Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Տիգրան Աթանեսյանը քննադատում է մրցակից-թեկնածուներին 08/29/2013   13:44  |  Հարցազրույց

 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի հետ «Փաստինֆո»-ի զրույցի ընթացքում խոսք գնաց նաև թեկնածու սևփիարային
մարտավարության,  առկա խնդիրների մասին: 
 
Ինչո՞ւ  որոշեցիք ինքնառաջադրվել որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու:  
 
Ինձ դրդել է առաջադրվել, ընդ որում, վերջին պահին եմ այդ որոշումը կայացրել,  «ժառանգ» օպերացիան, որով Ռուբեն Սահակյանը ցանկանում է Պալատը փոխանցել իր վաղեմի տեղակալին: Քանի որ պրն. Զոհրաբյանը 7 տարի եղել է  Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, ապա Պալատի գործունեության մեջ արմատացած բոլոր բացասական երևույթների համար պատասխան է տալիս նաև ինքը: 
Կրոմվել Գրիգորյանը չի կարող դառնալ  Փաստաբանների պալատի նախագահ զուտ փաստաբանների շրջանում իր ունեցած համբավի պատճառով: Կարող է ինքը լավ փաստաբան է, չգիտեմ,  բայց իր առաջադրումը նման է Ժիրինովսկու առաջադրմանը, այսինքն՝  ինքը միշտ կա,   բայց բացառվում է,   հա,  ունի մի 5-10 տոկոս ձայն և ոչ ավել:  Հետևաբար, եթե Կրոմվել Գրիգորյանն ու Արա Զոհրաբյանը միջև գնաց պայքարը,  միանշանակ  Արա Զոհրաբյանն է դառնալու Պալատի նախագահ:   Սա այդ օպերացիայի իմաստն էր,  որովհետև  ցանկացած լուրջ փաստաբան, եթե մասնակցեր քվեարկությանը,  կընտրեր Արա Զոհրաբյանին:     Բայց Պալատն ինքը գրասենյակ չէ, ինքը չի պատկանում մի քանի մարդու, ինքը բոլոր փաստաբաններինն  է: Դա է ինձ մղել մտնել պայքարի մեջ և առաջարկել փատաբաններին նոր գաղափարներ, թե ինչպես է պետք բարեփոխել Պալատը: Ես բազմիցս միշտ նշել եմ, որ շատ թերություններ կան, և իմ տեսահոլովակում անդրադարձա դրան, դա այն է, որ Պալատն իր փաստաբաններին չի պաշտպանում, երբ  որ դրա կարիքը կա: 
Շատ հետաքրքիր է, որ սկսեցին պատասխանել՝ բա ուր եմ ես փաստաբաններին պաշտպանելիս, առնվազն դա ծիծաղելի է: Դա ասում են մարդիկ, ովքեր 1-2 տարվա ստաժ ունեն, չեն էլ ամաչում գոնե հետաքրքրվեն ես ով եմ, նոր  նման բաներ ասեն: Հիշեցնեմ, Վահե Գրիգորյանի գործը 2005թ.,  ո՞վ էր Վահեի կողքին, ո՞ւր էր Պալատը,    չկար Պալատը, Վահեի կողքին ես էի, ես եմ կազմակերպել իր պաշտպանությունը: 2009թ. Արթուր Գրիգորյան, Արա Զաքարյան, Մուշեղ Շուշանյան, Սահմանադրական դատարանի որոշում՝ ո՞ւր էր Պալատը, թաքնվել էր, չեմ վախենում այդ բառից: Ես էի կանգնած իմ ընկերների կողքին, և  ճիշտ կլինի իրենցից հարցնեք, թե ես ինչ եմ արել: 
Ինձ մեղադրողները ասում են՝   Ստեփան Ոսկանյանին ու Մուշեղ Շուշանյանին պաշտպանելուց ո՞ւր էր Տիգրան Աթանեսյանը, երկուսն էլ իմ ընկերներն են, երկուսի հետ էլ խոսել եմ, սարսափելի վրդովված էին այդ ամեն ինչից,  այսինքն՝ սև փիառ օգտագործում են իմ մրցակիցները: Ես անում եմ  առողջ քննադատություն, և իմ քննադատությունը տեղին է, հակառակ դեպքում չէին փորձի դա պիտակավորել:
 
Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու շանսերը:
 
Ես առաջ եմ քաշել գաղափարներ, ես իմ անձը չեմ առաջ քաշում: Եվ արդեն փաստաբաններն իրենք պետք է որոշեն ինչ է իրենց դուր գալիս, ես համոզված եմ, որ իմ գաղափարները ճիշտ են,  ես չեմ աշխատում էժան փիառի վրա,  ուզում եմ ցույց տալ, որ Փաստաբանների պալատի ներսում կան առողջ գաղափարներ, առողջ ուժեր, կկազմեն նրանք մեծամասնություն, թե ոչ, դա ցույց կտա քվեարկությունը,  դա ցույց կտա  նաև իմ աշխատանքը, թե կկարողանամ   այդ գաղափարները մարդկանց հասցնել և հավատ ներշնչել, որ այդ գաղափարները ես կարող եմ իրականացնել, թե ոչ: 
 
Ընտրվելու դեպքում Ձեր առաջին քայլերը որո՞նք են  լինելու:
 
Պալատի ֆինանսական գործունեությունը  պետք է լինի պարզ,  նպատակային, թափանցիկ, Պալատը պետք է պաշտպանի իր փաստաբաններին, նրանց կողքին լինի, երիտասարդ փաստաբանների գործունեությանը սատարելու ծրագիր պետք է լինի:  Ներկայումս բացարձակ չկա ոչ մի միջազգային համագործակցություն, խոշորագույն երկու միջազգային փաստաբանական կազմակերպություններին՝ Փաստաբանների միջազգային ասոցիացիային ու Փաստաբանների միջազգային միությանը,   մենք անգամ չենք անդամակցում, Ադրբեջանը, Վրաստանը կան, մենք չկանք: Չկա ոչ մի նպատակային քաղաքականություն: Սակայն ամենավատը մթնոլորտն է, փաստաբանների 90 տոկոսի համար Պալատն ընդամենը դրամարկղ է, որտեղ անդամավճար են վճարում: Շատ փաստաբաններ գիտեմ, որոնք  Պալատ չայցելելու համար բանկով են փոխանցում անդամավճարը՝ միայն թե Պալատ չգնան:
Փաստաբանները պետք է միասնական լինեն ընդհանուր խնդիրների դեպքում, դա բացարձակ չկա: 
 
Փաստաբանական ինստիտուտի կայացվածության աստիճանն ինչպիսի՞ն է: 
 
Իհարկե, կայանում է: Ունենք շատ լավ երիտասարդ փաստաբաններ, ովքեր չեն վախենում, պայքարում են, նաև փորձառու փաստաբաններ ունենք: Միայն փաստաբանական ինստիտուտի մեղքը չէ, որ  չի կարողանում վերջնական հզոր կայանալ, պետության ընդհանուր վիճակն է:  Պետությունում դատավորները փաստաբաններից հարուստ են, և պետությունը խնդիր ունի, հակառակը պետք է լինի, երբ որ եղավ հակառակը, ուրեմն երկիրն ինչ-որ տեղ զարգանում է: Իհարկե, Պալատը չի կարող լուծել բոլոր խնդիիրները, բայց գոնե ապահովել, որ լինեն  միասնական  ամենակարևոր հարցերում,  պաշտպանեն իրար, դա Պալատը կարող է: 
 
ՓՊ նախագահի ընտրությունների համատեքստում ինչո՞վ է պայմանավորված Ձեր տեսահոլովակում մեկ առ մեկ իրավապահ մարմինները քննադատելը:
 
Բոլոր ընտրված գերատեսչությունների հետ փաստաբանն աշխատում է ամեն օր, և բոլոր այդ գերատեսչությունների աշխատանքում կան շատ մեծ խնդիրներ, նույնիսկ, իմ կարծիքով ազգային անվտանգության մակարդակի խնդիրներ: Ես տեսահոլովակում փաստաբաններին «հարազատ» տեղերն էի ցույց տալիս, որտեղ ամեն օր այցելում ենք, և նշում այն խնդիրները, որ յուրաքանչյուր փաստաբան ունի՝ շփվելով այդ մարմինների հետ: 
 
Ի՞նչ եք անելու Վճռաբեկ դատարան-փաստաբաններ խնդրի լուծման ուղղությամբ: 
 
Ձևավորելու համար առողջ և թիրախային քննադատություն պետք է համակարգված աշխատանք տանել: Ես ունեմ գործեր, որոնցով Վճռաբեկ դատարանի որոշումներն ակնհայտորեն հակասում են նախադեպային իրավունքին:Պետք է ցույց տանք, որ նախադեպերը չեն աշխատում: Նախադեպային իրավունքը կոռուպցիայի ամենամեծ թշնամին է, նախադեպի միջոցով դատարանը դառնում է կանխատեսելի: 
 

Հեղինակ` Հարցալրույցը՝ Սոնա Մաշուրյանի


Արխիվ

[]