Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արա Զոհրաբյան. Փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում 08/24/2013   15:03  |  Հարցազրույց

Մեր զրուցակիցն է այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Գագիկի Զոհրաբյանը:
 
- Այսօր մամուլում լայն տարածում է ստացել այն տեղեկությունը, որ Դուք եք հանդիսանում  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու ամենամեծ հավակնություն ունեցող թեկնածուն: Առավել եւս, երբ Պալատի խորհրդի վերջին ընտրություններում  Ձեր ստացած կողմ ձայները էականորեն գերազանցում էին մյուս թեկնածուի ձայները: Դուք ինքներդ ինչպես ես գնահատում Ձեր հնարավորությունները:
 
- Ակնկալում եմ գործընկերներիս՝ փաստաբանական համայնքի աջակցությունը։  Յուրաքանչյուր թեկնածուի հնարավորությունների գնահատականը կտան փաստաբանները՝  ընտրության օրը:
 
- Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը մյուս թեկնածուների նկատմամբ: Օրինակ` մեզ հայտնի է, որ Պալատի նախագահի թեկնածուներից Կրոմվել Գրիգորյանը ներգրավված է Պալատի հետ դատական գործընթացների մեջ:
 
- Իմ վերաբերմունքը Պալատի նախագահի բոլոր թեկնածուների վերաբերյալ դրական է, ավելին` թեկնածուներից երկուսին` Կրոմվել Գրիգորյանին և Տիգրան Աթանեսյանին անձամբ ճանաչում եմ և կարծում եմ, որ նրանք փորձառու փաստաբաններ են:
Ինչ վերաբերում է Պալատի խորհրդի որոշումները վիճարկելուն, ապա դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ և միայն այդ իրավունքից օգտվելը իմ համոզմամբ չի կարող ստվեր գցել փաստաբանի հեղինակության վրա:
 
- Ինչպես եք գնահատում  գործող նախագահի՝ Ռուբեն Սահակյանի գործունեությունը:
 
Ռուբեն Սահակյանի նկատմամբ իմ և փաստաբանների գերակշիռ մասի վերաբերմունքը դրական է, և այդ մասին է վկայում պարոն Սահակյանի վերընտրվելը երկրորդ անգամ: Նրա  ավանդն անգնահատելի է փաստաբանության ինստիտուտի կայացման հարցում: Այսօրվա փաստաբանը շատ ավելի պաշտպանված է, շատ ավելի մեծ հեղինակություն է վայելում և շատ ավելի լայն լիազորություններ ունի, քան 8 տարի առաջ: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր փաստաբանական համայնքի կարծիքի հետ հաշվի են նստում։ Այսօր արդեն ստեղծվել է փաստաբանական դպրոց, գործող փաստաբանները մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, օրենքով փաստաբանի անկախության առավել լավ պայմաններ են սահմանվել և այլն:
 
Որակավորման քննությունների նոր մոդելի ներդրումը Ռուբեն Սահակյանի անմիջական կազմակերպմամբ մի քանի պետությունների փաստաբանական պալատների համար դարձել է օրինակելի նմուշ: Որակավորման քննությունների կողքով նույնիսկ կոռուպցիոն ճնճղուկ չի կարող անցնել, քանի որ այն դրվել է օբյեկտիվ չափանիշների վրա` բացառելով սուբյեկտիվ գործոնը:
Ակնհայտ է փաստաբանության ինստիտուտի զարգացման տենդենցները, որում իր մեծ ներդրումն ունի հենց Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
 
- Պարոն Զոհրաբյան, համաձայնեք, որ այսօր պալատում կան  նաեւ խնդիրներ։
 
- Պալատը կայացման շատ դժվարին ուղի է անցել եւ այսօրվա խնդիրները չենք կարող համեմատել սրանից օրինակ 10 տարի առաջվա խնդիրների հետ։ Ժամանակի ընթացքում փոխվում են նաեւ պահանջները, մոտեցումները եւ շատ կարեւոր է, որ ժամանակին համընթաց քայլենք եւ փորձենք համատեղ ճիշտ ախտորոշել խնդիրները եւ լուծել դրանք։ Կարծում եմ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ փաստաբանական համայնքն այսօր դարձել է կայուն, ձեւավորված ուժ, որի մասնագիտական կարծիքի հետ դատաիրավապահ մարմինները հաշվի են նստում։ Չեմ խուսափի այդ որակումն օգտագործելուց՝ փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում եւ պետք է կատարեն։ Թե քաղաքացիաիրավական եւ թե քրեաիրավական հարաբերություններում ներկայացնելով պաշտպանյալների, վստահորդների շահերը՝ փաստաբաններիս խնդիրն է թույլ չտալ կամայականություններ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումներ եւ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանել եւ ինչու չէ նաեւ պարտադրել պետական մարմիններին՝ զերծ մնալ խախտումներից։ Այս առումով,  բնականաբար, պետք է լիներ նաեւ դիմադրություն։ Անկեղծ ասած  ոչ ոք չէր էլ կարծում, որ տարիներ շարունակ մի աշխատաոճ որդեգրած իրավապահ մարմիններն ու դատավորները շատ հեշտությամբ կհրաժարվեն նախկին մեթոդներից ու բարքերից եւ շատ կարեւոր է, որ փաստաբանները կարողանան ներկայանալ որպես հավաքական ուժ։ Պայմանականորեն ասած արտաքին մարտահրավերներին ավելի հեշտ կդիմակայենք, եթե լինենք առավել միասնական եւ պալատի ներսում ապահովենք առողջ, մրցակցային միջավայր։ Ուստեւ կարեւորում են ներքին թափանցիկության ապահովումն ու փաստաբանների ակտիվ ներգրավումը պալատի գործունեության մեջ։  Պետք  է նաեւ մենք՝ ինքներս մեր մեջ համարձակություն դրսեւորենք եւ խոսենք մեր խնդիրների, բացթողումների մասին, որովհետեւ նույն այդ հանրությունը, որը շփվում է դատաիրավապահ մարմինների հետ, գործ է ունենում նաեւ փաստաբանների հետ եւ իրենց տեսանելի են նաեւ փաստաբանական համայնքում առկա խնդիրները։  Եվ ես կարեւորում եմ անկաշկանդ քննարկումները եւ պետք է կոշտ արձագանքենք, թե փաստաբանների նկատմամբ գրանցվող ճնշումներին եւ թե առանձին փաստաբանների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վարքագծի դրսեւորումներին։
 
- Ձեր անվան շուրջ պտտվում են տեղեկություններ, որ Դուք ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեք, օրինակ Սուքիասյանների գործով: Ընդ որում, մամուլում մի քանի տարի առաջ խոսվում էր Ձեր համակարգիչն առգրավելու փորձի մասին հենց այդ գործերից մեկով:
 
-Ես կուսակցական պատկանելություն չունեմ, իսկ հաճախորդների ընտրության հարցում առաջնորդվում եմ ոչ թե նրանց քաղաքական հայացքների, այլ իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Իրավաբանական օգնության տրամադրման համար  էական նշանակություն ունի իրավունքի խախտման հանգամանքը, և եթե իրոք այդպիսին առկա է, կամ մենք ենք կարծում, որ դա այդպես է, ուրեմն էական չէ, թե ով է խախտել այդ իրավունքը:
 
Իմ կարծիքով, փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները, քանի որ հենց այդ պահից փաստաբանը կանցնի մասնագիտական սահմանը:
 
Ինչ վերաբերում է համակարգիչս առգրավելու քննիչի փորձին, այո նման բացասական դեպք արձանագրվեց, բայց ի պատիվ մեր փաստաբանական համայնքի պետք է նշեմ, որ փաստաբանների հետ միասին մենք պայքարեցինք այդ արատավոր երևույթի դեմ և հաղթանակած դուրս եկանք: Դա նախադեպային էր և մենք փաստաբաններս պնդում էինք, որ չի կարելի փաստաբանական գաղտնիք պարունակող համակարգիչը առգրավել: 2012թ. հունվարից արդեն Փաստաբանության մասին օրենքով է արգելվել փաստաբանի բնակարանից կամ գրասենյակից առգրավել տեղեկատվական բնույթի փաստաթղթեր կամ կրիչներ (այդ թվում` համակարգիչ): Սա արդեն փաստաբանների պալատի լոբինգի արդյունքն էր։
 
- Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում պալատի ներսում, ո՞րն է Ձեր ծրագիրը:
 
- Կփորձեմ հակիրճ ներկայացնել նախատեսվող բարեփոխումների հիմնական դրսևորումները:
 
Նախընտրական ծրագիրն ունի հիմնականում մի քանի սկզբունքային ուղղություններ, որոնցից առաջինը Պալատի կառավարման թափանցիկ համակարգ ստեղծելն է` այդ թվում Պալատի ֆինանսական շարժի մասին համապատասխան տեղեկատվությունը փաստաբանների կայքում տեղադրելը, Պալատի խորհրդի նիստերն օնլայն համակարգով դիտելու հնարավորություն ներդնելը և այլն:
 
Երկրորդ ուղղությունը փաստաբանների զբաղվածության ապահովմանն ուղղված առանձին ծրագրեր  են, ինչպես օրինակ սկսնակ փաստաբաններին փաստաբանական գրասենյակներ գործուղելը, կամ բոլոր փաստաբաններին հնարավորություն ընձեռելը ներգրավվել հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությանը:
 
Առանձին ծրագրեր կան նաև ԲՈՒՀ-երի և արտասահմանյան երկրների փաստաբանների պալատների հետ համագործակցության սերտացման տեսանկյունից:
Հանրային պաշտպանի գրասենյակում կարելի է ռոտացիոն կարգով` որոշակի տոկոսով սկսնակ փաստաբաններ ներգրավել, որոնք հավատացած եմ առավել ջանասիրաբար կաշխատեն: Դրանով, կկարգավորվի նոր փաստաբանի աշխատատեղի հարցը, թարմություն կմտնի հանրային պաշտպանի գրասենյակում: Իհարկե չպետք է մոռանալ նաև մեր փորձառու տարեց փաստաբաններին, որոնց փորձից և իմաստությունից կարելի է պտուղներ քաղել:
 
Փաստաբանների պալատի հոգսերին ծանոթ եմ: Չպետք է մոռանալ, որ այն դեռ 8 տարեկան է: Եվ իհարկե կլինեն ծրագրեր, որոնք դեռ չեն հասցվել իրագործվել: 
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 
 
 
 
 

Արխիվ

[]