ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շիրակը» առնվազն 375 հազար եվրո կստանա ՈւԵՖԱ-ից 08/09/2013 15:20 | Մարզական
ՈւԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության և կազմակերպության սուպերգավաթի մասնակիցների միջև եկամուտների բաշխման կարգը: Այդ նպատակով տրամադրվելու է շուրջ 1,34 մլրդ եվրո:
Մեդիաիրավունքներից և կոմերցիոն պայմանագրերից ստացված գումարի մոտ 75 տոկոսը՝ առավելագույնը 530 մլն եվրո, հատկացվելու է ակումբներին: Մնացած 25 տոկոսը կմնան ՈւԵՖԱ-ում և կծախսվեն կազմակերպչական, վարչական կարիքները հոգալու, ինչպես նաև ազգային ֆեդերացիաներին, ակումբներին և լիգաներին, այսպես կոչված, համերաշխության գումարները վճարելու համար: Եթե նույն աղբյուրներից ստացված գումարը նախատեսվածից շատ լինի, ապա ակումբներին կհատկացվի ոչ թե 75, այլ 82 տոկոսը:
Բացի այդ, ինչպեսև անցյալ տարի, Չեմպիոնների լիգայից ստացված գումարից 40 մլն եվրոն կուղղվի Եվրոպայի լիգայի մասնակիցներին: Երեք միլիոն էլ կառանձնացվի Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների որակավորման փուլերում անհաջողության մատնված թիմերին վճարելու համար: 55 միլիոն էլ կհատկացվի որակավորման վերջին փուլի մասնակից 20 ակումբներին վճարելու համար: Նրանցից յուրաքանչյուրը միանվագ 2,1 մլն եվրո կստանա:
Այդ ամենից հետո Չեմպիոնների լիգայի և սուպերգավաթի համար խաղի մասնակիցներին կմնա 1, 285 մլրդ եվրո: Դրանից 500,7 միլիոնը կբաշխվի ֆիքսված վճարումների տեսքով (խմբային փուլ անցնելու, այնտեղ գրանցած արդյունքների և փլեյ-օֆում հաջողությունների համար): Իսկ 409,6 միլիոնը տարբեր չափաբաժիններով կբաշխվի Չեմպիոնների լիգայի մասնակիցների միջև (սկսած խմբային փուլից)՝ հեռուստաշուկայում նրանց գրանցած եկամտաբերությանը համապատասխան:
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային մրցաշարի բոլոր 32 մասնակիցները կստանան առնվազն 8,6 մլն եվրո: Իսկ մրցաշարի հաղթող «Բավարիան» կստանա 37,4 միլիոն՝ գումարած հեռուստաիրավունքների վաճառքից հասանելիք բաժինը:
Միաժամանակ, խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակը թիմերին կբերի 1 մլն, իսկ ոչ-ոքին՝ 500 հազարական եվրո: 1/8 եզրափակիչ անցնելու համար յուրաքանչյուր ակումբ կստանա 3,5 մլն եվրո, քառորդ եզրափակիչի ուղեգիրը մասնակիցներին կհարստացնի ևս 3,9, իսկ կիսաեզրափակիչինը՝ 4,9 միլիոն եվրոյով: Մրցաշարի հաղթողը կստանա լրացուցիչ 10,5 մլն եվրո, իսկ եզրափակիչ խաղում պարտված թիմը՝ 6,5 մլն եվրո:
Խմբային փուլ չանցած բոլոր ազգային առաջնությունների հաղթողները կստանան 200 հազարական եվրո: Որակավորման առաջին փուլից պայքարն ավարտած թիմերը կստանան 150 հազար, երկրորդից՝ 175, իսկ երրորդից՝ 200 հազարական եվրո: Ըստ այդմ, 2-րդ փուլում պարտված Գյումրիի «Շիրակը» մրցաշարին մասնակցելու համար կստանա առնվազն 375 հազար եվրո՝ չհաշված մյուս հավելավճարները:
Այս տարվա օգոստոսի վերջին Պրահայում կայանալիք սուպերգավաթի համար խաղի հաղթողը կպարգևատրվի 3 մլն եվրոյով, իսկ պարտված թիմը կստանա 2,2 մլն եվրո:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ