Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/25/2024   22:33 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ 12/25/2024   22:15 Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում 12/25/2024   21:54 Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները 12/25/2024   21:42 Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները 12/25/2024   21:32 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չուն․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին 12/25/2024   21:10 Մահվան ելքով ավտովթար՝ Գառնի գյուղում 12/25/2024   20:56 Մոսկվայում բժիշկները դեռահասի ականջից խավարասեր են հանել 12/25/2024   20:42 Ռուսական ոստիկանները ոչնչացրել են տարածաշրջանին հաշիշի մատակարարման ուղիները 12/25/2024   20:32 ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել շենքային պայմաններին 12/25/2024   20:20 Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ 12/25/2024   20:17 Տիգրան Ավինյանը չի վճարել պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե 150,000 դրամը մեծ գումար է, դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ հիմնավոր չհամարելով պնդումը 12/25/2024   20:02 Երևանի կենտրոնը աղետի գոտու է վերածվել. Վարդանյան 12/25/2024   19:51 Արարատի մարզում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ճանապարհը դարձել է միակողմանի 12/25/2024   19:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/25/2024   19:30 Բժիշկները նշել են Ամանորին ցանկություններ պահելու արդյունավետությունը 12/25/2024   19:23 Ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով հաղորդվում է 38 զոհի մասին 12/25/2024   19:18 Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա տուժած 12/25/2024   19:00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/25/2024   18:31 Ռուսաստանը դեռ որևէ շփում չի ունեցել Թրամփի թիմի հետ. Զախարովա 12/25/2024   18:25 Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում 12/25/2024   18:15 Սիրիայում բնակչությունը շատ ավելի մեծ վախեր ուներ, որ արյուն է թափվելու. Գաբրիելյան 12/25/2024   18:11 Բաքվում բազմահարկ շենք է այրվում 12/25/2024   17:59 Եթե ռեկետ անեինք՝ Աննայի նամակներին ընկերությունների 95% կարձագանքեր, ոչ թե միայն 20%-ը գումար կփոխանցեր. Փաշինյան 12/25/2024   17:47 Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը 12/25/2024   17:43 Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/25/2024   17:23 Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է. ՀՀ իշխանությունների «ջայլամային քաղաքականությունը», թե, իբր, քովիդի դրական պատասխան կա՝ ամենառացիոնալ ու լավագույն տարբերակը չէ. Բաղդասարյան 12/25/2024   17:13 Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի 12/25/2024   16:52 Ալրաղացի Լյովիկի գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման 12/25/2024   16:49 Սահմանային վերահսկողության խնդիրները կլուծվեն արագորեն՝ աշխատանքային ընթացակարգերով 12/25/2024   16:42 Նա կմեռնի, երբ մեդիաներն ու մարդիկ նրա մասին այլևս չեն խոսի. Ալեն Ղեւոնդյան 12/25/2024   16:23 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անիծել է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 12/25/2024   16:05 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 12/25/2024   15:57 Հայաստանի երեք հաղթած նախագահներից ոչ մեկը ժողովրդի քվեն չի ստացել, ժողովուրդը պարտված վարչապետին է ընտրել․ Կոնջորյան 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   15:32 Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 12/25/2024   15:21 ՔՊ-ն Արցախի հարցում շարունակում է մեղադրել ՌԴ-ին՝ անվտանգություն չապահովելու, իսկ Արցախի ղեկավարությանը՝ «փոփոխությունների ընթացքը չհասկանալու» մեջ 12/25/2024   15:20 Թուրքիան Հալեպում գլխավոր հյուպատոսություն է բացում 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   15:06 Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են 12/25/2024   14:42 Պետք չէ մութ սենյակում կատու փնտրել․ Կոնջորյանը՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմեկնելու մասին 12/25/2024   14:37 Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով վարկի համար կարող է երաշխիք տրամադրել. փաստաթղթերն են ուսումնասիրվում 12/25/2024   14:31 Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. քաղաքագետ 12/25/2024   14:10 Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապով կմասնակցի 12/25/2024   14:04 Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 12/25/2024   13:52 Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն 12/25/2024   13:41 Փաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
12/25/2024   13:09 Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարից հետո 28 մարդու են ողջ գտել. հայտնի են վթարի նախնական պատճառները 12/25/2024   08:29 «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ» 12/25/2024   08:27 Նոր առաջարկներ է ստացել` մտածում է․ «Հրապարակ» 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/25/2024   11:42 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում 67 մարդ է եղել, կան ողջ մնացածներ 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/23/2024   23:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/23/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/25/2024   10:37 Վաղ առավոտյան 45 համարի ավտոբուսի մանսակցությամբ վթար է եղել, կան վիրավորներ. shamshyan.com 12/25/2024   13:41 Փաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին

Ամուսնուն սպանողը դատապարտվեց կնոջ անձնվեր պայքարի շնորհիվ 08/16/2013   17:30  |  ԳՈՐԾ #

2006թ. հուլիսի 12-ին Արփինե Մկրտչյանն աշխատանքից վերադառնալով իրենց ՌԴ Ստավրոպոլ քաղաքում գտնվող բնակարանը և բացելով բնակարանի դուռը` տեսավ ամուսնու արնաշաղախ, անշարժ մարմինն ու կորցրեց գիտակցությունը:

Ավելի ուշ արդեն դեպքի վայրի զննությամբ և փորձաքննություններով ռուս իրավապահները պարզել են, որ ՌԴ քաղաքացի հայազգի Յուրի Մկրտչյանի  սպանությունը կատարվել է դանակով, նրա մարմնի կենսական կարևոր մասերին հասցվել է 26 հարված, որի հետևանքով տուժողը տեղում մահացել է: 

Մարդկային ու անձնական այս ողբերգությունը  ՌԴ Ստավրապոլ քաղաքի դատախազությունում որակվեց իբրև ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցանք:

ՌԴ Քր օր-ի նշված հոդվածը համապատասխանում է ՀՀ Քր օր-ի 104 հոդավծի 1-ին մասին, որը պատիժ է սահմանում դիտավորությամբ և ապօրինաբար ուրիշին կյանքից զրկելու համար: 

Թե ով էր դաժան սպանության հեղինակը ռուս իրավապահները դեռ պետք է պարզեին, նրանք նաև պետք է պարզեին, թե որն էր սպանության դրդապատճառը:

Բնակարանում տիրող խառնաշփոթը իրավապահներին թույլ էր տալիս ենթադրել, որ մարդասպանն ու իր զոհը պայքարել են միմյանց հետ: Սակայն քրեական գործի հարուցումից ամիսներ անց, սթափվելով տեղի ունեցած ողբերգությունից սպանվածի այրին հայտանբերեց, որ բնակարանից անհետացել է նաև 212 000 ռուբլիի կամ 3 մլն դրամ գումար և արժեքավոր իրեր: 

Տուժողի իրավահաջորդի հաղորդման հիման վրա հարուցվեց ևս մեկ քր գործ, այս անգամ արդեն խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով: 

Մարդասպանը դաժանաբար սպանելով տան տիրոջը, չէր խորշել շուրջ մեկ ժամ մնալ դիակի կողքին և սառնասրտորեն փնտրել ու իր հետ տանել բնակարանում պահվող գումարն ու սպանվածին պատկանող թանկարժեք անձնական իրերը: Նախ նա իր զոհի պարանոցից հանել է ոսկե խաչով շղթան, վերցրել բջջային հեռախոսը, ապա նաև պահարանից հանել ջինսե տաբատը, սպորտային շապիկն ու նույնիսկ կաշվե հողաթափերը: Այդ ամենը դրել իր հետ բերած պոլիէթիլենե տոպրակի մեջ ու նոր միայն լքել հանցագործության վայրը:

Սակայն, դուրս գալով բնակարանից, հանցագործը հասկացել էր, որ հայտնվել է ծուղակում: Հարևաններից մեկն այդ ընթացքում կողպել էր ընդհանուր հարկաբաժնի մուտքի դուռը և հեռացել: Հանցագործին այլ բան չէր մնում, քան վերադառալ բնակարան և երկրորդ հարկի պատուհանից ցատկել առաջին հարկում տեղակայված ատամնաբուժարանի տանիքի վրա: 

Հենց այդ դիպվածի շնորհիվ էլ հետագայում հանցագործը ճանաչվել էր ականատես-վկաների կողմից: Ազգությամբ ռուս հարևանուհին, օրինակ քննիչին պատմել էր, թե այդ օրը ժամը 11-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբից տեսել է, որ կովկասյան արտաքինով մի երիտասարդ տղամարդ է քայլում ատամնաբուժական կլինիկայի կտուրին, ապա խոնարհվել է ու ներքևում կանգնած ինչ-որ մեկից սանդուղք խնդրել:

Մեկ այլ հարևանուհի էլ պատմել է, որ նույն այդ տղամարդուն մոտեցել է կովկասյան արտաքինով մի կին, վերցրել նրա ցած նետած տոպրակն ու հեռացել: Ապա մոտակա շիարարությունից բանվորներ են եկել և սանդուղք բերելով օգնել տղամարդուն ցած իջնել կտուրից: 

Իսկ շինարարությունում աշխատող մի տղա էլ տեսել էր կնոջ ձեռքի տոպրակից դուրս ցցված դանակի արյունոտ ծայրը:

Ավելի ուշ բոլոր այս վկաները կովկասյան արտաքինով տղամարդուն ճանաչել էին նախաքննական մարմնի ներկայացրած նկարով:

Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվեց, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Յուրի Մկրտչյանի սպանությունն ու նրա բնակարանից գողությունը կատարել է Գոռ Գալստյանը:

Ավելի ուշ դեպքի վայրում, կտուրի տակ իրավապահները հայտնաբերեցին սև գործած գլխարկ, աչքերի համար կտրված անցքերով, իսկ հարակից շինհրապարակում հայտնաբերվեց նաև փայտյա սանդուղքը, որի օգնությամբ հանցագործն իջել էր կտուրից դրա վրա իր ձեռքերի արյունոտ հետքերը թողնելով: 

Մարդասպանն ու նրա զոհը հեռավոր ազգականներ էին: Իր ազգակցի ձեռքով սպանված Յուրի Մկրտչյանը տարիներ առաջ էր հայաստանից տեղափոխվել Ռուսաստան, Ստավրոպոլ քաղաքում հասել որոշակի գործնական հաջողությունների, կայացել որպես գործարար և անգամ  օգնության ձեռք մեկնել իր երիտասարդ հայրենակցին:

Իսկ Գոռ Գալստյանն իր նորաստեղծ ընտանիքով ընդամենը 3 տարի առաջ էր մեկնել Ստավրոպոլ և իմանալով, որ  իր ազգականներից մեկն այստեղ է բնակվում, դժվար պահին նրանից օգնություն էր խնդրել և ստացել: Յուրի Մկրտչյանն օգնել էր նաև Գոռ Գալստյանի առաջնեկի ծննդյան ծախսերի, երեխային ծննդատանը պահելու, դուրս գրելու և տուն տեղափոխելու հետ կապված հարցերում:

Աստծո կամոք, չունենալով սեփական երեխաներ, մեծահասակ ամուսինները սեփական զավակի պես սատար էին կանգնել նոր կյանք սկսող երիտասարդներին, աջակցել նրանց նախաձեռնություններին:  Յուրի Մկրտչյանը Գոռ Գալստյանին նոր գործ սկսելու համար 30 000 ռուբլի գումար էր պարտքով տվել, որի վերադրձման համար պարտապանն ու պարտատերն անգամ հստակ ժակետ են սահմանել : Սակայն, ժամանակն անցնում էր, իսկ Գոռ Գալստյանն այդպես էլ պարտքը չէր վերադարձնում: 

Այս ամենի հետևանքով երկու ազգականների հարաբերություններն աստիճանաբար սրվում են: Վախենալով տղամարդկանց միջև հնարավոր բախումներից, Յուրի Մկրտչյանի կինն անձամբ է գնում Գոռ Գալստյանի մոտ’ հորդորելով նրան կատարել տրված խոստում ու վերադարձնել պարտք վերցրած գումարը:

Բայց   Գոռ Գալստյանը պարտքից ազատվելու այլ միջոց էր ընտրել:

Այս ծանր հանցանքը կատարելու պահին նախկինում չդատված Գոռ Գալստյանն ընդամենը 25 տարեկան էր, մանկահասակ երեխայի հայր: Հասկանալով, որ քրեական գործով ձեռք բերված բոլոր ապաույցներն իր դեմ են և որ արդարադատությունից խուսափելն անհնար է, Գոռ Գալստյանը դիմել էր փախուստի, օտար երկրում անտերության մատնելով անգամ սեփական կնոջն ու երեխաներին:

Քր գործի նախաքննության ընթացքում, ուղիղ 2 տարի ռուսաստանյան իրավապահ համակարգին չհաջողվեց հայտնաբերել Գոռ Գալստյաինին: Նրա նկատմամբ հայտարարվեց  հետախուզում և միայն  2008թ-ին արդարադատությունից խուսափոխ հանցագործը հայտնաբերվեց Հայաստանի տարածքում:

Առաջնորդվելով միջազգային իրավական փաստաթղթերով Հայաստանյան կողմը ռուսաստանից պահանջեց հարուցված քրեական գործը’ այն այստեղ շարունակելու համար :

Սակայն, ռուսական կողմը գործն ուղարկեց բավական մեծ ուշացումով: Ինչի հետևանքով, առաջնորդվելով 1993թ-ի Մինսկի կոնվենցիայի պահանջով, հայկական կողմը 40 օր հետո ստիպված էր նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել: Ընտրվեց  նոր միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Ռուսաստանյան կողմի հապաղման և անհարկի ձգձգման հետևանքով դարձյալ հայտնվելով ազատության մեջ Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ է փորձում թաքնվել արդարադատությունից և դարձյալ դիմում է փախուստի:

Գործի այսօրինակ շրջադարձն ու թվացյալ անելանելի վիճակը վերջնականապես հուսահատեցնում են ամուսնուն կորցրած և արդարության հույսով ապրող այրի կնոջը: Արդարացի պատժի վերաբերյալ իր կասկածների ու մտահոգությունների մասին բազմաթիվ բողքներով նա դիմում է ՀՀ դատախազության ՀՀ ոստիկանությոան ղեկավարությանը, բազմաթիվ ընդունելությունների է գնում պաշտոնատար անձանց մոտ:

Միաժամանակ Արփինե Մկրտչյանը նաև սեփական միջոցներով է փորձել օժանդակել արդարադատությանը: Ընդհանուր ծանոթների միջոցով տեղեկություններ հավաքելով, նա կարողացել է պարզել , թե որտեղ է թաքնվում իր ամուսնուն գազանաբար սպանած հանցագործը: Ոչ մի բանի առջև կանգ չառնելով, Արփինե Մկրտչյանն անգամ ծպտված հետապնդել է Գոռ Գալստյանին և ի վերջո նրա գտնվելու վայրի մասի տեղեկուոյւններ հաղորդել իրավապահներին:

Ի վերջո 2009թ-ի սեպտեմբերի 9-ին Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ հայտնաբերվում է և քր գործի առկայության պայաններում նրան փաստացի մեղադանք է առաջադրվում:

Բայց նույնիսկ ձերբակալությունից հետո էլ Գոռ Գալստյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Գործի նախաքննության և դատաքննության ընթացքում նա պնդում էր, թե տեղի ունեցածը ինքնապաշտպանության արդյունք է: 

Մինչդեռ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, հանցագործն իր զոհին նախ մեջքից աթոռով է հարվածել, ապա նոր անցել դանակին: Ինչ վերաբերում է բնակարանից կատարված խոշոր չափի հափշտակությանը, Գոռ Գալստյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջարված այս մեղադրանքը: Նա դատարանում պատմել էր, որ  ուշքի գալով և տեսնելով Յուրի Մկրտչյանին արյան մեջ ընկած, խուճապահար զանգահարել է իր բջջայինում գտած առաջին իսկ համարին, նրա կանչով դեպքի վայր է եկել մորաքույրը, աստիճան է բերել, որով ինքը իջել է, և նույնիսկ ընկնելով կոտրել է ոտքը: Դրանից հետո իբր բուժվել է ինչ-որ մասնավոր կլինիկայում և արդեն տեղեկանալով կատարվածի մասին՝ այնտեղից փախուստի է դիմել:

Եվ այդուհանդերձ ապացուցված համարելով Գոռ Գալստյանին ներկայացված մեղադրանքը՝ դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է  դատապարտել:

Կողմերից որևէ մեկը չի բողոքարկել առաջին ատյանի կայացրած դատավճիռը դատական ավելի բարձր ատաններում: Սա նաև վկայությունն էր այն բանի, որ իր ամուսնուն սպանողի համար արդարացի պատիժ պահանջող ու այդ նպատակին իր կյանքի մի քանի տարիները զոհաբերած կինն ի վերջո բավարարված  էր արդարադատության կայացրած վճռով:

Արփինե Մկրտչյանի՝ ամուսնուն մահից հետո էլ նվիրված կնոջ անձնվեր քաղաքացիական կեցվածքի շնորհիվ էր նաև, որ դաժանաբար կատարված սպանության գործն ի վերջո հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Իր ամուսնուն կյանքից զրկած հանցագործի համար արժանի պատիժը դարձնելով իր կյանքի թերևս վերջին ամենակարևոր գործը, հայ կինն ի վերջո կարողացավ ապացուցել, որ արադարադատությունը երբեմն ոչ միայն իրավապահների, այլև  քաղաքացիների համատեղ ջանքերի շնորհիվ է իրականանում:

Արփինե Մկրտչյանի բոլոր հարազատները Հայաստանում են, բայց ամուսնու շիրիմը մնացել էր Ռուսաստանում: Նվիրված կինն ընտրեց Ռուսաստան վերադառնալու ուղին՝ հայտարարելով, որ կյանքի մնացած տարիներ էլ պատրաստվում է անցկացնել ամուսնու շիրիմին այցելելով ու համատեղ ապրած կյանքից մնացած երջանիկ հուշերով:

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Արխիվ

[]