ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱՌԱՎՈՏ»: Զինդատախազի տեղակալը Գորիսի դեպքի կապակցությամբ. «Իրականացվում է, բառիս ամենալայն իմաստով, օբյեկտիվ նախաքննություն» 08/28/2013 10:46 | Մամուլ
Թերթը գրում է, որ օրերս Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասուլիսում հայտարարել է, որ Գորիսի դեպքերից հետո՝ հունիսի 2-ից, ապատեղեկատվության մեծ ալիք է բարձրացել՝ դրա աղբյուրը համարելով զինդատախազությունը:
Այս կապակցությամբ թերթի թղթակիցը զրուցել է ՀՀ զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանի հետ, ով կտրականապես հերքել , որ զինդատախազությունը որևէ ապատեղեկատվություն է տարածել:
«Այն փաստերը, որոնք ներկայացվում են հանրությանը, դրանք բոլորը հիմնված են փաստերի վրա՝ հարցաքննություններ, արձանագրություններ, որոշումներ»,- ասել է Ա.Հարությունյանը:
Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեսաձայնագրությանը, Ա.Հարությունյանը շեշտել է, որ բովանդակային առումով համացանցում տեղադրված տեսագրությունը և վարույթն իրականցնող մարմնի տրամադրության տակ եղած տեսագրությունը , որի կապակցությամբ փորձաքննություն է կատարվել, նույնն են:
Ա.Հարությունյանի դիտարկմամբ՝ երբ Հ.Ալումյանն ասել է, որ տեսանյութը մոնտաժված է, նկատի է ունեցել դրանում տեղադրված սլաքները, թե այստեղ այսինչը եղավ, այստեղ հնչեց կրակոց: «Հիմա սլաքնեչր տեղադրողը օպերատոր է եղել, թե ինչ է եղել, իր սուբյեկտիվ ընկալմամբ այդ մարդը սլաքներ է դրել: Բայց դա չի նշանակում, որ նախաքննության մարմինը դա ընդունել է հիմք»,- ասել է Ա.Հարությունյանը:
Թղթակցի այն հարցին, թե ինչպես է տեսանյութը հայտնվել որոշ մարդկանց ձեռքում, երբ դեպքից հետո այն առգրավվել է քննչական մարմինների կողմից, Ա.Հարությունյանը նշել է, որ զինդատախազությունը դրա հետ որևէ առնչություն չունի. «Տեսանյութն առգրավվել է ոչ մեր կողմից, այլ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից, փաթեթավորված տրամադրվել է մեզ, հետո փաթեթով հադերձ՝ հանձնվել փորձագետներին: Մենք հնարավորություն չենք էլ ունեցել բացելու այդ փաթեթը: Փակ փաթեթով ինչպես առգրավվել է, նույն կնիքով էլ ուղարկվել է փորձագետներին»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայկ Ալումյանը ասուլիսում հերքել է այն տեղեկությունը, թե Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմուքներ տալ, առերեսումների մասնակցել: Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է, որ Արտակ Բուդաղյանին տուժած կողմից տեղափոխեն պաշտպանվող սուբյեկտի կարգավիճակի: Սակայն, թերթի տեղեկացմամբ, զինդատախազի տեղակալ Ա.Հարությունյանը թղթակցի հետ զրույցում պնդել է, որ իրականում Արտակ Բուդաղյանը հրաժարվել է մասնակցել առերեսումների և որ դա ապատեղեկատվություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել Բուդաղյանները:
Միաժամանակ Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ այն լուրը, որ Սուրիկ Խաչատրյանի տանից ինքնաշեն զենք է հայտբաերվել, ապատեղեկատվություն է. «Սուրիկ Խաչատրյանի տանից ինքնաշեն զենք չի առգրավվել»:
Իսկ թե ինչու են Բուդաղյանները զինդատախազությանը մեղադրում գործին միակողմանի մոտենալու մեջ, ըստ արտակ Հարությունյանի՝ «Երևի պաշտպանական տակտիկա է: Իրականացվում է բառիս ամենալայն իմաստով օբյեկտիվ նախաքննություն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի՝ 28.08.13թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ