ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»: Պատգամավորի որդին՝ կրկին ոստիկանության ուշադրության կենտրոնում 08/20/2013 10:27 | Մամուլ
Թերթը հիշեցնում է, որ 2013թ. Մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները խուզարկել էին Hyundai sonata և Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել զենք և ձերբակալել երեք հոգու: Լրատվամիջոցը միաժամանակ նշում է, որ հիշյալ ավտոմեքենաները պատկանում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ընտանիքին:
Թերթի տեղեկացմամբ՝ չնայած այս ամենին՝ ընտանիքի անդամներն այս ամենից «չոր» են դուրս եկել: Փոխարենը, ինչպես նշում է «Ժողովուրդ»-ը, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու համար պատժվել են պատգամավորի թիկնապահները:
Ըստ լրատվամիջոցի՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, իսկ դուստրն էլ նշանված է պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ, ով հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Նշված մեքենաներից Bently-n սպասարկում է անձամբ Աբրահամ Մանուկյանին:
Միջադեպից հետո հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով; Գործը քննվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ գործի նյութերի՝ միջադեպի մասնակիցներ Դ.Մկրտչյանի, Վ.Սաֆարյանի և Ե.Սարգսյանի նկատմամբ էր հարուցվել քրեական գործ, իսկ ավելի ուշ կասկածյալներ Վ.Սաֆարյանը և Ե.Սարգսյանն ազատ էին արձակվել: Իսկ Դ. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և կրելու համար: Այնուհետև տեղի էր ունեցել արագացված դատաքննություն, և Դ. Մկրտչյանը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման;
Սակայն, ինչպես գրում է թերթը, պատմությունն այսքանով չի ավարտվում: Դեպքից երեք ամիս անց՝ հուլիսի 14-ին, նույն երիտասարդները կրկին հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հուլիսի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ոստիկանություն են բերման ենթարկվել երեք հոգի՝ Արթուր մանուկյանը և նրա ընկերները՝ Վ.Սաֆարյանը և Ե.Սարգսյանը: Վերջիններս ուղարկվել են ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
«Ըստ Lurer.com-ի՝ փորձաքննությունը երիտասարդների արյան մեջ թմրանյութերի առկայության վերաբերյալ դրական պատասխան է տվել»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 20.08.13թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից