Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Անչափահասին խոստացել է դերասան դարձնել, փոխարենը դրդել է մուրացկանության 08/28/2013   18:49  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր սկսվեց մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով դատաքննությունը: 
 
 Նախնական դատական նիստին դատավարության բոլոր մասնակիցները չէին ներկայացել, մասնավորապես ներկա չէին գործով տուժող Արարատ Կիրակոսյանը և իր ներկայացուցիչը, սակայն դատարանը գտավ, որ նրանց բացակայությամբ հնարավոր է անցկացնել առաջին դատական նիստը եւ սկսվեց դատաքննությունը։
 
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած` Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
 
Նախաքննությամբ պարզ է դարձել, որ Ա. Գիվարգիզովը  2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից՝  վերջինս փախել էր  տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու  մեկնել ՌԴ,  մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել  ու մինչև մարտի 19-ը  շահագործել է նրան:  
 
Արարատին խոստանալով՝ անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանել, մեծահարուստ աղջկա հետ ամուսնացնել և բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնել և նրանց հանդիպումը կազմակերպել: Սակայն քրեական գործի նյութերի համաձայն,  մեղադրյալը   ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում վերջինիս կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ մոտ 250.000 ՀՀ դրամ գումարը: 
 
2013թ. հունվարի 18-ին Ա. Գիվարգիզովը գործով մյուս տուժող Վռամի հետ ևս ծանոթացել է նույն  ինտերնետ ակումբում, օգտագործելով մուրացկանությամբ զբաղվող երեխայի վիճակի խոցելիությունը, խոստացել է  նրա համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել,  բացի այդ խոստացել է  բջջային հեռախոս գնել, ինչպես նաև դերասանի կարիերա, ապա՝ մուրացկանությամբ զբաղվելու համար նույն օրը հավաքագրել է Վռամին:
 
Հավաքագրելուց հետո  հաջորդ օրերին հունվարի 19-ին ու 20-ին անչափահասին  շահագործելու ընթացքում նա ստացել և տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում  Վռամի  կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ շուրջ 7.400  դրամ գումարները:
 
Ա. Գիվարգիզովը  2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, Երևանի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեսել է «Թիվ 1 հատուկ կրթահամալիրի» սան, մուրացկանությամբ զբաղվող, սույն գործով տուժող, տասնութ տարին չլրացած Միսակին,  ծանոթացել  նրա հետ: Օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու առումով վերջինիս վիճակի խոցելիությունը,  այս անգամ անչափահասին շահագրգռելով 250.000 ՀՀ դրամ  աշխատավարձով  որպես թիկնապահ աշխատանքի  ընդունելու կեղծ  խոստումով,  բոլորի համար կիրառելի այլ՝   նրա համար անձնագիր և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է Միսակին և շուրջ 5 օր  շահագործել նրան՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում մուրացկանությամբ նրա վաստակած, ընդհանուր՝  շուրջ 25.000 ՀՀ դրամ գումարները:
 
Ըստ մեղադրական եզրակացության  բացի մուրացկանությունից  Ա.  կազմակերպել ու անչափահասներին ներգրավել է գողության մեջ:    2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, իր կողմից շահագործման վիճակում գտնվող Արարատին, Միսակին և իրենց հետ նույն հարկի տակ բնակվող անչափահաս Ա. Հովհաննիսյանին հայտնել է, որ պատրաստվում է զբաղվել օգտագործված եվրոպական հագուստի առևտրով, որի համար իրեն անհրաժեշտ է 50.000 ՀՀ դրամ և քանի որ տղաները չեն կարող այդքան գումարը  1-2 օրում մուրացկանությամբ հավաքել այդքան գումար, ուստիև պետք է կատարեն գողություն։
 
Նրա կազմակերպմամբ, անչափահասները ներգրավվել են հանցագործության մեջ։  Մասնավորապես «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ «Շկոդա» մակնիշի՝ Տ7181 համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են գազի գլանանոթը՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերով՝ 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Գողացված գազի գլանանոթը Ա.Հովհաննիսյանը մի քանի օր անց  30.000 ՀՀ դրամով վաճառել է և գումարը տվել Արման  Գիվարգիզովին։ 
 
Կատարած արարքների համար ամբաստանյալ Արման Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել միևնույն ժամանակն 3 հոդվածներով, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի  132.2  -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին ամսով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի  1, 3 կետերով:
 
Մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Հովհաննիսյանին, որ նա անչափահասներ Միսակ Բասեյանի և Արարատ Կիրակոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված  գողությանը:
 
Ամբաստանյալներից Ա. Գիվարգիզովը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, իսկ Ալբերտ Հովհաննիսյանը հակառակը՝ ընդունեց առաջադրված մեղադրանքը: Դատարանն այսօր սահմանեց նաեւ ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը, ըստ որի նախ կհարցաքննվեն վկաները, ապա տուժողները, եւ վերջում ամբաստանյալները ու անցավ վկաների հարցաքննությանը։ 
 
Դատարանն այսօր հասցրեց լսել 2 վկայի։ Նախ հարցաքննվեց Բախտամյան Լիաննան, ով հանդիսանում է տուժող Վռամ Ղազարյանի մայրը և որդու օրինական ներկայացուցիչը։ Վկան հայտնեց, որ որդին հաճախում է գիշերօթիկ դպրոց: Հունվարի 18-ին որդին տանից դուրս է եկել  և ինտերնետ ակումբ գնացել ու  տուն չի վերադարձել։  Մայրն անհանգստանալով փորձել է որդուն գտնել այն վայրերում, որտեղ սովորաբար լինում է տղան, սակայն ապարդյուն, զանգահարել է, բայց տղայի հեռախոսը անհասանելի է եղել: Այնուամենայնիվ, ինչպես նշեց վկան, չի շտապել ոստիկանություն դիմել, որոշել է սպասել:
 
Որդու անհետանալու հաջորդ օրը  զանգահարել է Արման անունով մի երիտասարդ՝  ասելով, որ «ձեր տղան իմ մոտ է»: Վկայի պնդմամբ  2 օր որդին մնացել է Արմանի մոտ, վերջինս տղայի մոր հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Վռամին նոր հագուստներ կգնի ու կօգնի դերասան դառնալու հարցում:
 
Վկան նշեց, որ տղան ոգևորվել է այդ հանգամանքից և մնացել Արմանի մոտ, սակայն,  2 օր հետո տուն վերադառնալով  որդին  լացակումած մորը պատմել է, որ ինքը մուրացկանությամբ է զբաղվել, իսկ հավաքած գումարները տվել  Արմանին, վերջինս էլ խոստացել է այդ գումարներով  նոր հագուստ գնել Վռամի համար, սակայն խոստացված հագուստները այդպես էլ չի գնել:
 
Հաջորդը հարցաքննության հրավիրվեց Քասթինգ ստուդիայի աշխատակից  Անի Հարությունյանը: Նշված ստուդիան գտնվել է Մաշտոցի պողոտայում՝ Դերասանի տան շենքում, որը, ինչպես վկան նշեց, իր աշխատանքի անցնելուց մի քանի օր անց   տեղափոխվել է Բաղրամյան պողոտա: Վկայի խոսքով նա այդտեղ աշխատել է 10 օր: Վկան հայտնեց, որ իրենց գրասենյակում   տեսել է գործով տուժող Միսակ Բասեյանին և Ալբերտ Հովհաննիսյանին և երբ Արմանը նրանց ինչ որ տեղ է ուղարկել՝  փոխանցելով թղթի մի կտոր, բայց թե ինչ է եղել այդ թղթի վրա գրված վկան չի իմացել: Վերադառնալով՝  Արամը նրանց հարցրել է «աղջիկ ա, թե տղա»։ Ինչպես հետագայում վկան պարզել էր, եթե տղաները  գումար հավաքել են, ապա տղայա, եթե ոչ, ապա աղջիկ:
 
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ  կշարունակվի վկաների հարցաքննությունը:
 
 
 

Արխիվ

[]