ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանում է մանկական պոռնկագրական նյութերի առնչվող նոր գործը 08/19/2013 13:40 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի վարույթ է ընդունվել մանկական պոռնկագրական բնույթի սիրողական տեսանյութերին առնչվող հերթական գործը: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով, ըստ մեղադրանքի, 24-ամյա Միքայել Ամատունին իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով՝ ստանալով համացանցի հասանելիություն, 2012 թվականի հոկտեմբեր ամսից պարբերաբար ներբեռնել և իր համակարգչի տվյալների պահպանման համակարգում պահել է 255 մանկական պոռնկագրական բնույթի սիրողական տեսանյութեր և հաղորդագրությունների միջոցով 16 տարին չլրացած անձանց առաջարկել է դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ: Գործի իրեղեն ապացույցի թվում են՝ 16 լազերային սկավառակներ և համակարգիչ:
Մ.Ամատունուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագ, 34-142-րդ հոդվածի առաջին մասով, 263-րդ հոդվածի երկրորդ մասով՝ երկու դրվագով, այն է՝ համապատասխանաբար՝ անառակաբարո գործողություններ, դրանց փորձ, համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործ հարուցելու և նախաքննության ընթացքի մասին ժամանակին հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, 2013թ. ապրիլ ամսվա ընթացքում «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ծանոթացել է անչափահաս՝ 2004 թվականին ծնված Կարենի հետ (անունը փոխված է) և համացանցային նամակագրության միջոցով վերջինիս հետ քննարկել հնարավոր սեռական հարաբերությունների, դրանց ձևերի և սեռական օրգանների մասին։
Բացի այդ, նույն կայքի միջոցով նույն անձը Կարենին ցուցադրել է մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութ` չիմանալով, որ վերջինիս փոխարեն նամակագրությունն իր հետ վարում է նրա հայրը:
Նախապատրաստված նյութերով ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել էր քրեական գործ` անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազության համապատասխան վարչության աշխատակիցների համատեղ մշակած համալիր գործողությունների ծրագրի եւ օպերատիվ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էր վերը թվարկված գործողությունները կատարած անձի ինքնությունը, նրա բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավված համակարգչի զննությամբ հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող բազմաթիվ տեսանյութեր։ Միքայել Ա.-ն ապրիլի 19-ին ձերբակալվել էր։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից