ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հափշտակել են արտասահմանյան ավտոմեքենաներ` գնելու պատրվակով 08/31/2013 11:30 | ԼՐԱՀՈՍ
29-ամյա Երևանի բնակիչ Սամվել Վարդանյանին առաջադրվել էր ուրիշի գույքը՝ արտասահմանյան ավտոմեքենաները, խաբեությամբ հափշտակելու մեղադրանք՝ դրվագները չորսն են:
Այսպես, ամբաստանյալը խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախապես համաձայնության գալով հոր` Սերգեյ Վարդանյանի հետ, հայր և որդի Գևորգ և Մովսես Մանուկյանների վստահությունը չարաշահելու եղանակով, Արթուր Սևաչերյանի տվյալներով կեղծ անձնագրով գրել են ձեռագիր համաձայնագիր` գումարի տարաժամկետ վճարման պայմանով` Մովսես Մանուկյանի անվամբ հաշվառված «ԲՄՎ 300» մակնիշի ավտոմեքենան գնելու վերաբերյալ և 2012 թվականի ապրիլի 22-ին Գևորգ Մանուկյանից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափի 1.569.600 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար արժողության մեքենան:
Սամվել Վարդանյանը` խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիատավորությամբ, Արմեն Վարդանյանին պատկանող և վերջինիս ընկեր Մովսես Ալեքյանի տրամադրության տակ գտնվող` «Վոլկս Վագեն Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենան գնելու և հաջորդող ժամանակահատվածում գումարը մաս-մաս վճարելու պատրվակով` չարաշահելով վերջինիս վստահությունը գրել է գումարի տարաժամկետ վճարման վերաբերյալ ձեռագիր պարտավորագիր և 2012 թվականի հոկտեմբերի 7-ին հափշտակել Արմեն Վարդանյանին պատկանող` խոշոր չափի 1.829.655 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումար արժողության, ավտոմեքենան:
Մեկ այլ դրվագով Սամվել Վարդանյանը՝ տեղեկանալով Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Սերժիկ Սաֆարյանի կողմից անձնական օգտագործման` «Վոկսֆագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան վաճառելու մասին` խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Ս.Սաֆարյանին է ներկայացրել իր տվյալներով և լուսանկարով կեղծ անձնագրի պատճեն և 2012թ. նոյեմբերի 27-ին հիշյալ ավտոմեքենայի վերաբերյալ Սերժիկ Սաֆարյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր` գումարի տարաժամկետ վճարման պայմանով, և պայմանագրով նախատեսված ժամկետում ավտոմեքենայի արժեք գումարները վճարելու կեղծ խոստումով, նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում խաբեությամբ Սերժիկ Սաֆարյանից հափշտակել է խոշոր չափի 2.870.000 ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան:
Սամվել Վարդանյանը 2012թ. սեպտեմբերին ինտերնետային համացանցի «List.am» կայքում տեսնելով Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ Աշոտ Ղազարյանի` «Մերսեդես Բենց Տ 420» մակնիշի ավտոմեքենան ապառիկ կարգով վաճառելու հայտարարությունը` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակութուն կատարելու դիտավորությամբ, 2012 թվականի սեպտեմբերի 7-ին, գրել է տարաժամկետ վճարման պայմանով ձեռագիր համաձայնագիր` հիշյալ ավտոմեքենան 3.502.170 ՀՀ դրամին համարժեք 8.500 ԱՄՆ դոլարով գնելու մասին և հաջորդող ժամանակահատվածում տիրապետել նշված ավտոմեքենան: Այնուհետև ուրիշի գույքի հափշտակության նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ապամոնտաժելով «Մերսեդես Բենց Տ 420» մակնիշի ավտոմեքենայի 206.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության գազի գլանանոթը, վաճառել այն ինքնությունը չպարզված անձի 100.000 ՀՀ դրամով և յուրացման եղանակով հափշտակել գազի գլանանոթի արժեքը:
Նկարագրված արարքների համար Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն՝ երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախություն և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ յուրացնելը:
Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Սամվել Վարդանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Մեղադրող Ա.Մկրտչյանը և տուժողներ` Գ.Մանուկյանը Ս.Սաֆարյանը, Ա.Վարդանյանը չեն առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ, և դատարանը որոշել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Վարդապետյանի, օգոստոսի 20-ի դատավճռով Սամվել Վարդանյանին մեղավոր է ճանաչել երկու դրվագներով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով: Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Սամվել Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը դատավճռով բավարարել է տուժող Սերժիկ Սաֆարյանի քաղաքացիական հայցը Սամվել Վարդանյանից հօգուտ տուժողի որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում 2.870.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին: Դատարանը բավարարել է նաև տուժողներ Գևորգ Մանուկյանի և Արմեն Վարդանյանի քաղաքացիական հայցերը՝ Սամվել Վարդանյանից համապատասխանաբար 1.569.000 ՀՀ դրամ և 1.700.00 ՀՀ դրամ բռնագանձելու մասին: Իսկ տուժող Աշոտ Ղազարյանին քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք է վերապահվել:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար: Դատարանը հաշվի է առել նաև հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը՝ ամբաստանյալը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից