ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտում. Երևանի ինտերնետային ակումբներից մեկում հավաքագրել է անչափահասների ու դրդել մուրացկանության 08/06/2013 17:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, գործով մեղադրյալ Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից՝ վերջինս փախել էր տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու մեկնել ՌԴ, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել ու մինչև մարտի 19-ը շահագործել է նրան: Ընդ որում, այս և մյուս դեպքերում շահագործել է անչափահասներին՝ ըստ իրավիճակի կեղծ խոստումներ տալով: Արարատի դեպքում գործի են դրվել երեխայի համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու, մեծահարուստ աղջկա հետ ամուսնացնելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնելու և նրանց հանդիպումը կազմակերպելու կեղծ խոստումները: Արդյունքում, քրեական գործի նյութերի համաձայն, մեղադրյալը ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում վերջինիս կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ մոտ 250.000 ՀՀ դրամ գումարը:
2013թ. հունվարի 18-ին Արման Գիվարգիզովը նույն ինտերնետ ակումբում ծանոթացել է նաև գործով տուժող, անչափահաս, «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային նշանակալի խանգարումներով» ախտորոշմամբ սակավամտությամբ և իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից զրկված Վռամի հետ: Նույն կերպ օգտագործելով մուրացկանությամբ զբաղվող երեխայի վիճակի խոցելությունը՝ հիվանդությունն ու ծնողական հսկողությունից դուրս մնալու առումով, այս անգամ նրա համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու կեղծ խոստումից բացի խոստացել է բջջային հեռախոս գնել, դերասանի կարիերա, և մուրացկանությամբ զբաղվելու համար նույն օրը հավաքագրել է Վռամին: 2013թ. հունվարի 19-ին ու 20-ին անչափահասին շահագործելու ընթացքում մեղադրյալն, ըստ մեղադրական եզրակցության, ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում նրա կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ շուրջ 7.400 ՀՀ դրամ գումարները:
Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, Երևանի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեսել է «Թիվ 1 հատուկ կրթահամալիրի» սան, մուրացկանությամբ զբաղվող, սույն գործով տուժող, տասնութ տարին չլրացած Միսակին, ծանոթացել նրա հետ: Օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու առումով վերջինիս վիճակի խոցելիությունը, այս անգամ անչափահասին շահագրգռելով 250.000 ՀՀ դրամ աշխատավարձով որպես թիկնապահ աշխատանքի ընդունելու կեղծ խոստումով, բոլորի համար կիրառելի այլ՝ նրա համար անձնագիր և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է Միսակին և շուրջ 5 օր շահագործել նրան՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում մուրացկանությամբ նրա վաստակած, ընդհանուր՝ շուրջ 25.000 ՀՀ դրամ գումարները:
Սակայն ըստ մեղադրական եզրակացության, գործը մուրացկանությամից ստացած շահը կենտրոնացնելով չի ավարտվել, Արման Գիվարգիզովն կազմակերպել ու անչափահասներին ներգրավել է գողության մեջ: 2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, իր կողմից շահագործման վիճակում գտնվող Արարատին, Միսակին և իրենց հետ նույն հարկի տակ բնակվող անչափահաս Ա. Հովհաննիսյանին հայտնել է, որ պատրաստվում է զբաղվել օգտագործված եվրոպական հագուստի առևտրով, որի համար իրեն անհրաժեշտ է 50.000 ՀՀ դրամ և քանի որ տղաները չեն կարող այդքան գումարը 1-2 օրում մուրացկանությամբ հավաքել այդքան գումար, ուստիեւ պետք է կատարեն գողություն։ Նրա կազմակերպմամբ, անչափահասները ներգրավվել են հանցագործության մեջ։ Մասնավորապես «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ «Շկոդա» մակնիշի՝ Տ7181 համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են գազի գլանանոթը՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերով՝ 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Գողացված գազի գլանանոթը Ա.Հովհաննիսյանը մի քանի օր անց 30.000 ՀՀ դրամով վաճառել է և գումարը տվել Արման Գիվարգիզովին։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ պրիմ 2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիկինգըկամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 165-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ շինություն ապօրինի մուտք գործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, գողության կազմակերպում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից