակ՝ հայտարարելով, որ վկայի հարցաքննության ընթացքում հնարավոր է պետական գաղտնիք բացահայտվի: Դրան ի պատասխան մեղադրողը նկատեց, որ եթե պետական գաղտնիք է, այդ պարագայում ոչ ոք չի կարող տեղեկանալ, այդ թվում, թե՛ դատախազը, թե՛ դատավորը և թե՛ ինքը՝ պաշտպանը:
Այնուամենայնիվ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և դահլիճում ներկաներին խնդրեց դուրս գալ, միաժամանակ հավելելով, որ հեռու չգնան, հնարավոր է, քիչ անց նորից վերադառնան: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակումը 5 րոպե անց ավարտվեց, և դատավորը դատական կարգադրիչի միջոցով դատարանի միջանցքում սպասողներին ներս կանչեց:
Վկան պնդեց նախաքննական մարմնին տված իր ցուցմունքները: Նա հայտնեց, որ երբ իրեն «Գորիս» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ինքը գտնվել է 57-րդ խցում, որից 2-3 ամիս անց ծանոթացել է Դավիթ Մուրադյանի հետ, ով իրեն առաջարկել է վերանորոգել 4-րդ խուցը և տեղափոխվել այնտեղ:
ՔԿՀ-ում վկայի համար արտոնյալ պայմաններ են ստեղծել, կրել է ոսկյա զարդեր, տեսակցություններ են տրամադրվել կնոջ հետ, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է գտնվել, և այս ամենը Մուրադյանի միջնորդությամբ, նշում է վկան և հավելում՝ գումարի դիմաց:
Վկան նշեց, որ Մուրադյանն իրեն առաջարկել է 4-րդ խուցը վերանորոգել, այնտեղ մնալ մինչև իր վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը կլուծի, «ես հասկացա, որ այդ խուցը վերանորոգել եմ, որ հետո թանգով ծախեն»,- ասաց վկան:
Հարցի հետ կապված վկան նաև ընդգծեց, որ այդ խուցը վերանորոգելով՝ կարծել է, թե իրեն խրախուսական բնութագիր կտան: Դատարանի այն հարցին, թե արդյո՞ք հնարվոր չէր գումարի դիմաց սոցիալ-հոգեբանը իրեն խրախուսական բնութագիր տար, վկան չառարկեց, ասաց. «Դա ևս տարբերակ է»:
Ա.Հակոբյանը նշեց նաև, որ իր վաղաժամկետ ազատ արձակվելու համար Մուրադյանին տված գումարները, սկզբում 10 000 ԱՄՆ դոլարը, այնուհետև՝ 4000 ԱՄՆ դոլարը Մուրադյանը ետ է վերադարձրել: Ըստ վկայի, Մուրադյանի տան կահույքն ինքը ևս պատվիրել է իր վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը լուծելու նպատակով:
2012թ. օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսների ընթացքում, ըստ վկայի, ինքը յուրաքանչյուր ամիս տեսակցությունների համար «Մուրադյանին է տվել 400 ԱՄՆ դոլար, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվելու յուրաքանչյուր ամսվա համար՝ 600 ԱՄՆ դոլար: Երբ Մուրադյանը իր խոստումը չի կատարել, դատապարտյալ Արտակ Հակոբյանը բողոք է ներկայացրել, Մուրադյանը և՛ իրեն, և՛ կնոջը խնդրել է բողոքը ետ վերցնել, խոստանալով, որ ի վերջո իր վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը կլուծի: «Շատ բաներ կա, որ չեմ ասում, որ Մուրադյանը խայտառակ չլինի», հայտարարեց վկան՝ հավելելով, որ «ես իրան ասել եմ ապարանցի եմ, բայց Երևանի ապարանցի, ինձ չխաբես, ինձ խաբել ա, դրա համար էլ բողոքել եմ»:
Դատապարտյալ Արտակ Հակոբյանը հայտնեց նաև, որ խուզարկությամբ առգրավված իր երկու հեռախոսները ինքը ետ է ստացել Մուրադյանից:
Վկայի հարցաքննության ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատեց, որ դատապարտյալը լավ իրավաբանություն է սովորել, մնում է օրենսգիրքը ուսումնասիրի:
Նշենք, որ այսօր դատական նիստին չէին ներկայացել դատակոչված 2 վկա, ովքեր հեռախոսազանգի միջոցով դատարանին հայտնել էին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ներկայանալ: Հաջորդ՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստին վկաների հարցաքննությունը կշարունակվի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել