ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մխիթարյանը դեռ պետք է գտնի իր տեղը «Բորուսիայում» 08/24/2013 14:00 | Մարզական
Հենրիկ Մխիթարյանը արդեն մասնակցել է բունդեսլիգայի երկու հանդիպման, որը, իհարկե, բավարար չէ Դորտմունդի «Բորուսիայում» նրա հեռանկարները գնահատելու համար, սակայն նախնական պատկերացում տալիս է:
Մխիթարյանը դորտմունդցիների ամենաթանկ ձեռք բերումն է ակումբի պատմության մեջ: Դա ինքնստինքյան պարտավորեցնող է, բայց միաժամանակ նաև հոգեբանորեն ճնշող գործոն է: Հայ կիսապաշտպանը առայժմ չի ցուցադրում արտառոց խաղ, որը կարդարացներ նրա համար վճարած 30 մլն դոլարը: Ավելին, կարծես թե, օտար մարմնի տպավորություն է թողնում: Հավանաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ «Շախտյորից» տեղափոխվելու ձգձգված պատմության, այնուհետև վնասվածքի պատճառով նա գործնականում բաց թողեց նախապատրաստական շրջանը: Թերևս, դրանով է բացատրվում Հենրիկի ակնհայտ ծանրաշարժությունը խաղադաշտում: Բացի այդ, Մխիթարյանը փխրուն տպավորություն է թողնում գերմանական ուժային և կոշտ ֆուտբոլի խորապատկերում: Վերջապես, ակնհայտ է, որ դեռ չի համակերպվել «Բորուսիայի» խաղաոճին: Սովորության համաձայն, հաճախ ապավինում է կարճ փոխանցումներին, ինչն ամենևին էլ ստեղծագործական երանգ չի հաղորդում խաղին: Դորտմունդցիներին, կարծես, ավելի հոգեհարազատ է միջին հեռավորության փոխանցումների միջոցով գրոհ կազմակերպելը:
Այդ պարագայում «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գերխնդիրն է գտնել և մշակել Մխիթարյանի որակները արդյունավետ օգտագործելու տարբերակներ: Իսկ ընտրության հնարավորություն իրոք կա:
Այդ առումով ուշագրավ են NBC Sports-ի վերլուծաբան Ռիչարդ Ֆարլինի դիտարկումները բունդեսլիգայի առաջնության 3-րդ տուրի «Բորուսիա» - «Վերդեր» խաղից հետո։ Հեղինակի կարծիքով, Մխիթարյանն առայժմ չի դրսևորում «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեին համարժեք փոխարինող դառնալու հավակնություններ, քանզի չունի վերջինիս ստեղծագործական ջիղը։ «Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը դրական արձագանք է առաջացրել, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը չունի Մարիո Գյոտցեի ստեղծագործական որակները։ 21-ամյա գերմանացու բացակայությամբ «Բորուսիային» խաղը զրկվել է մտավոր բաղադրիչից, առանց որի դժվար է ծնկի բերել մրցակիցներին։ Այդ հանգամանքը Կլոպին ստիպել է վերանայել թիմի խաղը կառուցելու մոտեցումները։ Բավական է նշել, որ այս մրցաշրջանում «Բորուսիայի» խփած 7 գոլերից 6-ը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Դա չի նշանակում, որ Մխիթարյանը վատ ֆուտբոլիստ է։ Նա նախաձեռնող է, սակայն ոչ ստեղծագործող։ «Շախտյորում» խաղում էին Ֆերնանդինիոն եւ այլ ստեղծագործող ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ հայ մարզիկը բացահայտում էր բնատուր որակները։ Հնարավոր է, գերմանական ակումբն էլ պետք է նույն տարբերակին դիմի, որպեսզի առավելագույն օգուտ ստանա հայ կիսապաշտպանից»,- նկատում է հոդվածագիրը։
Նշենք, որ չնայած «Բորուսիան» շահել է Գերմանիայի առաջնության մեկնարկային երեք հանդիպումները, սակայն թիմի խաղը տակավին հում տպավորություն է թողնում: Թերևս, Կլոպին ժամանակ է պետք ամռանը թիմում տեղի ունեցած փոփոխությունները մարսելու համար: Հուսանք, որ երբ դա տեղի ունենա Մխիթարյանը արժանիորեն կզարդարի դորտմունդյան փունջը և տրանսֆերային սխալի մասին խոսակցությունների տեղիք չի տա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից