Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին 01/21/2025   17:13 Փաշինյանից պահանջում ենք հրապարակել նախորդիվ եղած բանակցային փաթեթները. Մամիջանյան 01/21/2025   17:11 Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է 01/21/2025   17:06 Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի 01/21/2025   17:03 Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025 թվականի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ 01/21/2025   16:59 Հրատապ անհրաժեշտություն է փոխել քաղաքականությունը հետևյալ երեք ուղղություններով. Ռուստամյան 01/21/2025   16:56 Հայ մարդուն ցեղասպանի դատին ներկայացնելը՝ նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/21/2025   16:51 ԱԺ-ում հայտարարությունների ժամն է . ուղիղ 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է

Փաստաբանի սպանությունը գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքի հետևանք էր 08/26/2013   12:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Փաստաբան  Սամվել Շարբաթյանի սպանության աղմկահարույց գործով մեղադրական եզրակացությունն հաստատվել է,  ու  գործն ուղարկվել է դատարան: Մեղադրական եզրակացությամբ ևս հաստատվում  է, որ  սպանությունը որևէ  առնչություն  չունի տուժողի մասնագիտական, այն է՝ փաստաբանական գործունեության հետ,այն առավել քան կենցաղային արմատներ ունի: 

Մեղադրյալներից երկուսը եղբայրներ են՝Արտակ և Արեն Վերանյանները, իսկ երրորդը՝Սամվել Դիլոյանը նրանց ընկերն ու կնքահայրն է,տուժողն էլ նրանց համար կողմնակի անձ չէր՝ Արտակ Վերանյանի սիրած աղջկա քեռին էր՝  թեև, սերն անփոխադարձ էր: Քեռին, ով նախկինում ոստիկանական համակարգում է ծառայել, Երևանից Վանաձոր էր եկել իր քրոջ դստերը Արտակ Վերանյանի  կրնկակոխ հետապնդումներից պաշտպանելու համար՝ գոնե առժամանակ՝  մինչև  աղջկա հոր Ռուսաստանից վերադառնալը: Ռեստորաններում երկօրյա բանակցությունները,  թվում էր, թե  կհանգեցնեն ջենտլմենային համաձայնության, սակայն հանգեցրին «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության»: 

Ըստ գործի տվյալների,տուժողը «բանակցությունների» երկրորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին,  խոսքի մեջ հատարարել է, որ կպատժի պայմանավորվածությունը խախտողին և քրոջ դստերը նեղացնողին ու հայոհոյել պոտենցիալ նեղացնողին: Սամվել Դիլոյանն ու Արտակ  Վերանյանը հանդիմանել են Սամվել Շարբաթյանին, ով կրկնել է իր նույն պահանջը և դրա շուրջ նշյալ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որը ռեստորանի միջանցքում զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, միմյանց դուրս կանչելով, քաշքշելով և շարունակվել ռեստորանի բակում, որտեղ հայհոյելու կապակցությամբ Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է Սամվել Դիլոյանի դեմքին: Վերջինս,ինչպես նաև Արտակ Վերանյանն ու նրանց միացած Արեն Վերանյանը, ըստ մեղադրական եզրակացության, ցուցաբերելով անզուսպ եսամոլություն, առաջնորդվելով իրենց գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքով, ոտնահարելով հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհանգստություն առաջացնելով հանրային հաստատություն հանդիսացող ռեստորանում գտնված անձանց,  բացահայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով նաև բակում հավաքված քաղաքացիների նկատմամբ, հրապարակայնորեն, 5-10 րոպե տևողությամբ սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ տալով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով ու լրացնելով Սամվել Շարբաթյանին կյանքից զրկելուն ուղղված միմյանց գործողությունները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը՝    նրան  տապալել են գետնին և շարունակել ոտքերով հարվածելը  նրա մարմնին, այդ թվում՝ գլխին: 

Սամվել Դիլոյանը,Արտակ և Արեն Վերանյանները, ըստ նախաքննական մարմնի,շարունակել են Սամվել Շարբաթյանի գլխին ոտքերով հարվածելը նաև վերջինիս գիտակցությունը կորցնելուց, փաստացի դիմադրելու անընդունակ վիճակում հայտնվելուց հետո:

Միևնույն ժամանակ, ըստ մեղադրական եզրակացության,  Սամվել Շարբաթյանին խմբով՝ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի հետ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված, ինչպես նաև խուլիգանական գործողությունների ընթացքում Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող «ՄՊ-654 Կ» մոդելի T09 046334 համարի գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային, առաջա-կողմնային և հետին մակերեսների, ձախ ազդրի առաջային մակերեսի շրջաններում պատճառելով արյունազեղումներ:    Հավաքված քաղաքացիների միջամտությամբ, ինչպես նաև տեսնելով, որ Սամվել Շարբաթյանը կենդանության նշաններ ցույց չի տալիս, ժամը 22.10-ի սահմաններում Սամվել Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները հեռացել են, իսկ Սամվել Շարբաթյանը նշյալ խմբի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից մահացել է: 

2012 թվականի նոյեմբերի 19-ին Արտակ Վերանյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին և ներկայացրել հանցագործությունների ընթացքում կիրառած նշյալ ատրճանակը:2013 թվականի փետրվարի 6-ին հետախուզման մեջ գտնված մեղադրյալներ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Երևան քաղաքում իրենց վարձակալած բնակարանում և բերման են ենթարկվել ոստիկանություն: 

Նկարագրված արարքների համար Արտակ  Վերանյանին  մեղադրանք  է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն  և    258-րդ  հոդվածի 4-րդ մասով՝  զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ   խուլիգանություն, իսկ Սամվել Դիլոյանին  և Արեն Վերանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն:

Հարկ է նշել, որ  մեղադրյալների՝   «իրենց գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքն» ու ամենաթողությունը   պաշտպանված էր, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, եռյակը վայելում էր  քաղաքապետ  Ս.Դարբինյանի հովանավորությունը: Մեղադրյալ Արտակ Վերանյանի կենսագրությունն ինքնին խոսուն է՝ նա  2004 թվականի հուլիսի 27-ից ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում՝ աշխատելով Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի տեղամասային տեսուչի, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 27-ից՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում:2008 թվականի հուլիսի 31-ին Արտակ Վերանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ  հոդվածի 1-ին մասով՝ մաքսանենգության օժանդակություն,նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով կալանավորվել և ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հրամանով ազատվել է աշխատանքից:  2009 թվականի ապրիլի 27-ին Արտակ Վերանյանը հիշյալ հանցագործությունը կատարելու համար դատապարտվել է երկու տարի ժամանակով ազատազրկման: Համաներման ակտի ընդունման հիմքով նույն թվականի օգոստոսի 19-ին նա ազատվել է հետագա պատժի կրումից:Եղբայրների կնքահայրը ոչ ավել, ոչ պակաս դոցենտ է՝  տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանով և 2006 թվականի սեպտեմբերից աշխատել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնում՝ որպես դասախոս:

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]