ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրանսպորտի նախարարի հրաժարականի և Երևանի ավագանուն անվստահություն հայտնելու պահանջ մեկ ասուլիսում 08/07/2013 14:19 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հասարակական տրանսպորտի ոլորտում ստեղծված այսօրվա վիճակի համար մասնագետները մեղադրույմ են տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Այս թեմային նվիրված նրանց հրավիրած ասուլիսում, սակայն, այդպես էլ չհնչեցին նախարարի հրաժարականի իրավական հիմքերը, փոխարենը հնչեց ևս մեկ պահանջ՝ Երևանի ավագանում անվստահություն հայտնելու:
Չքննադատելով հանդերձ երիկտասարդ ակտիվիստների քայլերը՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՊՓԲԸ տնօրենի հրաժարականի պահանջի ուղղությամբ, այսօր հրավիրված ասուլիսի մասնակից հասարակական հատվածի ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, թե նախ և առաջ հարկավոր է պահանջել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
«Հասարակական տրանսպորտն այսօր աշխատում է 2001թ-ի հայեցակարգով, որով և որոշվել է, որ մրցութային կարգով մասնավորներին պետք է գծեր հատկացվեն ուղեվորափոխադրումներ իրականացնելու համար»,- ասաց «Հասարակական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը, հավելելով, որ քաղաքապետարանը, փաստորեն, առաջնորդվում է կառավարության այս որոշմամբ: ՀԿ նախագահի համոզմամբ, ոլորտի պատասխանատուները քաջ գիտակցել են, որ երկրում արձանագրվող գնաճը հանգեցնելու է նաև տրանսպորտի գների բարձրացմանը, սակայն ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել: Հենց այս քայլերը չձեռնարկելու համար էլ բանախոսը մեղադրում է Գագիկ Բեգլարյանին: Լրագրողների այն դիտարկմանը, թե 2001թ-ին Գագիկ Բեգլարյանը դեռ տրանսպորտի նախարար չէր, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Վարդան Փանոսյանը պատասխանեց, թե մրցույթները թեև անցկացնում է քաղաքապետարանը, բայց վերջինը շարժվում է կառավարության մշակած քաղաքականությամբ: Մինչդեռ, իրենց համոզմամբ, հենց նախարարությունը պետք է կառավարությունում հանդես գա հասարակական տրանսպորտի ոլորտում սուբսիդիա կիրառելու կամ այն պետականացնելու նախաձեռնությամբ:
Իսկ թե ինչու մասնագետները չեն պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, «Հասարակական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը նշեց. «Ուրեմն ես Գագիկ Բեգլարյանին թողեմ, պահանջեմ Տարոնի՞ հրաժարականը, Ճանապարհային ոստիկանության պետի՞ հրաժարականը, Բեգլարյանին էլ թույլ տամ, որ իրա թևերը բացի ասի՝ Տղերք, սաղիս հրաժարակա՞նն են պահանջում: Ոչ, դու ես իմ նախարարը, վերջ, ես ոչ մեկի հետ գործ չունեմ»:
Ի դեպ, ինչպես պարզ դարձավ ասուլիսի հետագա ընթացքից, բանախոսները շատ ավելի դժգոհ էին տաքսիների լիցենզավորման համար նախարարության սահմանած պահանջներից, քանի որ նրանց գերակշիռ մասը հատկապես տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ կամ անհատ տաքսիստներ էին:
Իսկ օրինակ, ասուլիսին մասնակցող «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարեց Երևանի ավագանուն անվստահություն հայտնելու իր դիրքորոշման մասին՝ հընթացս տեղեկացնելով, որ ինքը Բեգլարյանի հրաժարականի պահանջին չի միացել:
«Ով ինչ ուզում անում է, ո՞ւր է ավագանին»,- հռետորական հարց հնչեցրեց Արմեն Պողոսյանը և հավելեց. «Ավագանուն մենք հայտարարում ենք անվստահություն և ուղարկում ենք տուն, բացի միջազգային գրոսմայստերից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից