ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարսնաքար»-ի գործով, փաստորեն, էական հանգամանքները պարզվել են 08/02/2013 19:03 | ԼՐԱՀՈՍ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանին (դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ) ներկայացրեց գործից անջատված մասով ձեռք բերված մի շարք ապացույցներ: Ներկայումս դատարանում քննվող 6 անձանց կողմից տուժող Վահե Ավետյանին ու մյուս տուժողներին տարբեր աստիճանի վնասվածքներ հասցնելու ու ծեծի ենթարկելու մայր գործից անջատվել էր գործ բռնարարքին հնարավոր այլ մասնակից անձանց հայտնաբերելու նպատակով:
Մեղադրող Արմեն Մարուխյանը, մասնավորապես, դատարանին ներկայացրեց Ֆուտբոլի ակադեմիայի տեղազննության արձանագրությունը՝ ըստ դրա, տարածքում որևէ տեսաձայնագրող սարքեր չեն հայտնաբերվել: Մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց նաև տեղազննությանը մասնակցած ընթերակաների՝ Հովհաննես Բարսեղյանի և Արկադի Սեմյոնովի հաշվառման հասցեների մասին ոստիկանության տեղեկանքը: Մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց նաև Ֆուտբոլի ակադեմիայի շենքում կատարված համակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությունը:
Դատարանն այսօր ճշտեց նաև տուժող կողմի դիրքորոշումը վերջինիս կողմից դեռևս 2012թ. հոկտեմբերին՝ սույն գործով դատավարության նախապատրաստական փուլում ներկայացված երկու տասնյակ միջնորդությունների վերաբերյալ, որոնց քննարկումը հետաձգվել էր մինչև գործով էական հանգամանքների պարզումը: Միջնորդություններն ուղված են, տուժող կողմի կարծիքով, գործի նախաքննության ընթացքում բացթողումների ու թերությունների շտկմանը:Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պնդեց միջնորդությունները ողջ ծավալով:
Տուժող կողմը, մասնավորապես, պնդեց, որ դատարան հրավիրվեն ու հարցաքննվեն Ֆուտբոլի ակադեմիայի տեղազննությանը մասնակցած երկու ընթերակաները՝ կողմը չի վստահում քննիչին, ուստի «այլ տարբերակ չկա՝ կամ ընթերակաները պետք է հարցաքննվեն, կամ քննիչը»:Տուժող կողմը կասկածներ ունի, որ տեղազննությանը մասնակցած ընթերակաները՝ Հովհաննես Բարսեղյանը և Արկադի Սեմյոնովը իրականում ներկա չեն եղել տեղազննությանը:
Տուժող կողմը հայտարարեց, որ ոչնչացվել են հանցագործությանը այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները՝ Վահե Աետյանին վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում արյան հետքեր չեն հայտնաբերվել այն դեպքում, որ հայտնի է, որ տուժողներից երեքը՝ Վ.Ավետյանը, Ա.Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացած վնասվածքների հետևանքով արյունահոսել են: Տուժող կողմի երկայացուցիչը միջնորդեց տեղազննություն անցկացնել դեպքի վայրում՝ տուժողների մասնակցությամբ:Կողմը պնդեց նաև Վ.Ավետյանի դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու, մի շարք հեռախոսահամարների խոսակցությունների վերծանումներ անցկացնելու միջնորդությունները:
Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Արման Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առարկեց բոլոր միջնորդությունների դեմ: Ըստ նրա, դրանք ակնհայտ անհիմն են, նույնիսկ դատարանի բազմաթիվ հարցերից հետո տուժող կողմի ներկայացուցիչը չփորձեց օրենքով սահմանված կարգով հիմնավորել իր ներկայացրած միջնորդությունները: Պաշտպանի համոզմամբ, տուժող կողմի ներկայացուցիչը չի էլ ցանկանում, որ դրանք բավարարվեն, որպեսզի դրանով տպավորություն ստեղծվի, թե իբրև դատարանը գործում է ի նպաստ ամբաստանյալների: Ըստ պաշտպանի, դատարանում «բազմիցս ականատես եղանք հակառակին՝ որ դատարանը պարբերաբար բավարարել է տուժող կողմի նախկինում հարուցված անհիմն միջնորդությունները»:
Օգոստոսի 9-ի դատական նիստում միջնորդությունների շուրջ քննարկումը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից