ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Մինասյան. «Ձգտելու ենք հասնել առավելագույն արդյունքի» 08/16/2013 17:49 | Հարցազրույց
Օգոստոսի 14-ին կայացած ստուգողական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն: Վերադարձից հետո գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է ՀՖՖ պաշտոնական կայքի հարցերին:
-Ինչպիսի՞ն է ընդհանուր տպավորությունը խաղից:
-Կարելի է ասել, որ առաջին խաղակեսը վատ չստացվեց, որովհետև տղաները հիմնականում կատարեցին մեր առաջադրանքը: Պարզապես, չօգտագործեցին մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունները, իսկ ալբանացիները իրենց պահերը չվատնեցին: Երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ հանդես չեկանք. դա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ փոփոխություններ կատարեցինք, և ֆուտբոլիստների միջև խաղակցվածությունը կորավ: Ընդհանուր առմամբ, խաղից այդքան էլ գոհ չեմ: Հանդիպումը նաև ցույց տվեց, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով այնքան էլ պատրաստ չէին: Կամո Հովհաննիսյանը լավագույն մարզավիճակում չէր: Լևոն Հայրապետյանը, բնականաբար, այդքան երկար չխաղալուց հետո դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Լավ վիճակում չէր նաև Խաչատուրովը, որը վերջին հանդիպումներում խաղալու քիչ ժամանակ էր ունեցել: Խոսել եմ բոլոր տղաների հետ և զգուշացրել, որ պետք է ամեն ինչ անեն Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին լավ մարզավիճակում ներկայանալու համար:
-Խաղից առաջ նշել էիք, որ պետք է աշխատել դիրքային գրոհների բարելավման վրա: Այդուհանդերձ, կրկին որոշակի դժվարություններ կային պաշտպանությունից գրոհի անցնելու ժամանակ:
-Այո, որոշակի դժվարություններ կային: Հենց այդ պատճառով երկրորդ խաղակեսում սկսեցինք խաղալ 4 կիսապաշտպանով՝ առանց աջ կիսապաշտպանի: Խնդիրն այն է, որ ստիպված էինք փոխարինել Մարկոսին, որովհետև նա դժվարությամբ էր տեղաշարժվում խաղադաշտում: Հենց այդ պատճառով կրկին սկսեցինք ավելի շատ խաղալ եզրերով: Բնականաբար, դիրքային գրոհների բարելավման համար դեռ շատ պետք է աշխատենք մարզումների ընթացքում, իսկ այս անգամ մեր ժամանակը շատ քիչ էր: Բացի այդ, 7 խաղացողներ մեզ միացան արդեն Ալբանիայում: Որոշ դրվագներում առաջին խաղակեսում մեր խաղը վատ չէր ստացվում, կարճ փոխանցումներն անցնում էին, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել:
-Կարողացա՞ք կատարած փոփոությունների միջոցով տեսնել այն, ինչ ուզում էիք:
-Հիմնականում, այո: Փոփոխությունների նպատակը տարբեր խաղացողների որոշակի դիրքերում ստուգելն էր, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներին քիչ մասնակցող ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալը: Չեմ ուզում անդրադառնալ խաղացողներին առանձին-առանձին, հիմնականում տեսա այն, ինչ ուզում էի:
-Ձեր կարծիքով կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ չափով խնայում էին իրենց:
-Իհարկե ոչ: Ուղղակի բոլոր ֆուտբոլիստներն էլ ենթագիտակցորեն հասկանում են ընկերական և պաշտոնական խաղերի տարբերությունը: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ: Եթե դուք նայեք նույն օրը կայացած մյուս խաղերը, կտեսնեք, որ նմանատիպ խնդիրներ ունեին նաև մյուս հավաքականները: Նույն Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Պարագվայի հավաքականին: Մեզ համար առավել կարևոր է վերլուծություններ անել ու հնարավորինս լավ պատրաստվել մոտակա խաղերին:
-Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ թիմի վրա Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:
-Մխիթարյանը թիմի առաջատարներից է և, բնականաբար, նրա բացակայությունը չէր կարող չզգացվել: Այս անգամ նրա դիրքում խաղում էր Մարկոսը, որը նույնպես մեր հիմնական կազմի խաղացող է, բայց, ցավոք, լավ մարզավիճակում չէր: Ֆուտբոլում մանրուքներ չկան, և եթե ֆուտբոլիստը չի խաղում իր թիմի հիմնական կազմում, դա չի կարող չանդրադառնալ նրա մարզավիճակի վրա: Եթե 11 ֆուտբոլիստներից նույնիսկ չորսը չունեն մշտական խաղային պրակտիկա, դա անպայման ազդում է ընդհանուր թիմի վրա: Իսկ, օրինակ, Գևորգ Ղազարյանի մոտ հակառակ պատկերն է: Նա վերջին շրջանում խաղում է շատ խիտ գրաֆիկով, այդ պատճառով նրա մոտ նկատվում էր որոշակի հոգնածություն: Մինչև սեպտեմբերի 6-ը՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, 3 տուր կա և մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն օպտիմալ մարզավիճակում լինելու համար:
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Օզբիլիսի՝ անընդհատ կենտրոն տեղախոխվելը:
-Մենք Արազին որոշակի ազատություն էինք տվել, քանի որ նա եզրից տեղափոխվելով կենտրոն, կարողանում է սրություն ստեղծել: Իսկ ընդհանրապես, կրկնում եմ, սխեմաների առկայությունը ժամանակակից ֆուտբոլում պայմանական է: Հատկապես հարձակման գիծը պետք է լինի ճկուն, որպեսզի կարողանա անակնկալի բերել մրցակցին:
-Ի՞նչ խնդիր է առաջադրված հավաքականին վերջին 4 խաղերից առաջ:
-Արդեն ապացուցել ենք, որ ունենք լավ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Մեկ անգամ արդեն ասել եմ, կարող եմ նորից կրկնել, որ մեզ պակասում է միայն կայունությունը: Բայց կորցնելու ոչինչ չունենք, այնպես որ ձգտելու ենք յուրաքանչյուր խաղում հասնել առավելագույն արդյունքի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից