ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մորը պարտադրել են ջրով լի դույլում խեղդել նորածնին 08/26/2013 16:47 | Միջազգային լրահոս
Հարավային Կորեայում ՄԱԿ-ի հանձնաժողովը քննություն է սկսել Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունում(ԿԺԴՀ) մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Հանձնաժողովի նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել Հյուսիսային Կորեայից հարավ փախած 30 քաղաքացի: Նրանք ներկայացրել են այն սարսափելի և անմարդկային իրավիճակը, մարդկանց խոշտանգումների և մահապատիժների համապատկերը, որ այսօր իշխում է ԿԺԴՀ-ի համակենտրոնացման ճամբարներում: Այդ մասին նյութեր է հրապարակել անգլիական «Daily Mail» պարբերականը, հաղորդում է «.vesti.ru»-ն:
Թերթը ներկայացնում է տարբեր դրվագներ այն պատմություններից, որոնք ներկայացրել են ՄԱԿ-ի հանձնաժողովին հյուսիսկորեական թիվ 14 ճամբարից հրաշքով ազատված այդ մարդիկ: Օրինակ, ներկայացվում է, թե ինչպես են ճամբարի հսկիչները պատժել կորեական կարի ֆաբրիկաներից մեկի 22-ամյա բանվորին, որն այդ հաստատության սարքերը տեղափոխելու ժամանակ կարի մեքենաներից մեկը պատաբար վայր է գցել աստիճաններից: «Եթե դու մեռնես, միևնույնն է մեքենան արդեն ետ չես բերի: Մեղավորը քո ձեռքերն են»,- ասել է հսկիչներից մեկը և խոհանոցային դանակով կտրել նրա միջնամատը: Ինքը, նախկին բանտարկյալը այս իրավիճակը գնահատելիս նշել է, որ «էժան է պրծել»: Չէ՞ որ հսկիչը կուզենար՝ և մատի փոխարեն կարող էրկտրել նաև իր դաստակը:
Այս համակենտրոնացման ճամբարի մասին նախկին բանտարկյալ Շին Դոն Յուկը գրել է «Escape From Camp 14» (Փախուստ թիվ 14 ճամբարից) գիրքը: Բրիտանացի լրագրողները նշել են, որ այն պատմությունները, որ ներկայացրել են գրքի հեղինակը և նրա բախտակից ընկերները, հաճախ թվում են անհավանական: Սակայն ՄԱԿ-ի հանձնաժողովը իր առջև նպատակ է դրել պատմել ամեն ինչ սեփական ժողովրդին ահաբեկող հյուսիսկորեական ռեժիմի մասին:
Հրապարակման մեջ նշվում է, որ այդ 30 հոգին ընդամենը մի փոքր հատվածն են այն հարյուրհազարավոր քաղաքական բանտարկյալների դիմաց, ովքեր անցել են, այսպես կոչված, ուղղիչ-աշխատանքային գաղութներով: Հաճախ այդ հաստատություններում են հայտնվում ոչ միայն այն մարդիկ, ովքեր մեղավոր են ճանաչվել ռեժիմի դեմ կատարած հանցանքի մեջ, այլև նրանց ողջ ընտանիքները:
Գրքի հեղինակը՝ Շին Դոն Յուկը, ինքն էլ ծնվել է ճամբարում, 1982թ.-ին: Նրա ընտանիքը այդ ազատազրկման վայրում է հայտնվել 1960-ականների կեսերին, երբ նրա երկու հորեղբայրները փորձել են հեռանալ երկրից: Շին Դոն Յուկի թե հայրը և թե մայրը ազատազրկվածներ են եղել: Նրանք ամուսնացել են ճամբարում: Եթե երեխան արտամուսնական լիներ, ապա նրա ծնողները կենդանի չէին մնա՝ նրանց արտամուսնական սեռական կապի համար մահապատժի կենթարկեին:
Չէր ապրի նաև երեխան: Բանտարկյալներից մեկը պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել իր նորածին երեխային խեղդել ջրով լցված դույլում: «Մայրը խնդրում էր խղճալ երեխային, բայց նրան շարունակ խփում էին: Նա դողացող ձեռքերով երեխայի գլուխը մտցրեց ջրով լի դույլի մեջ: Լացը կտրվեց: Ջրի վրա երևացին պղպջակներ, երեխան խեղդվեց: Փոքրիկի տատիկը անխոս վերցրեց և տարավ նրան»:
Մեկ ուրիշ բանտարկյալ՝ Քան Չհոլհվանը, իր «Փհենյանի ակվարիումը» գրքում ներկայացնում է տարածված պատիժներից մեկը, որը կիրառվում էր թիվ 15 ճամբարում: Իշխող ռեժիմի դեմ հանդես եկող մարդու բերանը լցրել են քարերով: Հետո նրան կապկպել են և գնդակահարող խմբի ղեկավարը տվել է գնդակահարելու հրամանը: Մահվան դատապարտվածների վրա կրակում էին երեք անգամ:
Գլխին կրակոցը զոհին սպանում էր, իսկ կրծքին կամ փորին կրակոցով մահապարտին ստիպում էին ընկնել փոսի մեջ: «Դա թեթևացնում էր նրանց աշխատանքը, ովքեր թաղում էին գնդակահարվածին»,- բացատրում է գրքի հեղինակը:
Բրիտանացի լրագրողները հյուսիսկորեական ուղղիչ աշխատանքային գաղութները համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների նացիստական համակենտրոնացման ճամբարների հետ: Այստեղ նույնպես սնունդը այն աստիճան աղքատիկ է, որ մարդիկ, այդ թվում նաև երեխաները ուտում են ինչ պատահի՝ առնտետներ, գորտեր, օձեր, միջատներ:
Ինչպես նշում է «Daily Mail»-ը նույն նացիստական մեթոդներով են վերաբերում բանտարկյալների հետ նաև կորեական ճամբարների հսկիչները: Ազատազրկվածներին ժամերով ստիպում են չոքել բետոնե հատակին, դեմքերին ու ոտքերին հարվածում են փայտերով, նետում են պատժախցեր՝ ուղղակի հարազատների աչքի առջև:
Շին Դոն Յուկը պատմում է, որ ինքը մատնել է իր ծնողներին, որոնք պատրաստվում էին փախչել ճամբարից: Նա հսկիչներին հայտնել է իր ծնողների պլանները, որովհետև նրանց փախուստի պատճառով իրեն և մյուս հարազատներին կգնդակահարեին: Նա ասում է, որ իր ծնողների փախուստը խափանելուց հետո, հսկիչներն իրեն ստիպել են նայել, թե ինչպես են նրանց մտրակահարում:
Իսկ 2004թ.-ին ինքը՝ Շին Դոն Յուկը դիմեց փախուստի: Եվ դա նրան հաջողվեց:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԿԺԴՀ-ի «...առաջնորդ Կիմ Չեն Ին շարունակում է ապրել իր ինչ-որ հեքիաթային աշխարհում, կորեացի ժողովրդի տառապանքներից շատ հեռու: Նրա վերջին նախագիծը դահուկային հանգստավայրի» շինարարություն սկսելն էր, որն, ըստ նրա մատչելի պետք է լիներ յուրաքանչյուր ցանկացողի: «Սակայն այս շաբաթ շվեյցարական ընկերությունը հրաժարվեց ԿԺԴՀ-ին վաճառել դահուկորդների վերելակներ»,- ընդգծում է հոդվածը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել