Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հափշտակել են արտասահմանյան ավտոմեքենաներ` գնելու պատրվակով 08/31/2013   11:30  |  ԼՐԱՀՈՍ

29-ամյա Երևանի բնակիչ Սամվել   Վարդանյանին առաջադրվել էր ուրիշի գույքը՝ արտասահմանյան ավտոմեքենաները,  խաբեությամբ  հափշտակելու մեղադրանք՝ դրվագները չորսն են: 

Այսպես, ամբաստանյալը  խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախապես համաձայնության գալով հոր`  Սերգեյ Վարդանյանի հետ, հայր և որդի Գևորգ  և Մովսես Մանուկյանների վստահությունը չարաշահելու եղանակով, Արթուր Սևաչերյանի տվյալներով կեղծ անձնագրով գրել են ձեռագիր համաձայնագիր`  գումարի տարաժամկետ վճարման պայմանով`  Մովսես Մանուկյանի անվամբ հաշվառված  «ԲՄՎ 300»  մակնիշի   ավտոմեքենան գնելու վերաբերյալ և 2012 թվականի ապրիլի 22-ին  Գևորգ  Մանուկյանից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափի 1.569.600 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար արժողության մեքենան: 

Սամվել  Վարդանյանը` խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիատավորությամբ, Արմեն Վարդանյանին պատկանող և վերջինիս ընկեր Մովսես Ալեքյանի տրամադրության տակ գտնվող`  «Վոլկս Վագեն Գոլֆ 3»  մակնիշի ավտոմեքենան գնելու և հաջորդող ժամանակահատվածում գումարը մաս-մաս վճարելու պատրվակով`  չարաշահելով վերջինիս վստահությունը գրել է  գումարի տարաժամկետ վճարման վերաբերյալ ձեռագիր պարտավորագիր և   2012 թվականի հոկտեմբերի 7-ին հափշտակել Արմեն Վարդանյանին պատկանող`   խոշոր չափի 1.829.655 ՀՀ դրամին համարժեք    4.500 ԱՄՆ դոլար գումար արժողության,  ավտոմեքենան:

Մեկ այլ դրվագով     Սամվել  Վարդանյանը՝  տեղեկանալով Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի  բնակիչ Սերժիկ  Սաֆարյանի կողմից անձնական օգտագործման`  «Վոկսֆագեն Գոլֆ» մակնիշի   ավտոմեքենան վաճառելու մասին` խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ,    Ս.Սաֆարյանին է ներկայացրել իր տվյալներով և լուսանկարով կեղծ անձնագրի պատճեն   և 2012թ. նոյեմբերի 27-ին   հիշյալ ավտոմեքենայի վերաբերյալ Սերժիկ   Սաֆարյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր` գումարի տարաժամկետ վճարման պայմանով, և պայմանագրով նախատեսված ժամկետում ավտոմեքենայի արժեք գումարները վճարելու կեղծ խոստումով, նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում խաբեությամբ Սերժիկ Սաֆարյանից հափշտակել է խոշոր չափի 2.870.000 ՀՀ դրամ արժողության   ավտոմեքենան: 

Սամվել  Վարդանյանը 2012թ. սեպտեմբերին ինտերնետային համացանցի «List.am»  կայքում տեսնելով Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ Աշոտ  Ղազարյանի`  «Մերսեդես Բենց Տ 420»   մակնիշի  ավտոմեքենան ապառիկ կարգով վաճառելու հայտարարությունը`   յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակութուն կատարելու դիտավորությամբ, 2012 թվականի սեպտեմբերի 7-ին, գրել է տարաժամկետ վճարման պայմանով ձեռագիր համաձայնագիր`  հիշյալ ավտոմեքենան 3.502.170 ՀՀ դրամին համարժեք 8.500 ԱՄՆ դոլարով գնելու մասին և հաջորդող ժամանակահատվածում տիրապետել նշված ավտոմեքենան: Այնուհետև ուրիշի գույքի հափշտակության նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ապամոնտաժելով  «Մերսեդես Բենց Տ 420» մակնիշի   ավտոմեքենայի 206.000 ՀՀ  դրամին համարժեք    500 ԱՄՆ դոլար արժողության գազի գլանանոթը, վաճառել այն ինքնությունը չպարզված անձի 100.000 ՀՀ դրամով և յուրացման եղանակով հափշտակել գազի գլանանոթի արժեքը:

Նկարագրված արարքների համար  Սամվել  Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝   խոշոր չափերով խարդախություն՝ երկու դրվագով,   ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝   մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախություն    և   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ յուրացնելը: 

Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Սամվել  Վարդանյանը միջնորդել է  դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Մեղադրող Ա.Մկրտչյանը  և  տուժողներ`  Գ.Մանուկյանը Ս.Սաֆարյանը, Ա.Վարդանյանը  չեն առարկել  արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ, և դատարանը որոշել է  դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Վարդապետյանի, օգոստոսի 20-ի դատավճռով Սամվել Վարդանյանին մեղավոր  է  ճանաչել երկու դրվագներով  ՀՀ  քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով: Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Սամվել  Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է  սահմանվել ազատազրկում 6 տարի 6   ամիս ժամկետով: Դատարանը դատավճռով բավարարել է տուժող Սերժիկ  Սաֆարյանի քաղաքացիական հայցը Սամվել Վարդանյանից հօգուտ տուժողի  որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում 2.870.000 ՀՀ դրամ  բռնագանձելու մասին: Դատարանը բավարարել է նաև տուժողներ Գևորգ  Մանուկյանի և Արմեն Վարդանյանի քաղաքացիական հայցերը՝ Սամվել Վարդանյանից համապատասխանաբար 1.569.000 ՀՀ դրամ և 1.700.00 ՀՀ դրամ բռնագանձելու մասին: Իսկ տուժող Աշոտ Ղազարյանին քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք է  վերապահվել:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար:  Դատարանը հաշվի է առել նաև հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը՝ ամբաստանյալը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել:

 


Արխիվ

[]