Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Դատախազությունը հայտնաբերել է խախտումներ 09/02/2013   10:59  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված արձանագրվել են օրենսդրության պահանջների խախտումների փաստեր: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ,  խախտումներն ի հայտ են եկել ՀՀ գլխավոր դատախազության 2013թ. 1-ին կիսամյակի աշխատանքի ծրագրի համաձայն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից կատարված  ուսումնասիրության արդյունքում: 
 
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը  ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղած հաղորդման մեջ խնդրել է  հաղորդումը քննարկել և հանձնարարել արձանագրված խախտումները վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն: 
 
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում դատարանների կողմից նշանակված պատիժները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ի կատար չեն ածվել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրինական ուժի մեջ մտած դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձնելուց հետո եռօրյա ժամկետում, սակայն ուսումնասիրությամբ հայտնաբերվել են օրենքի պահանջի խախտումների դեպքեր:
 
Այսպես, ՀՀ ԱՆ «Էրեբունի»  ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներ Վարազդատ Սողոյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 15.06.2012թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 25.07.2012թ., Խաչատուր Բոյաջյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.01.2011թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 21.01.2011թ., Ստեփան Հովսեփյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 15.11.2011թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 06.12.2011թ., Սարգիս Ավագյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 05.11.2010թ., իսկ դատական որոշումը կատարման է ուղարկվել 22.11.2010թ.:
 
ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ վարչության կողմից ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 3-օրյա ժամկետի խախտմամբ են կատարման ուղարկվել տուգանք պատժատեսակի վերաբերյալ` 70 դատավճիռներ (2010թ.` 7,  2011թ.` 24, 2012թ` 39) որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում պատժատեսակի վերաբերյալ 11 դատավճիռներ (2010թ.` 2,  2011թ.` 4, 2012թ.` 5):
 
Արձանագրվել են դատական ակտերի կատարման անհարկի ձգձգումների դեպքեր և միայն վարչության միջամտության արդյունքում են դատական ակտերը կատարվել:
 
Այսպես, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հունվարի 14-ի դատավճռով Սերգեյ  Միրզոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով:  Դատական ակտն օրինական ուժ է ստացել 2010թ. մայիսի 10-ին, որը կատարման է ուղարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2011թ. հունիսի 6-ին` 1 տարի 1 ամիս ուշացումով` ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության միջամտության արդյունքում: 17.06.2011թ. Սերգեյ Միրզոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ, նույն օրը համաներման ակտի հիմքով Ս.Միրզոյանն ազատվել է պատժի կրումից:
 
Սուսաննա Ավագյանը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մայիսի 26-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով և տուգանքի 300.000 ՀՀ դրամի չափով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատական ակտն ի կատար չի ածվել, մինչդեռ այն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 10-ին: ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից դատական ակտի կատարման ձգձգման անհիմն պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատապարտյալ Ս.Ավագյանը գտնվել է ստացիոնար բուժման մեջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտթոքային բաժանմունքում: Վարչության միջամտության արդյունքում 2011թ. մարտի 17-ին դատապարտյալ Ս.Ավագյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
 
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2010թ. դատավճռով Ավիկ  Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:  Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 17.09.2010թ., իսկ 2010թ. հոկտեմբերի 7-ին կարգադրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին դատավճիռն անհապաղ կատարելու համար: Դատարանի կարգադրությունը ստանալուց շուրջ 4 ամիս անց ոստիկանության Արաբկիրի բաժնի 22.02.2011թ.  գրությամբ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին  հայտնվել է, որ բաժնի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ Օրբելի փողոցի 67 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Ավիկ Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել: Ավիկ Գրիգորյանը միայն 30.03.2011թ. տեղափոխվել է «Նուբարաշեն»   ՔԿՀ:
 
Աշոտ  Շմավոնյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2011թ. դատավճռով  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 9-ին, իսկ 10.01.2012թ. կարգադրություն է ուղարկվել Արաբկիրի բաժին դատավճիռն անհապաղ կատարելու համար: 13.01.2012թ. Արաբկիրի բաժնի կողմից գրություն է ուղարկվել դատարան` առաջարկելով կասեցնել կարգադրությունը, քանի որ Ա. Շմավոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
 
Փաստորեն դատարանի կարգադրությունը անհապաղ կատարելու փոխարեն, Արաբկիրի բաժնի կողմից դատարանի կարգադրությունը կասեցնելու մասին գրություն է հասցեագրվել դատարան: Դատավոր Կ. Ֆարխոյանը 13.01.2012թ. գրությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնին հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.01.2012թ. ոստիկանության Արաբկիրի բաժին ուղարկված օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունն անհրաժեշտ է կասեցնել, քանի որ Աշոտ Շմավոնյանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերվել է վերաքննիչ բողոք: Ա.Թամազյանը նկատում է, որ  ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը կասեցնելու այս հիմքը չի նախատեսում:
 
Որոշ դեպքերում, ըստ հաղորդման,  դատական ակտերի կատարման անհարկի ձգձգումների պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատական կարգադրությունը սխալմամբ ուղարկվել է այլ մարմնին, որն իրավասու չէ կատարելու դատարանի կարգադրությունը:
 
Այսպես, ՀՀ ոստիկանության N  զորամասի պայմանագրային զինծառայող Արեգ  Եփրեմյանի նկատմամբ 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով կայացվել է մեղադրական դատավճիռ և պատիժ է նշանակվել կալանք հիսուն օր ժամկետով: Դատավճիռը 13.12.2011թ. մտել է օրինական ուժի մեջ և դատարանն առանց պարզելու դատապարտյալի գտնվելու վայրը, կատարման է ներկայացրել ՀՀ ՈԶ N զորամաս, որտեղից 26.12.2011թ. գրությամբ հայտնվել է դատարանին, որ Արեգ Եփրեմյանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 25.11.2011թ.  հրամանով արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր և այդ պատճառով դատական ակտի կատարման ապահովումը իրենց կողմից հնարավոր չի եղել կատարել:
 
Հետագայում պարզելով, որ Ա.Եփրեմյանը բնակվել է Արաբկիրի ոստիկանության բաժնի վարչական տարածքում` դատական ակտի կատարումն ապահովելու և դատապարտյալին համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով` 2011թ. դեկտեմբերի 27-ին դատարանի կարգադրությունը  ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: 30.12.2011թ. Արեգ Եփրեմյանը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից տեղափոխվել է «Հրազդան»  ՔԿՀ:
 
Մեկ այլ դեպքով, 23.04.2012թ. ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից Արաբկիրի բաժին է ուղարկվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանից 18.04.2012թ. գրությամբ սխալմամբ իրենց հասցեագրված դատապարտյալ Տիգրան Ալաբյանի վերաբերյալ 07.03.2012թ. օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, կարգադրությունը և նյութերը` տարածքային կարգով կատարելու համար: 03.05.2012թ. Տիգրան Ալաբյանը ի կատարումն դատարանի կարգադրության, Արաբկիր բաժնի կողմից տեղափոխվել է «Հրազդան»  ՔԿՀ` շուրջ 2 ամիս ուշացումով:
 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի համաձայն դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին:  Սակայն, ինչպես նշում է  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը,  արձանագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից չեն պահպանվել նշված հոդվածի պահանջները:
 
Օրինակ,  «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 19 դատապարտյալների վերաբերյալ դատավճիռներն ի կատար ածելու մասին հաղորդումները ձգձգումներով են ուղարկվել դատարաններ:
 
Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման դատապարտված Ռոբերտ Դերենիկի Քոչարյանը մուտք է եղել ՔԿՀ 19.09.2012թ., սակայն, դատական որոշումն ի կատար ածելու մասին հաղորդումը դատարան է ուղարկվել 7 օր ուշացումով:
 
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման դատապարտված Մերուժան Պետրոսյանը մուտք է եղել ՔԿՀ 08.02.2013թ., սակայն, դատական որոշումն ի կատար ածելու մասին հաղորդումը դատարան է ուղարկվել 7 օր ուշացումով:
 
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում գույքի բռնագրավման պատժատեսակի կատարումն ապահովելու նպատակով այն քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը, որտեղ ազատազրկման ձևով պատիժ են կրում դատապարտյալները, չեն ձեռնարկվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 38-40-րդ հոդվածներով նախատեսված իրենց վրա դրված պարտականությունները` դատական ակտի կատարումը գույքի բռնագրավման մասով ապահովելու ուղղությամբ:
 
2008-2009թթ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանումներում գույքի բռնագրավում պատժատեսակի կատարման գործընթացում արձանագրված խախտումների և դրանց կատարմանը նպաստող պայմանների և պատճառների բացահայտման ու վերացման համար դեռևս 2010թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարին: Սակայն,  ըստ Ա.Թամազյանի, անցած 3 տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ քրեակատարողական հիմնարկներ հետևություններ չեն արել և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել գույքի բռնագրավման պատժատեսակի կատարման ուղղությամբ:
 
Այսպես, Սամվել Չապուխյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. սեպտեմբերի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկում` 15.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ (դատավոր Ռաֆիկ Մելքոնյան): Դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է, օրինական ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 26-ին, ուղարկվել կատարման, սակայն «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի կողմից դատարանից կատարողական թերթը չի պահանջվել և կատարման չի ներկայացվել: 
 
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. ապրիլի 2-ի դատավճռով Սամվել Չապուխյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվում ազատազրկում 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 67-րդ հոդվածի կանոններով վերջնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկում` 15.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:
 
Սակայն, հիմնական պատիժը կատարող մարմինը` «Նուբարաշեն»  ՔԿՀ-ն, այս անգամ ևս գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չի վերապահել` դատարանից կատարողական թերթ չի պահանջել և չի ներկայացրել կատարման: Դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 03.05.2010թ., սակայն գույքի բռնագրավման մասով դատական ակտն ի կատար չի ածվել` քրեակատարողական հիմնարկի անգործության հետևանքով:
 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 5-ի դատավճռով Սամվել Չապուխյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկում` 15.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:  Դատական ակտը 2013թ. հունվարի 8-ին մտել է օրինական ուժի մեջ և կատարողական թերթը դատարանի կողմից ուղարկվել ԴԱՀԿ ծառայություն:
 
Գույքի բռնագրավման մասով դատարանի կողմից 2012թ. հունվարի 23-ին տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային բաժնում հարուցվել է կատարողական վարույթ, որի ընթացքում ձեռնարկված կատարողական գոծողությունների ընթացքում պարզվել է, որ Չապուխյանը Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում սեփականության իրավունքով ունի 0,196 հա վարելահող և համատեղ սեփականության իրավունքով Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  բնակարան, որոնց նկատմամբ կիրառվել է արգելանք: Վարչության կողմից 06.05.2013թ. Ս.Չապուխյանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է հարուցվել:
 
Վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը 3 դեպքով գույքի բռնագրավման մասին դատավճիռները ստանալուց հետո պատժի կատարումը չեն վերապահել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, դատարանից կատարողական թերթը ստանալուց հետո այն ԴԱՀԿ ծառայության կատարմանը չի ներկայացվել և բաց է թողնվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կատարողական թերթը ներկայացնելու 1 տարվա ժամկետը:
 
Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Խդր Բրոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 23.01.2012թ., ԵԿԴ/0134/01/10 կատարողական թերթը «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկում ստացվել է 27.02.2012թ., սակայն քրեակատարողական հիմնարկի կողմից այն կատարման չի ներկայացվել:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2011թ. դատավճռով Արա Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 317-րդ հոդվածով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ: 26.12.2011թ. դատարանի կողմից տրամադրվել է թիվ ԵԿԴ/0012/01/10 կատարողական թերթը, սակայն  «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ի կողմից այն կատարման չի ներկայացվել:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2009թ. դատավճռով Արթուր Փիրումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվծի 3-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով` անձնական ողջ գույքի բռնագրավմամբ: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 22.02.2010թ. և կատարողական թերթը ստացվել է  «Արթիկ»  ՔԿՀ-ում, սակայն ՔԿՀ-ի կողմից այն կատարման չի ներկայացվել: 
 
Բոլոր 3 դեպքերով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ի վարչակազմի կողմից իրավասու դատարաններ միջնորդություններ է ներկայացվել կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարման ներկայացնելու պահանջով, որոնք բավարարվել են:
 
Նկատի ունենալով, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը կատարողական թերթն է, ուստի վերոգրյալից բխում է, որ դատարանն ինքն է պարտավոր կատարողական թերթը դատավճռի հետ մեկտեղ ուղարկել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և պահանջել տեղեկություններ այն կատարման ներկայացնելու մասին: Օրենքի պահանջը կատարվել է ազատազրկման ձևով պատիժ նշանակելու մասով, սակայն ոչ բոլոր դեպքերով է կատարվել գույքի բռնագրավման ձևով պատիժ նշանակելիս, քանի որ դատարանները տարբերակված մոտեցում են ցուցաբերել տարբեր բնույթի պատժատեսակների ի կատար ածման խնդրին:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

19:27 20/08/2013  |  ԼՐԱՀՈՍՍեմինար՝ «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով
13:57 01/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ ՀՀ Գլխավոր Դատախազությունը ՎՊ-ից լրացուցիչ նյութեր է պահանջել
20:32 04/06/2013  |  Քրեական խրոնիկոնՎարկ է ձեւակերպել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ
18:11 03/04/2013  |  ԳՈՐԾ #«Սևան» ազգային պարկի» նախկին տնօրենը դատապարտվեց ազատազրկման
18:56 12/02/2013  |  ԼՐԱՀՈՍԿալանավայրերում ինքնավնասումների դեպքերը մտահոգիչ են
16:01 09/11/2012  |  ԼՐԱՀՈՍԴատապարտվեց ազատազրկման
18:21 18/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազությունը ՏՄՊՊՀ-ից պահանջել է խախտումների վերաբերյալ փաստաթղթերը
16:56 12/10/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉարաշահումներ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում
10:27 29/09/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՁերբակալվել է քաղշիննախի շինարարության քաղաքականության վարչության նախկին պետը
17:14 27/09/2012  |  ԼՐԱՀՈՍՀայտարարությունը հիմնավորող նյութերի չի տիրապետում

Արխիվ

[]