Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Կարեն Բեքարյան. Ադրբեջանի իշխող էլիտան իր որդեգրած ուղին չփոխելու դեպքում կանգնելու է փակուղու առաջ 08/21/2013   13:43  |  Հարցազրույց

 
«Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոյի փոփոխության մասին ցանկացած խոսող պետք է հասկանա, թե դրա փոխարեն ինչ է սպասվում: Եթե մենք ունենալու ենք հետկոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է վերաճել նոր կոնֆլիկտի, ապա ինքնաքանպատակ չէ գնալ ստատուս-քվոյի փոփոխության: Նպատակը երկարատև խաղաղությունն ու խաղաղության պայմանագիրն է»,-«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում մասնավորապես ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: 
 
- Պարոն Բեքարյան, վերջին շրջանում, կարծես թե, պարբերաբար նկատվում են ղարաբաղյան հակամարտության ներկայումս գոյություն ունեցող ստատուս-քվոն խախտելու փորձեր: 
 
-Եթե մենք ստատուս-քվոյին անդրադառնում ենք, իմ կարծիքով,  առնվազն երկու հարցի պետք է պատասխանենք իրարից անջատ՝ ու՞մ համար և որքանո՞վ է շահեկան ստատուս-քվոյի պահպանումը: Սրանից է ի հայտ գալու, թե ով է ատամներով դրանից կառչած և ինչի համար: Երկրորդ հարց՝ ի՞նչ ասել է ստատուս-քվոյի փոփոխություն: Այսինքն՝ եթե ինչ-որ մի բան փոփոխում ես, պետք է հասկանաս՝ ինչով ես փոխարինում: Հետևաբար՝ այս երկու հարցերի ամբողջությունն է տալիս պատկերը ստատուս-քվոյի կամ դրա դինամիկ փոփոխության կամ չփոփոխվելու վերաբերյալ: 
 
Եթե անդրադառնալու լինենք առաջին հարցին՝  կարծում եմ, որ հակամարտության կողմերին, հասարակություններին, լինի դա Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, թե Ադրբեջանում, ոչ մեկին էլ ստատուս-քվոն ձեռնտու չէ: Բոլոր կողմերն էլ, բոլոր ժողովուրդներն էլ, բնականաբար, կգերադասեն ունենալ երկարատև կայուն խաղաղություն, խաղաղության պայմանագիր, որի դեպքում ոչ թե կմտածեն, որ մենք ունենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, որը ցանկացած պահի կարող է վերաճել պատերազմի, այլ կսկսեն իրենց ապագան կառուցել՝ հասկանալով, որ այդ խնդիրը հաղթահարված է: 
 
Եթե  անդրադառնալու լինենք էլիտաներին կամ իշխող ուժերին, ապա, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր Նախագահի և արտգործնախարարի, մեկ անգամ չէ, որ արտահայտվել է, որ ստատուս-քվոն մեր համար ինքնանպատակ չի և մենք, այո՛, ունենք ցանկությունը հասնելու երկարաժամկետ խաղաղությանը կամ խաղաղության համաձայնագրին: 
 
Նման է շատ իրավիճակը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բայց, բնականաբար, այնտեղ էապես տարբերվում է իրավիճակը և՜ Հայաստանից, և՜ Ադրբեջանից, որովհետև նրանց համար անվտանգության լիարժեք երաշխիքներն էական են, ինչը մեր համար այդքան էլ պատկերացնելի չէ: Նույն ձևով դա այդքան էլ պատկերացնելի չի ադրբեջանցիների համար: Ղարաբաղցիներն եղել են հենց կոնֆլիկտի կիզակետում և այդ ամեն ինչը զգացել են սեփական մաշկի վրա: Այս հարցը շատ զգայուն է իրենց համար, և, բնականաբար, երբ ինչ-որ մեկը խոսում է ստատուս-քվոյի փոփոխության մասին, նրանց մոտ անվտանգության խնդիրը դառնում է պատնեշ:
 
Բավականին այլ է իրավիճակը Ադրբեջանում: Նորից եմ կրկնում, եթե ժողովրդի առումով կասկած չունեմ, որ ցանկանում են ստատուս-քվոյի փոփոխություն և երկարաժամկետ խաղաղություն, ապա  իշխող վարչակազմի մոտ պատկերը չափազանց այլ է: Տարիներ ի վեր Ալիևների ընտանիքը՝ սկզբից հայրը, հետո որդին, սեփական ժողովրդին անընդհատ սնել է թշնամու կերպարով և այդ կերպարի զարգացմամբ անընդհատ փորձ է արվել բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու նա չի օգտվում երկրի բավականին մեծ բնական հարստությունից այն կոնտեքստով, որ «մենք այդ ամբողջ հարստությունը փորձում ենք ուղղել ռազմաարդյունաբերությանը, ռազմական գնումներին, որպեսզի մենք կարողանանք վերադարձնել մեր հողերը»: Այսինքն՝ սա սեփական ժողովրդին մատուցվող բավականին երկարաժամկետ ընթացող սերիալ է: 
 
- Ձեր կարծիքով, այդ ստատուս-քվոն դեռևս որքա՞ն հնարավոր կլինի պահպանել:
 
- Ստատուս-քվոյի փոփոխության մասին ցանկացած խոսող պետք է հասկանա, թե դրա փոխարեն ինչ է սպասվում: Եթե մենք ունենալու ենք հետկոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է վերաճել նոր կոնֆլիկտի, ապա ինքնաքանպատակ չէ գնալ ստատուս-քվոյի փոփոխության: Նպատակը երկարատև խաղաղությունն ու խաղաղության պայմանագիրն է:
 
Ադրբեջանի իշխող էլիտան իր որդեգրած ուղին չփոխելով, շատ կարծրացնելով,  փակուղու առաջ է կանգնելու: Ո՞րն է այդ փակուղին: Օրինակ, հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթանում են բանակցություններ: Եթե դու այնտեղ ունես կոնստրուկտիվ վիճակ և փոխզիջումներով հասնում ես խնդրի կարգավորմանը, ու վերադառնում ես սեփական երկիր, պետք է քո հանրությանը փոխզիջումները ներկայացնես: Հանրությունդ ասում է՝ չհասկացա, այսքան ժամանակ մենք կեղեքվել ենք, որ դու հիմա փոխզիջումներ անե՞ս, բա ո՞ւր են այդ ամբողջ  գումարներն ու ռեսուրսները:  Եվ բարձրանում է դժգոյության ահավոր մեծ ալիք. «այսքան տարի մենք խաբված ենք եղել, մեր երկիրը, ունենալով ընդերքի այդքան հարստություն, հարստացրել է մեկ կամ մի քանի ընտանիքի, և փոխարենը հայերի կերպարով մեզ սպառնալով, դուք ընդհամենը լուծել եք ձեր անձնական խնդիրները»: 
 
Կա երկրորդ տարբերակ՝ չես գնում կոնստրուկտիվ բանակցությունների, շարունակում ես պատերազմի սպառնալիքներ հնչեցնել: Այս դեպքում շատ լավ հասկանում ես, որ այսօրվա վիճակում դու բլից -քլիք չես անելու: Եթե պատերազմ սկսեցիր, դրա ավարտը դրական ելքով քեզ համար ոչ ոք չի երաշխավորի, եթե չասեմ հակառակը: Հետևաբար, ես ադրբեջանական ժողովրդին էլ դա չեմ ցանկանում, առաջին իսկ զոհվածների դիերը հենց հայտնվեն Բաքվում, ժողովրդի մոտ պայթյուն է լինելու: 
 
Ադրբեջանում իշխանության գինը շատ բարձր է, այսինքն՝ դա նույնը չի, ինչ որ կարելի է ասել այստեղ կամ որևէ ժողովրդավարական կամ ժողովրդավարությանը մոտ երկրում: Այնտեղ իշխանության գինը կարող է լինել կյանքը, հարազատների կյանքը, ընտանիքի կյանքը: Սրանից ելնելով ունենում ենք այն, ինչ որ այսօր ունենք. բառերով Ալիևն ամբողջ օրը պրոպագանդում է ստատուս-քվոյի փոփոխություն, իսկ գործողություններով անում է ամեն ինչ, որ այդ ստատուս-քվոն պահպանվի, երկար տևի և ինքը շարունակի հաստացնել իր ընտանիքը՝ արդեն ծոռների մակարդակով: 
 
Դրա համար սերիալը պետք աշխատեցնել, թեժացնել, անընդհատ պահել լարվածության մեջ, բայց այստեղ կա տարածաշրջանի համար մի շատ էական վտանգ. դու չես ուզում պատերազմ, բայց սերմանում ես թշնամանք և ինչ-որ այդ թշնամանքը կարող է դառնալ անվերահսկելի: 
 
Չի կարելի թեկուզ փխրուն կայունությունը խարխլել՝ ընդամենը մտածելով խարխլելու մասին: Պետք է մտածել ավելի կայուն վիճակի բերող լուծումների մասին: Այսօր ես այդ ավելի կայունի պատրաստման մեթոդոլոգիան, տեխնոլոգիան, մեխանիզմները կարող եմ մտքում պատկերացնել, բայց փաստացի չեմ տեսնում: Ինչո՞ւ  չեմ տեսնում: Քանի դեռ Ադրբեջանի մոտ չի փոխված հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքը, դա ուղղակի գժի կանխավարկած է: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում դա. ես ամբողջ  օրը պետք է սպառնամ ձեզ ոչնչացմամբ և դրա հետ մեկտեղ ակնկալեմ, որ, օրինակ, դուք պատրաստ կլինեք ինձ վերադարձնելու է այսպես ասած ինչ-որ տարածք: Այս իրավիճակը նման է նրան, որ դու հարևանիդ ասես. «Ես ուզում եմ քեզ սպանել, բայց նշան բռնելու համար ոտքից տեղ է պետք, ոտքի տեղը տուր, ես կանգնեմ վրան, որ քեզ սպանեմ»: Նա էլ համաձայնի:
 
Ադրբեջանի այսօրվա հռետորաբանության և քաղաքականության պարագայում ոչ մի բան չի կարող տեղից շարժվել: Մինչև այդ հռետորաբանությունը չփոխվի, հարցի լուծման եղանակների միջնադարյան պատկերացումները չվերանան, չգան քաղաքակիրթ մեթոդներ, դա շատ բարդ է լինելու: Այդ պարագայում ստատուս-քվոն փոխում ես՝ ի՞նչ ունենաս:
 
 

Հեղինակ` Գայանե Մելիքյան


Արխիվ

[]