ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախախորհրդարան.բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը 08/31/2013 15:32 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանությունը չի սահմանափակվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ս.թ. օգոստոսի 24-ին կատարած զանգվածային բռնություններով և նրանց առավել ակտիվ մասին առանց հիմնավոր պատճառի բերման ենթարկելով: Ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաև նրանց բերման ենթարկելու դեպքերը շարունակվում են մինչ օրս:
«Օգոստոսի 24-ից հետո տեղի ունեցող ոստիկանական բռնության դեպքերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Նախախորհրդարանի ու առհասարակ ակտիվ քաղաքացիների նկատմամբ հալածանքները համակարգային և ուղղորդված բնույթ ունեն»,- նշում է Նախախորհրդարանի կողմից տարածված հայտարարության մեջ:
Այդ օրվա ընթացքում տեղի ունեցածի կապակցությամբ վարչական իրավախախտումների հիմքով ակտիվիստներին ապօրինի կերպով բերման ենթարկելու տասնյակ դեպքերի շարքում առանձնահատուկ է Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին քրեական գործով որպես վկա բերման ենթարկելու փաստի հետ կապված բացահայտ ու լկտի օրինախախտումների փաստը:
Դմիտրի Հարությունյանը կնոջ և մանկահասակ երեխայի հետ օրեր առաջ մեկնել էր Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ` այնտեղ գտնվող ծանոթի տանը հանգստանալու համար: Ոստիկանությունն այդ ընթացքում վերը նշված քրեական գործով նրան որպես վկա հարցաքննելու նպատակով ծանուցագիր է ուղարկել նրա ծնողների տուն, որտեղ վերջինս հաշվառված է, սակայն չի բնակվում: Ծնողները հայտնել են ոստիկանությանը, որ տվյալ պահին չգիտեն իրենց որդու գտնվելու վայրը և վերադարձրել են ծանուցագիրը:
Դրանից հետո Ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական միջոցներով պարզել է նրա գտնվելու վայրը և առանց բերման ենթարկելու որոշման, գիշերվա ժամը 1:30 սահմաններում կարգախումբ է ուղարկել Արտանիշ: Նշված կարգախումբը շրջապատել է տունը ու ավելի քան 10 ժամ շարունակ ահաբեկել է նրանց` փորձելով կոտրել դուռը, ֆիզիկական բռնություն է կիրառել տանտիրոջ նկատմամբ, հոգեբանական ճնշում է գործադրել Դ. Հարությունյանի կնոջ վրա` չխորշելով անգամ անձնական վիրավորանք հասցնելուց:
Դ. Հարությունյանի ընկերների, իրավապաշտպանների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու փաստաբանների միջամտության շնորհիվ հաջողվել է կանխել նրա և նրա ընտանիքի նկատմամբ ոստիկանության կողմից բռնության ու վիրավորանքի հետագա դրսևորումը:
Դ. Հարությունյանը ներկայումս վերը նշված քրեական գործով որպես վկա բերման է ենթարկվում Արաբկիրի բաժին, որտեղ նրան կհարցաքննեն: Այդ կապակցությամբ զգուշացնում ենք, որ Նախախորհրդարանը հետամուտ է լինելու իր անդամի իրավունքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունների բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:
Իսկ ընդամենը վկային բերման ենթարկելու` բեմադրություն հիշեցնող այս գործողությունը մեկ անգամ ևս փաստում է, որ համակարգը անհավասարակշիռ, խախուտ և ոչ համարժեք վիճակում է, ուստի մեր ժողովուրդը պետք է արագացնի իր ինքնակազմակերպումն ու օր առաջ տեր կանգնի իր երկրին ու պետականությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ