ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիական նոր շարժում ավտոկայանատեղիների դեմ 08/05/2013 16:54 | ԼՐԱՀՈՍ
Սոցիալական կայքերի միջոցով ուղեվարձի թանկացման դեմ պայքարի հաջողված փորձից հետո, այսօր քաղաքացիական ևս մի նոր շարժում է հայտ ներկայացրել` իր պահանջների մասին հայտարարելով Ֆեյսբուք սոցիալական կայքում` գրանցվելով իբրև «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» անվամբ խումբ:
Խմբի նախաձեռնողները հայտարարում են, որ վճարովի ավտոկանգառների մասին քաղաքային իշխանությունների որոշումն անօրինական է և չի բխում հանրային շահերից:
«Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- գրված է խմբի հայտարարության մեջ:
Ի դեպ, նախաձեռնողներն արդեն իսկ քննարկել են խնդիրն ու մանրամասն շարադրել դրա լավ ու վատ կողմերը միաժամանակ նաև խնդրի լուծման տարբերակներ առաջարկելով:
Իբրև հիմնական լուծում առաջարկվում է ավտոկայանատեղիները հանրայնացնել և ոլորտը պետականացնել, քանի որ խմբի անդամները համոզված են, որ այս բիզնեսի միջոցով քաղաքացիներին հսկայական գումարներ են կորզվում:
«Եվ տրանսպորտի թանկացման, և ավտոկայանատեղիների հարցով պետությունը նշում է, որ բավարար ֆինանսավորում չունի, սակայն, քաղաքապետարանը ունի գումար աշխատելու բազմաթիվ ձևեր, որ չի օգտագործում»,- նշում են հայտարարության հեղինակները, և ավելացնում, որ միաժամանակ, անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են ավտոկայանատեղիները տրվում մասնավոր ընկերություններին, ով կարող է դիմել, ստանալ, ինչ սկզբունքով են սահմանվում տարածքները:
Որպես օրինակ նշվում է նաև, որ կրթական և մշակութային հաստատությունների մոտ կարմիր գծանշումներ չպիտի լինեն, սակայն, օրինակ, Կամերային երաժշտության տան մոտակայքում արդեն կա:
Ինչ վերաբերում է վճարման համակարգին, խմբի անդամները գտնում են, որ մեր երկիրը դեռ չունի այնպիսի կենսամակարդակ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել վճարման առաջարկվող մեթոդներից և առաջարկում են վճարման համար տեղադրել հատուկ ապարատներ, ինչպես ընդունված է աշխարհում:
Ի վերջո նշվում է, որ չկա որևէ երաշխիք, որ կայանման սակագնը մյուս տարի չի թանկանալու:
Ի դեպ, այս ամենով հանդերձ, նախաձեռնության անդամները նաև համոզմունք են հայտնում, որ քաղաքապետի որոշումը` մինչև սեպտեմբեր տույժերի կիրառումը հետաձգելու մասին, նույնպես հակաիրավական է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/27/2024 08:24 Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:21 Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:09 Բուհեր կփակվեն․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:05 Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:00 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն է գրանցվել երկրում. հետհեղափոխական Հայաստանում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ»
- 09/27/2024 07:57 ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. կարծես նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել. «Ժողովուրդ»
- 09/26/2024 08:30 Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/27/2024 17:01 Ստացվում է, որ Գրիգոր Մինասյանի նկատի ունեցած չափազանց անարդար մանրախնդիր հարձակում իրականացրած առանձին անհատները հենց Անդրանիկ Քոչարյանն է ու ՔՊ այլ պատգամավորներ. Բաբայան
- 09/27/2024 15:32 Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան
- 09/27/2024 13:52 Հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ. Ավետիսյան
- 09/27/2024 12:39 1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ Արցախը, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին, այդ ոգին դեռ կա. Խաչատրյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել