ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
Ավազակության մեջ մեղավոր էր համաշխարհային ճգնաժամը 09/04/2013 00:02 | ԳՈՐԾ #
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, 2013 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ ավազակությունը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով: Ամբաստանյալը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Դատավճռով ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանից հօգուտ քրեական գործով տուժողներ Մոսկով Ռավոյանի և Փորսոր Նավոյանի պետք է բռնագանձվի 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում։
Գուրգեն Գասպարյանն Արագածավան գյուղում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս իր «Տաքսի» ծառայությունում շահագործել է ավտովարկավորմամբ ձեռք բերած երկու հատ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, մեկ հատ «ՎԱԶ 2106», մեկ հատ «ԳԱԶ 3110» և մեկ հատ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ։ Բացի այդ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունից 85.000 ԱՄՆ դոլար վարկ է վերցրել։ Վարկը Գ.Գասպարյանը վերցրել է ԱՄՆ դոլարով, երբ 1 դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կազմել է մոտ 300 ՀՀ դրամ։ 2009 թվականի տարեսկզբին համաշխարհային ճգնաժամի հետևանքով 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 450 ՀՀ դրամ, որի հետևանքով վարկը մարելու համար ավելի շատ գումար է ծախսվել, և Գ.Գասպարյանը հայտնվել է ֆինանսական խնդիրների առջև։
Դատարանը հիմնավորված է համարել մեղադրանքն, ըստ որի 2009 թվականի նոյեմբերի 2-ին, իր ընկեր Մանուկ Մանուկյանի առաջարկով, Գուրգեն Գասպարյանն ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության է եկել համագյուղացի Արսեն Գրիգորյանի, Թալին քաղաքի բնակիչ Ռոմեն Բարսեղյանի և իր քենակալ Անուշավան Սահակյանի հետ։ Նոյեմբերի լույս 3-ի գիշերը գնացել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի մի տան մոտ։։ Ռոմեն Բարսեղյանը մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ Գուրգեն Գասպարյանը, Մանուկ Մանուկյանը, Արսեն Գրիգորյանը և Անուշավան Սահակյանը, դուրս գալով մեքենայից` դանակով և Գուրգեն Գասպարյանի 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի գազային ատրճանակով զինված, Մանուկ Մանուկյանի կողմից նախապես բերած դիմակներով դիմակավորված տան պարսպի վրայով անցել են բակ, ոտքով հարվածել, բացել տան մուտքի դուռը, և ապօրինի մուտք են գործել բնակարան։
Նրանք տանը քնած ամուսիններ Փորսոր Նավոյանի և Մոսկով Ռավոյանի ձեռքերն ու ոտքերը կապել են կպչուն ժապավենով, վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, պահանջել են տանը եղած ողջ գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում սպառնացել են սպանել նրանց ու այրել տունը։ Տանը գտնելով միայն խոշոր չափերի` 908.000 ՀՀ դրամին համարժեք 1.600 եվրո, 10.000 ՀՀ դրամ գումար, 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս` հափշտակել են դրանք ու դիմել փախուստի։
Գուրգեն Գասպարյանն, ինչպես նշվում է դատավճռում, ավազակային հարձակում կատարելուց հետո` 2009 թվականի դեկտեմբերի կեսին դիմել է փախուստի` մեկնելով ՌԴ Կուրսկ քաղաք։ 2010 թ. հոկտեմբերի 13-ին որոշում է կայացվել Գուրգեն Գասպարյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, Գուրգեն Գասպարյանը ՌԴ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է, ձերբակալվել ու տեղափոխվել Հայաստան:
Առաջադրված մեղադրանքում, քրեական գործի նախաքննությամբ, Գուրգեն Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի, 2009 թվականի նոյեմբերի լույս 3-ի գիշերը գտնվել է տանը, Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակմանը չի մասնակցել, այլ պարզապես այդ գիշեր իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենան տրամադրել է Անուշավան Սահակյանին և Արսեն Գրիգորյանին, ովքեր իրեն ասել են, որ միասին տեղ են գնում։
Ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանը քրեական գործի դատական քննությամբ նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին հայտնել է, որ «նախաքննության ընթացքում ճիշտ քննություն չի կատարվել»։ Իրականում ինքն ավազակային հարձակում չի կատարել, իր դեմ մեղադրանք է սարքվել` հնարավոր է բռնությամբ և սպառնալիքներով, ինքն այդպես է մտածում....»։
Տուժող Մոսկով Ռավոյանի ցուցմունքի համաձայն, փայտյա դուռը կոտրելու միջոցով իրենց տուն են ներս մտել չորս անձինք, որոնք եղել են դիմակավորված ու ձեռնոցներով, իրենց ձեռքերում ունեցել են լապտերներ, նրանցից մեկի ձեռքին եղել է դանակ, իսկ մյուսի ձեռքին` ատրճանակ։ Նշված անձինք թույլ չեն տվել, որ ինքը միացնի սենյակի լույսը, և իրեն լապտերների լույսի տակ ծեծի են ենթարկել, իրեն ու մահճակալին պառկած Փորսոր Նավոյանին, կպչուն ժապավենով կապել են իրենց ձեռքերն ու ոտքերը։
Միաժամանակ այդ ընթացքում իրենից պահանջել են տանը եղած գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում սպառնացել են սպանել իրեն և այրել տունը։ Հանցագործներից մեկն էլ ծեծի ենթարկելու ընթացքում ատրճանակը դրել է իր քթի վրա` սպառնալով սպանել։ Ինքը նրանց պահանջով մատնացույց է արել իր անկողնու ներքնակի տակ եղած 1.600 եվրո և կոստյումի գրպանում եղած 10.000 ՀՀ դրամ գումարը, որը նրանք վերցրել ու շարունակել են տան բոլոր սենյակներում գումար և ոսկյա զարդեր փնտրել։ Այդ ողջ ընթացքում իրենց տուն ներխուժած չորս տղամարդիկ տակնուվրա են արել իրենց տան բոլոր սենյակներում գտնվող իրերը և փորձել են ոսկյա զարդեր ու գումար գտնել, ոչինչ չգտնելով` հափշտակել են նշված 1.600 եվրո, 10.000 ՀՀ դրամ գումարը և իրեն պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը, ու իրենց թողնելով կապված վիճակում` դիմել են փախուստի։
Տուժող Փորսոր Նավոյանն ևս տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ: Տուժողը նշել է, որ Գ.Գասպարյանին չի ճանաչում, քանի որ նրանք դիմակավորված են եղել։ «Ով որ արել է` թող բերդում փտի` եթե իրենք են։ Նրանք սպառնացել են իրեն և ամուսնուն, հայհոյել են։ Այդ ընթացքում հեռախոսազանգ է եկել մեկին, նա անջատել է, երկրորդ զանգից հետո հայհոյել է։ Դրանով բռնվեցին։ Այդ ընթացքում ամուսինը գիտակցությունը կորցրել է` այնքան են ծեծել։ Դանակի ծայրով իր աչքին են կպել. «Կհանենք, փողերի տեղն ասա...»,- ասում էին։
Նշենք, որ գործով ևս երեք մեղադրյալներ նույնպես դատապարտվել են տևական ժամկետով ազատազրկման: 2009 թվականի նոյեմբերի 13-ին Մանուկ Մանուկյանը ձերբակալվել է, ապա նաև կալանավորվել, նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 18-ի դատավճռով Մանուկ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել հիշյալ հոդվածով և դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով։
2010 թվականի հուլիսի 15-ին ձերբակալվել են նաև Ռոմեն Բարսեղյանը և Արսեն Գրիգորյանը։ Ռոմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն և 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն, իսկ Արսեն Գրիգորյանին` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրանք կալանավորվել են։ Դատարանը Ռոմեն Բարսեղյանին դատապարտել է 6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արսեն Գրիգորյանին` 10 տարի ժամկետով ազատազրկման։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]