ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանի սպանությունը գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքի հետևանք էր 08/26/2013 12:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության աղմկահարույց գործով մեղադրական եզրակացությունն հաստատվել է, ու գործն ուղարկվել է դատարան: Մեղադրական եզրակացությամբ ևս հաստատվում է, որ սպանությունը որևէ առնչություն չունի տուժողի մասնագիտական, այն է՝ փաստաբանական գործունեության հետ,այն առավել քան կենցաղային արմատներ ունի:
Մեղադրյալներից երկուսը եղբայրներ են՝Արտակ և Արեն Վերանյանները, իսկ երրորդը՝Սամվել Դիլոյանը նրանց ընկերն ու կնքահայրն է,տուժողն էլ նրանց համար կողմնակի անձ չէր՝ Արտակ Վերանյանի սիրած աղջկա քեռին էր՝ թեև, սերն անփոխադարձ էր: Քեռին, ով նախկինում ոստիկանական համակարգում է ծառայել, Երևանից Վանաձոր էր եկել իր քրոջ դստերը Արտակ Վերանյանի կրնկակոխ հետապնդումներից պաշտպանելու համար՝ գոնե առժամանակ՝ մինչև աղջկա հոր Ռուսաստանից վերադառնալը: Ռեստորաններում երկօրյա բանակցությունները, թվում էր, թե կհանգեցնեն ջենտլմենային համաձայնության, սակայն հանգեցրին «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության»:
Ըստ գործի տվյալների,տուժողը «բանակցությունների» երկրորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին, խոսքի մեջ հատարարել է, որ կպատժի պայմանավորվածությունը խախտողին և քրոջ դստերը նեղացնողին ու հայոհոյել պոտենցիալ նեղացնողին: Սամվել Դիլոյանն ու Արտակ Վերանյանը հանդիմանել են Սամվել Շարբաթյանին, ով կրկնել է իր նույն պահանջը և դրա շուրջ նշյալ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որը ռեստորանի միջանցքում զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, միմյանց դուրս կանչելով, քաշքշելով և շարունակվել ռեստորանի բակում, որտեղ հայհոյելու կապակցությամբ Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է Սամվել Դիլոյանի դեմքին: Վերջինս,ինչպես նաև Արտակ Վերանյանն ու նրանց միացած Արեն Վերանյանը, ըստ մեղադրական եզրակացության, ցուցաբերելով անզուսպ եսամոլություն, առաջնորդվելով իրենց գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքով, ոտնահարելով հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհանգստություն առաջացնելով հանրային հաստատություն հանդիսացող ռեստորանում գտնված անձանց, բացահայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով նաև բակում հավաքված քաղաքացիների նկատմամբ, հրապարակայնորեն, 5-10 րոպե տևողությամբ սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ տալով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով ու լրացնելով Սամվել Շարբաթյանին կյանքից զրկելուն ուղղված միմյանց գործողությունները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը՝ նրան տապալել են գետնին և շարունակել ոտքերով հարվածելը նրա մարմնին, այդ թվում՝ գլխին:
Սամվել Դիլոյանը,Արտակ և Արեն Վերանյանները, ըստ նախաքննական մարմնի,շարունակել են Սամվել Շարբաթյանի գլխին ոտքերով հարվածելը նաև վերջինիս գիտակցությունը կորցնելուց, փաստացի դիմադրելու անընդունակ վիճակում հայտնվելուց հետո:
Միևնույն ժամանակ, ըստ մեղադրական եզրակացության, Սամվել Շարբաթյանին խմբով՝ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի հետ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված, ինչպես նաև խուլիգանական գործողությունների ընթացքում Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող «ՄՊ-654 Կ» մոդելի T09 046334 համարի գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային, առաջա-կողմնային և հետին մակերեսների, ձախ ազդրի առաջային մակերեսի շրջաններում պատճառելով արյունազեղումներ: Հավաքված քաղաքացիների միջամտությամբ, ինչպես նաև տեսնելով, որ Սամվել Շարբաթյանը կենդանության նշաններ ցույց չի տալիս, ժամը 22.10-ի սահմաններում Սամվել Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները հեռացել են, իսկ Սամվել Շարբաթյանը նշյալ խմբի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից մահացել է:
2012 թվականի նոյեմբերի 19-ին Արտակ Վերանյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին և ներկայացրել հանցագործությունների ընթացքում կիրառած նշյալ ատրճանակը:2013 թվականի փետրվարի 6-ին հետախուզման մեջ գտնված մեղադրյալներ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Երևան քաղաքում իրենց վարձակալած բնակարանում և բերման են ենթարկվել ոստիկանություն:
Նկարագրված արարքների համար Արտակ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, իսկ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն:
Հարկ է նշել, որ մեղադրյալների՝ «իրենց գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքն» ու ամենաթողությունը պաշտպանված էր, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, եռյակը վայելում էր քաղաքապետ Ս.Դարբինյանի հովանավորությունը: Մեղադրյալ Արտակ Վերանյանի կենսագրությունն ինքնին խոսուն է՝ նա 2004 թվականի հուլիսի 27-ից ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում՝ աշխատելով Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի տեղամասային տեսուչի, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 27-ից՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում:2008 թվականի հուլիսի 31-ին Արտակ Վերանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով՝ մաքսանենգության օժանդակություն,նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով կալանավորվել և ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հրամանով ազատվել է աշխատանքից: 2009 թվականի ապրիլի 27-ին Արտակ Վերանյանը հիշյալ հանցագործությունը կատարելու համար դատապարտվել է երկու տարի ժամանակով ազատազրկման: Համաներման ակտի ընդունման հիմքով նույն թվականի օգոստոսի 19-ին նա ազատվել է հետագա պատժի կրումից:Եղբայրների կնքահայրը ոչ ավել, ոչ պակաս դոցենտ է՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանով և 2006 թվականի սեպտեմբերից աշխատել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնում՝ որպես դասախոս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից