ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուսնուն սպանողը դատապարտվեց կնոջ անձնվեր պայքարի շնորհիվ 08/16/2013 17:30 | ԳՈՐԾ #
2006թ. հուլիսի 12-ին Արփինե Մկրտչյանն աշխատանքից վերադառնալով իրենց ՌԴ Ստավրոպոլ քաղաքում գտնվող բնակարանը և բացելով բնակարանի դուռը` տեսավ ամուսնու արնաշաղախ, անշարժ մարմինն ու կորցրեց գիտակցությունը:
Ավելի ուշ արդեն դեպքի վայրի զննությամբ և փորձաքննություններով ռուս իրավապահները պարզել են, որ ՌԴ քաղաքացի հայազգի Յուրի Մկրտչյանի սպանությունը կատարվել է դանակով, նրա մարմնի կենսական կարևոր մասերին հասցվել է 26 հարված, որի հետևանքով տուժողը տեղում մահացել է:
Մարդկային ու անձնական այս ողբերգությունը ՌԴ Ստավրապոլ քաղաքի դատախազությունում որակվեց իբրև ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցանք:
ՌԴ Քր օր-ի նշված հոդվածը համապատասխանում է ՀՀ Քր օր-ի 104 հոդավծի 1-ին մասին, որը պատիժ է սահմանում դիտավորությամբ և ապօրինաբար ուրիշին կյանքից զրկելու համար:
Թե ով էր դաժան սպանության հեղինակը ռուս իրավապահները դեռ պետք է պարզեին, նրանք նաև պետք է պարզեին, թե որն էր սպանության դրդապատճառը:
Բնակարանում տիրող խառնաշփոթը իրավապահներին թույլ էր տալիս ենթադրել, որ մարդասպանն ու իր զոհը պայքարել են միմյանց հետ: Սակայն քրեական գործի հարուցումից ամիսներ անց, սթափվելով տեղի ունեցած ողբերգությունից սպանվածի այրին հայտանբերեց, որ բնակարանից անհետացել է նաև 212 000 ռուբլիի կամ 3 մլն դրամ գումար և արժեքավոր իրեր:
Տուժողի իրավահաջորդի հաղորդման հիման վրա հարուցվեց ևս մեկ քր գործ, այս անգամ արդեն խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով:
Մարդասպանը դաժանաբար սպանելով տան տիրոջը, չէր խորշել շուրջ մեկ ժամ մնալ դիակի կողքին և սառնասրտորեն փնտրել ու իր հետ տանել բնակարանում պահվող գումարն ու սպանվածին պատկանող թանկարժեք անձնական իրերը: Նախ նա իր զոհի պարանոցից հանել է ոսկե խաչով շղթան, վերցրել բջջային հեռախոսը, ապա նաև պահարանից հանել ջինսե տաբատը, սպորտային շապիկն ու նույնիսկ կաշվե հողաթափերը: Այդ ամենը դրել իր հետ բերած պոլիէթիլենե տոպրակի մեջ ու նոր միայն լքել հանցագործության վայրը:
Սակայն, դուրս գալով բնակարանից, հանցագործը հասկացել էր, որ հայտնվել է ծուղակում: Հարևաններից մեկն այդ ընթացքում կողպել էր ընդհանուր հարկաբաժնի մուտքի դուռը և հեռացել: Հանցագործին այլ բան չէր մնում, քան վերադառալ բնակարան և երկրորդ հարկի պատուհանից ցատկել առաջին հարկում տեղակայված ատամնաբուժարանի տանիքի վրա:
Հենց այդ դիպվածի շնորհիվ էլ հետագայում հանցագործը ճանաչվել էր ականատես-վկաների կողմից: Ազգությամբ ռուս հարևանուհին, օրինակ քննիչին պատմել էր, թե այդ օրը ժամը 11-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբից տեսել է, որ կովկասյան արտաքինով մի երիտասարդ տղամարդ է քայլում ատամնաբուժական կլինիկայի կտուրին, ապա խոնարհվել է ու ներքևում կանգնած ինչ-որ մեկից սանդուղք խնդրել:
Մեկ այլ հարևանուհի էլ պատմել է, որ նույն այդ տղամարդուն մոտեցել է կովկասյան արտաքինով մի կին, վերցրել նրա ցած նետած տոպրակն ու հեռացել: Ապա մոտակա շիարարությունից բանվորներ են եկել և սանդուղք բերելով օգնել տղամարդուն ցած իջնել կտուրից:
Իսկ շինարարությունում աշխատող մի տղա էլ տեսել էր կնոջ ձեռքի տոպրակից դուրս ցցված դանակի արյունոտ ծայրը:
Ավելի ուշ բոլոր այս վկաները կովկասյան արտաքինով տղամարդուն ճանաչել էին նախաքննական մարմնի ներկայացրած նկարով:
Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվեց, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Յուրի Մկրտչյանի սպանությունն ու նրա բնակարանից գողությունը կատարել է Գոռ Գալստյանը:
Ավելի ուշ դեպքի վայրում, կտուրի տակ իրավապահները հայտնաբերեցին սև գործած գլխարկ, աչքերի համար կտրված անցքերով, իսկ հարակից շինհրապարակում հայտնաբերվեց նաև փայտյա սանդուղքը, որի օգնությամբ հանցագործն իջել էր կտուրից դրա վրա իր ձեռքերի արյունոտ հետքերը թողնելով:
Մարդասպանն ու նրա զոհը հեռավոր ազգականներ էին: Իր ազգակցի ձեռքով սպանված Յուրի Մկրտչյանը տարիներ առաջ էր հայաստանից տեղափոխվել Ռուսաստան, Ստավրոպոլ քաղաքում հասել որոշակի գործնական հաջողությունների, կայացել որպես գործարար և անգամ օգնության ձեռք մեկնել իր երիտասարդ հայրենակցին:
Իսկ Գոռ Գալստյանն իր նորաստեղծ ընտանիքով ընդամենը 3 տարի առաջ էր մեկնել Ստավրոպոլ և իմանալով, որ իր ազգականներից մեկն այստեղ է բնակվում, դժվար պահին նրանից օգնություն էր խնդրել և ստացել: Յուրի Մկրտչյանն օգնել էր նաև Գոռ Գալստյանի առաջնեկի ծննդյան ծախսերի, երեխային ծննդատանը պահելու, դուրս գրելու և տուն տեղափոխելու հետ կապված հարցերում:
Աստծո կամոք, չունենալով սեփական երեխաներ, մեծահասակ ամուսինները սեփական զավակի պես սատար էին կանգնել նոր կյանք սկսող երիտասարդներին, աջակցել նրանց նախաձեռնություններին: Յուրի Մկրտչյանը Գոռ Գալստյանին նոր գործ սկսելու համար 30 000 ռուբլի գումար էր պարտքով տվել, որի վերադրձման համար պարտապանն ու պարտատերն անգամ հստակ ժակետ են սահմանել : Սակայն, ժամանակն անցնում էր, իսկ Գոռ Գալստյանն այդպես էլ պարտքը չէր վերադարձնում:
Այս ամենի հետևանքով երկու ազգականների հարաբերություններն աստիճանաբար սրվում են: Վախենալով տղամարդկանց միջև հնարավոր բախումներից, Յուրի Մկրտչյանի կինն անձամբ է գնում Գոռ Գալստյանի մոտ’ հորդորելով նրան կատարել տրված խոստում ու վերադարձնել պարտք վերցրած գումարը:
Բայց Գոռ Գալստյանը պարտքից ազատվելու այլ միջոց էր ընտրել:
Այս ծանր հանցանքը կատարելու պահին նախկինում չդատված Գոռ Գալստյանն ընդամենը 25 տարեկան էր, մանկահասակ երեխայի հայր: Հասկանալով, որ քրեական գործով ձեռք բերված բոլոր ապաույցներն իր դեմ են և որ արդարադատությունից խուսափելն անհնար է, Գոռ Գալստյանը դիմել էր փախուստի, օտար երկրում անտերության մատնելով անգամ սեփական կնոջն ու երեխաներին:
Քր գործի նախաքննության ընթացքում, ուղիղ 2 տարի ռուսաստանյան իրավապահ համակարգին չհաջողվեց հայտնաբերել Գոռ Գալստյաինին: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում և միայն 2008թ-ին արդարադատությունից խուսափոխ հանցագործը հայտնաբերվեց Հայաստանի տարածքում:
Առաջնորդվելով միջազգային իրավական փաստաթղթերով Հայաստանյան կողմը ռուսաստանից պահանջեց հարուցված քրեական գործը’ այն այստեղ շարունակելու համար :
Սակայն, ռուսական կողմը գործն ուղարկեց բավական մեծ ուշացումով: Ինչի հետևանքով, առաջնորդվելով 1993թ-ի Մինսկի կոնվենցիայի պահանջով, հայկական կողմը 40 օր հետո ստիպված էր նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել: Ընտրվեց նոր միջոց ստորագրություն չհեռանալու մասին:
Ռուսաստանյան կողմի հապաղման և անհարկի ձգձգման հետևանքով դարձյալ հայտնվելով ազատության մեջ Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ է փորձում թաքնվել արդարադատությունից և դարձյալ դիմում է փախուստի:
Գործի այսօրինակ շրջադարձն ու թվացյալ անելանելի վիճակը վերջնականապես հուսահատեցնում են ամուսնուն կորցրած և արդարության հույսով ապրող այրի կնոջը: Արդարացի պատժի վերաբերյալ իր կասկածների ու մտահոգությունների մասին բազմաթիվ բողքներով նա դիմում է ՀՀ դատախազության ՀՀ ոստիկանությոան ղեկավարությանը, բազմաթիվ ընդունելությունների է գնում պաշտոնատար անձանց մոտ:
Միաժամանակ Արփինե Մկրտչյանը նաև սեփական միջոցներով է փորձել օժանդակել արդարադատությանը: Ընդհանուր ծանոթների միջոցով տեղեկություններ հավաքելով, նա կարողացել է պարզել , թե որտեղ է թաքնվում իր ամուսնուն գազանաբար սպանած հանցագործը: Ոչ մի բանի առջև կանգ չառնելով, Արփինե Մկրտչյանն անգամ ծպտված հետապնդել է Գոռ Գալստյանին և ի վերջո նրա գտնվելու վայրի մասի տեղեկուոյւններ հաղորդել իրավապահներին:
Ի վերջո 2009թ-ի սեպտեմբերի 9-ին Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ հայտնաբերվում է և քր գործի առկայության պայաններում նրան փաստացի մեղադանք է առաջադրվում:
Բայց նույնիսկ ձերբակալությունից հետո էլ Գոռ Գալստյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Գործի նախաքննության և դատաքննության ընթացքում նա պնդում էր, թե տեղի ունեցածը ինքնապաշտպանության արդյունք է:
Մինչդեռ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, հանցագործն իր զոհին նախ մեջքից աթոռով է հարվածել, ապա նոր անցել դանակին: Ինչ վերաբերում է բնակարանից կատարված խոշոր չափի հափշտակությանը, Գոռ Գալստյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջարված այս մեղադրանքը: Նա դատարանում պատմել էր, որ ուշքի գալով և տեսնելով Յուրի Մկրտչյանին արյան մեջ ընկած, խուճապահար զանգահարել է իր բջջայինում գտած առաջին իսկ համարին, նրա կանչով դեպքի վայր է եկել մորաքույրը, աստիճան է բերել, որով ինքը իջել է, և նույնիսկ ընկնելով կոտրել է ոտքը: Դրանից հետո իբր բուժվել է ինչ-որ մասնավոր կլինիկայում և արդեն տեղեկանալով կատարվածի մասին՝ այնտեղից փախուստի է դիմել:
Եվ այդուհանդերձ ապացուցված համարելով Գոռ Գալստյանին ներկայացված մեղադրանքը՝ դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է դատապարտել:
Կողմերից որևէ մեկը չի բողոքարկել առաջին ատյանի կայացրած դատավճիռը դատական ավելի բարձր ատաններում: Սա նաև վկայությունն էր այն բանի, որ իր ամուսնուն սպանողի համար արդարացի պատիժ պահանջող ու այդ նպատակին իր կյանքի մի քանի տարիները զոհաբերած կինն ի վերջո բավարարված էր արդարադատության կայացրած վճռով:
Արփինե Մկրտչյանի՝ ամուսնուն մահից հետո էլ նվիրված կնոջ անձնվեր քաղաքացիական կեցվածքի շնորհիվ էր նաև, որ դաժանաբար կատարված սպանության գործն ի վերջո հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Իր ամուսնուն կյանքից զրկած հանցագործի համար արժանի պատիժը դարձնելով իր կյանքի թերևս վերջին ամենակարևոր գործը, հայ կինն ի վերջո կարողացավ ապացուցել, որ արադարադատությունը երբեմն ոչ միայն իրավապահների, այլև քաղաքացիների համատեղ ջանքերի շնորհիվ է իրականանում:
Արփինե Մկրտչյանի բոլոր հարազատները Հայաստանում են, բայց ամուսնու շիրիմը մնացել էր Ռուսաստանում: Նվիրված կինն ընտրեց Ռուսաստան վերադառնալու ուղին՝ հայտարարելով, որ կյանքի մնացած տարիներ էլ պատրաստվում է անցկացնել ամուսնու շիրիմին այցելելով ու համատեղ ապրած կյանքից մնացած երջանիկ հուշերով:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/26/2024 08:23 Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»
- 12/26/2024 08:19 Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»
- 12/26/2024 08:17 Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ»
- 12/26/2024 08:15 ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ»
- 12/26/2024 08:11 Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ»
- 12/26/2024 07:57 Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
- 12/26/2024 07:55 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/25/2024 16:42 Նա կմեռնի, երբ մեդիաներն ու մարդիկ նրա մասին այլևս չեն խոսի. Ալեն Ղեւոնդյան
- 12/25/2024 16:23 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անիծել է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան
- 12/25/2024 12:34 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Թորոսյան
- 12/25/2024 12:27 Իշխանատենչությանդ ու ագահությանդ հագուրդ տալով` պատմության աղբանոց ես նետվելու․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/26/2024 10:21 Հրդեհ Աղավնավանք գյուղում
- 12/25/2024 22:33 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
- 12/25/2024 21:42 Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները
- 12/25/2024 21:10 Մահվան ելքով ավտովթար՝ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/25/2024 23:55 Բժիշկը կոչ է արել Ամանորից առաջ կատարյալ մաքրություն չանել՝ դեպրեսիայից փրկվելու համար
- 12/25/2024 20:56 Մոսկվայում բժիշկները դեռահասի ականջից խավարասեր են հանել
- 12/25/2024 19:30 Բժիշկները նշել են Ամանորին ցանկություններ պահելու արդյունավետությունը
- 12/24/2024 20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում