ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպան. ՀՀ ոստիկանապետը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը 08/23/2013 16:21 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մեղադրող Գևորգ Երեմյանը միջնորդեց ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին դատապարտել 4-ական տարվա ազատազրկման՝ 2 տարով զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Մեղադրողը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեղմացուցիչ հանգամանքների վրա՝ երկու ամբաստանյալներն ունեն մինչև 14 տարեկան մեկական երեխա, ամուսնացած են, նախկինում դատապարտված չեն եղել, բնութագրվում են դրական:
Հիշեցնենք, որ օպերլիազորները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք։
Ըստ մեղադրող կողմի,պաշտոնեական լիազորություններն անցնելու,մասնավորապես, խոշտանգումներ կատարելու, և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը հիմնավորված է նախաքննությամբ ձեռք բերված ու դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, և ամբաստանյալների կողմից մեղադրանքը չընդունելն, ըստ մեղադրողի,անհիմն է ու ունի պատասխանատվությունից խուսափելու նպատակ: Դատախազի գնահատմամբ, մեղադրանքը հիմնավորված է տուժող Ռոբերտ Հովսեփյանի, վկաների ցուցմունքներով, ընդ որում, մեղադրողը որոշ վկաների պարագայում արժանահավատ համարեց նրանց նախաքննական ցուցմունքները, իսկ դատաքննական ցուցմունքներն որակեց որպես հակասական ու գործով ձեռք բերված ապացույցներից չբխող: Մեղադրանքը, ըստ Գ.Երեմյանի, հաստատվում է նաեւ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ, ըստ որի տուժող Ռ.Հովսեփյանը, մասնավորապես, ստացել է ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում, որի հետևանքով նրա առողջությանը հասցվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայմամբ:
Մեղադրողը հիմնավորված է համարում նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը՝ գողության կասկածանքով Ռոբերտ Հովսեփյանն ու նրա 4 ընկերները բերման են ենթարկվել 2012թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 23-ի սահմաններում, այլ ոչ թե հոկտեմբերի 4-ին 15-ին, ինչպես պնդում են ոստիկաններն ու ինչպես արձանագրված է բերման ենթարկվածների ցուցակում:
Մեղադրողն որպես լրացուցիչ փաստարկ նշեց, որ այլ ոստիկանների վերաբերյալ ևս գործից մաս է անջատվել, դրանով ներկայումս նախաքննություն է ընթանում:
Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում է, որ մեղադրանքն ապացուցված չէ, ամբաստանյալների գործողություններում բացակայում է հանցակազմը, ուստի պետք է կայացվի արդարացման դատավճիռ: Ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը իրավական որոշակիության առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Բացի այդ, հստակ չէ նաև մեղադրանքը՝ նախաքննական մարմինը չի ճշտել, թե ի՞նչ ասել է էական վնաս հասցնել՝ տուժողի՞ն, թե՞ պետության օրինական շահերին: Պաշտպանն ընդգծեց, որ ոստիկանների ջանքերի շնորհիվ բացահայտվել է հանցագործությունը, իսկ Ռ.Հովսեփյանը օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ:
Ըստ Լ.Սիմոնյանի, իր պաշտպանյալները գործել են իրենց լիազորությունների շրջանակում, բռնություն չեն գործադրել, պաշտոնեական կեղծիք չեն կատարել: Իսկ տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժ ու մարտավարական հնարք է կիրառվել, քանի որ նա չի ենթարկել ոստիկանների օրինական պահանջներին ու փորձել է փախուստի դիմել: Տուժողի ցուցմունքն արժանահավատ չէ, նպատակ ունի խուսափել պատժից և ինչ-որ կերպ չեզոքացնել գողություն կատարելու վերաբերյալ նրա ինքնախոստովանական ցուցմունքները:
Ըստ պաշտպանական կողմի, այլ ոստիկանների վերաբերյալ մաս անջատելը զսպաշապիկ հագցնելու նպատակ է ունեցել, որպեսզի ոստիկանները իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տան, սակայն նրանք «չընկրկեցին և իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տվեցին դատարանում»:
Մեղադրանքը պետք է հիմնվի ապացույցների, այլ ոչ ենթադրությունների վրա՝ փորձագետը չի կարողացել պարզել տուժողի ստացած ականջի վնասվածքի պատճառ դարձած հարվածի վաղեմության ժամկետը:Տուժողի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմամբ պարզվել է, որ վերջինս վիճաբանել է տաքսիստի հետ, ով իր իսկ արտահայտությամբ «տվեց գլուխ-մլուխս կոտրեց»:Որպես նախաքննական մարմնի կողմից թույլ տրված խախտում պաշտպանը նշեց այն, որ իր պաշտպանյալներն առանց ճանաչման ներկայացվելու մասնակցել են քննչական գործողությանը:
Ամբաստանյալ Խ. Բախբուդարյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն իր հերթին նշեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝չսպասելով ծառայողական քննության ավարտին, ամբաստանյալների հասցեին ինչ-ինչ արտահայտություններ է իրեն թույլ տվել, ինչով խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Օգոստոսի 30-ի դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալները:
Ի դեպ, ոստիկանների կողմնակիցները դատարանի շենքի մուտքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, նրանք պաստառներ էին պարզել՝ պահանջելով կայացնել արդար դատավճիռ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը