ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրվում են ԱԱԾ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ 08/20/2013 17:39 | ԼՐԱՀՈՍ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Բ. Գալստյանի, Ռ. Թադևոսյանի և Ա. Մուրադյանի կողմից ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Բ. Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին Աշտարակ քաղաքի իրենց տան օժանդակ շինությունից ապօրինի ձեռք է բերել հանգուցյալ հորը` Գ. Գալստյանին պատկանող, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված, մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված մարտական 8 փամփուշտներով ու պահել իր մոտ:
Քրեական գործի նյութերով պարզվել է, որ Բ. Գալստյանը, ապօրինի կրելով ռազմամթերք հանդիսացող վերը նշված ատրճանակը, 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Քասախ գետի ափամերձ տարածքում էլեկտրական հոսանքի լար անցկացնելու հարցի շուրջ վիճաբանել է Վ. Ամիրյանի հետ:
Այդ պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանը և փորձել կարգի հրավիրել Գալստյանին: Ապա՝ վերջինիս գոտկատեղին նկատելով ատրճանակը՝ Հ. Սիլիզյանը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով վերցրել է այն։
Ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից` Հ. Սիլիզյանը պարզաբանել է ատրճանակն իրավապահ մարմիններին հանձնելու նրա պարտականության մասին, սակայն Բ. Գալստյանը հետ է պահանջել ատրճանակը և մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հ. Սիլիզյանի նկատմամբ՝ քաշքշելով ու հարվածելով նրան:
Միջադեպը շարունակվել է Հ. Սիլիզյանի տնամերձ հողամասում։ Քրեական գործի նյութերի համաձայն, տեղեկանալով կատարվածի մասին, Բ. Գալստյանի ազգական Ռ. Թադևոսյանն ու նրա ընկեր Ա. Մուրադյանը գնացել են Հ. Սիլիզյանի հետևից և վիճաբանել նրա հետ՝ այդ ընթացքում կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Հ. Սիլիզյանի եւ վերջինիս հոր նկատմամբ։
Բ. Գալստյանը, Ռ. Թադևոսյանը և Ա. Մուրադյանը հեռացել են միայն այն բանից հետո, երբ Հ. Սիլիզյանին հաջողվել է զանգահարել վերադասին եւ զեկուցել կատարվածի մասին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Ռ. Թադևոսյանին և Ա. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից