Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ալ-Քաիդա»-ի գործակալը» Հայաստանում միլիոնատեր չդարձավ 07/31/2013   15:18  |  ԳՈՐԾ #

 
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փորձը չհաջողվեց՝  անգամ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գործակալի մտացածին քողածածկույթը չօգնեց: Իրականում, ինչպես պարզվեց գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում, հանցագործությունն ուներ ավելի քան կենցաղային դրդապատճառներ, այն է՝ վրեժխնդիր լինել նախկին գործատուից՝ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն՝ Խուան Պաբլո Գեչիջյանից՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը խզելու համար, և հընթացս լուծել նաև ֆինանսական խնդիրները:
 
Այսպես, ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը 2003-2005 թվականներին աշխատել է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունում որպես համակարգչային ցանցի պատասխանատու, աշխատանքի բերումով էլ ճանաչել է ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին։Աշխատակիցը մասնակցել է օդանավակայանում համակարգչային ցանցի ենթակառուցվածքների արդիականացման և ներդրման ծրագրի իրագործման աշխատանքներին, եղել է դրանց պատասխանատուն, 2005-2008 թվականներին աշխատել է «ՀԷՑ»  ՓԲ ընկերությունում` որպես տեխնիկական անվտանգության բաժնի փորձագետ և նույն բաժնի պետ։ 2008 թվականին, երբ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը հավատարմագրային կառավարման է վերցրել «Հայփոստ» ՓԲԸ-ն և տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակը գտնվել է ցածր նիշի վրա և ունեցել է արդիականացման պահանջ, Խուան Պաբլո Գեչիջյանն նրան հրավիրել է ընկերություն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ղեկավարելու և վերոհիշյալ գործը ստանձնելու համար, որից հետո ազատվելով աշխատանքից` «ՀԷՑ» ՓԲ ընկերությունում նշանակվել է նշված վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը:
 
Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների, որոնցով նա իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում` այդ ժամանակահատվածում ինքը ցուցաբերել է ջանասիրություն և հասել էական հաջողությունների` թե տեխնոլոգիաների արդիականացման, թե ծախսերի նվազեցման, թե կադրերի հավաքագրման հարցերում։ Սակայն 2012 թվականի սեպտեմբերին իրեն տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է խզել իր աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները թերի և անբարեխիղճ կատարելու պատճառաբանությամբ, ինչն իր համար անհասկանալի է եղել և չի համապատասխանել իրականությանը։
 
Ամբաստանյալը խնդրել է ընկերության ղեկավարությանը՝ իրեն գոնե տեղափոխել նվազ պատասխանատվությամբ աշխատանքի՝ ավելի ցածր աշխատավարձով, որպեսզի հնարավորություն ունենա կատարել «ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայի և «Այֆոն» մակնիշի բջջային հեռախոսի  գնման հետ կապված վարկային պարտավորությունները, սակայն ընկերության ղեկավարությունը, հանձինս Գեչիջյանի, անտեսելով իր երկար տարիների աշխատանքն ու մեծ ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բարձր մակարդակի վրա դնելու գործում, մերժել է` փոխարենը տրամադրելով մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում և իրեն զրկելով աշխատանքից։   Դրանից հետո ինքը հայտնվել է ֆինանսական դժվարությունների դեմ հանդիման,  հոգեկան  ապրումներ ունեցել, որոնք, ի վերջո, իրեն հասցրել են հանցավոր մտահաղացման իրագործմանը՝ Խուան Պաբլո Գեչիջյանից խոշոր գումար հափշտակելու և այդպիսով նրանից վրեժխնդիր լինելու՝ համացանցով վերջինիս և ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքներով՝  200.000 ԱՄՆ դոլարին համարժեք 80,0 մլն. ՀՀ դրամ գումար պահանջելու վերաբերյալ էլեկտրոնային նամակներ նրա փոստին ուղարկելու միջոցով։ 
 
Այդ նպատակով, 2013 թվականի հունվարի 20-ին  ինտերնետային ակումբում ստեղծել է էլեկտրոնային հասցեն, որից հետո` 21.01.2013թ., այդ հասցեից Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին ուղարկել է անգլերեն տեքստով նամակ: Դրանում  ներկայացել է որպես «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գործակալ, հայտնել, որ իրենց կազմակերպությունն ուսումնասիրում է բոլոր հարուստների ֆինանսական վիճակը և իրենց գործունեության ֆինանսավորման համար հարմար է գտել նրանից պահանջելու 80,0 մլն. ՀՀ դրամ՝  սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում, իրեն վնաս կտան։
 
Նամակում նշվել է, որ նա չպետք է այդ մասին տեղեկացնի իրավապահ մարմիններին, անգամ` ծանոթներին և ընկերներին, հակառակ դեպքում այդ խմբավորումը կսկսի սպանել նրա ընտանիքի անդամներին և վերջում՝ նրան։ Նամակում նշել է նաև, որ խմբավորման գործակալներն ամենուր են, և նրան չի հաջողվի ընտանիքը թաքցնել Արգենտինայում` խորհուրդ տալով չփորձել խմբավորման սերվերները և չհետևել հեռախոսահամարներին, քանի որ դրանք կեղծ են և կտուժեն անմեղ մարդիկ։ Նամակի մյուս հատվածում նշել է, թե որքան և ինչ թղթադրամներով պետք է պատրաստվի գումարը՝ 20.000 դրամանոց թղթադրամներով 40 կապոց, գումարի ընդհանուր չափը պետք է լինի 80,0 մլն. ՀՀ դրամ։ Նշել է նաև, որ խմբավորումը տեղյակ է բանկային հնարքների մասին, օրինակ՝ թղթադրամների և պայուսակի մեջ կեղծ թղթադրամներ, հետք թողնող թղթադրամներ, «GPS»  սենսորներ տեղադրելու վերաբերյալ, ուստի նամակում պահանջվել է, որ կապոցները չլինեն բանկային նմուշի, այլ լինեն ռետինե ժապավեններով։ Նամակի վերջում նշել է, որ վճարումից հետո նա այլևս չի լսի իրենց մասին, բայց խմբավորման ապահովության համար իրեն կշարունակեն հետևել մոտ 1 ամիս` հսկելով յուրաքանչյուր քայլը։
 
Պատասխան չստանալով՝ նորից է ուղարկել նույն նամակը և մեծահոգաբար 24 ժամ ժամանակ տրամադրել դրական պատասխան տալու համար` սպառնալով, որ հակառակ դեպքում խմբավորումը կանցնի պլանի իրագործմանը։ Ապա «OK» չստանալով՝ պահանջել է 12 ժամում տալ դրական պատասխան։ Դրան հետևել է Գեչիջյանի  նամակը, որում վերջինս նշել է, որ չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում հայկական բանկերից նման գումար կանխիկացնել` խնդրելով դրա համար տրամադրել ավելի շատ ժամանակ, ավելի ուշ պահանջել է գումարը հավաքել մեկ շաբաթվա ընթացքում: Տարբեր ինտերնետային ակումբներից հաղորդագրություններ ուղարկելով, ի վերջո պահանջվող գումարի հանձնման օր ու ժամ է նշանակել. 07.02.2013թ. ժամը 19:00-ին պետք է լինի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ՝  պահանջելով  տուժողից գումարը  բերել սև պայուսակով,  իր «Տոյոտա» ավտոմեքենայով,  իր երեխաներից մեկի հետ և զգուշացնելով, որ  իբր Եմենից և Սուդանից ժամանած խմբավորման անդամները կվերահսկեն բոլոր գործողությունները, և նա ունի 15 ժամ ժամանակ` դրական պատասխան ուղարկելու համար։ Սակայն Գեչիջյանը պատասխանել է, որ խնդիրներ են ծագել և նա դեռ չի կարողացել հավաքել ամբողջ գումարը։ «Բանակցություններից» հետո համաձայնել է ևս մեկ շաբաթ ժամանակ տրամադրել և գումարի հանձնման նոր օր նշանակել՝ 14.02.2013թ., իսկ եթե  այդ օրն էլ չկարողանա վճարել գումարը,  ապա ամեն ուշացված օրվա համար գումարը կավելանա 2,0 մլն ՀՀ դրամով, որից հետո` մեկ շաբաթվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում, կսկսեն սպանել։
 
«Այդ պրոցեսին հետևելու են չորս դիպուկահար, և  ինքը  պետք է լինի շատ զգույշ»,- զգուշացրել է «ահաբեկիչ-գործակալը», ապա ստեղծել հաջորդ «ալքաիդական» էլեկտրոնային հասցեն` «[email protected]», որում տպել է երկու նամակ. առաջին նամակը տուժողը պետք է ստանար փետրվարի 14-ին` ժամը 22:00-ին, իսկ մյուսը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին` ժամը 11:00-ին։ Առաջինում նշել է, որ նա պետք է վարի ավտոմեքենան ևս մեկ կիլոմետր, կանգ առնի եկեղեցու գլխավոր աստիճանների մոտ, որտեղ կտեսնի կարմիր տուֆից խաչքար, որի վրա արծիվ կլինի, որից հետո պայուսակով գումարը պետք է թողնի խաչքարի ձախ մասում։ Տեսնելով, որ Գեչիջյանն «OK» է ուղարկել՝  ժամը 21:40-ի սահմաններում նոր հաղորդագրություն է ուղարկել, որում նշել է, որ նա պետք է վարի ավտոմեքենան դեպի Ավան թաղամաս, որտեղ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկից թեքվի աջ և վարի մոտ մեկ կիլոմետր, որից հետո կտեսնի «Բլեք ընդ Ուայթ» խանութը՝ աջից և  «Բեսիկ Հաուզ» խանութը՝ ձախից, որտեղ պետք է սպասի։
 
Դատարանում ևս ամբաստանյալ Կարեն Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել  ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց: 
 
Ըստ տուժող Խուան Պաբլո Գեչիջյանի ցուցմունքի` 2002 թվականից աշխատում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունում` որպես ադմինիստրատոր և կոմերցիոն մենեջեր, 2004 թվականից հանդիսանում է ընկերության տնօրենը։ 2008 թվականից հանդիսանում է նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժնետոմսերից բխող իրավունքներից հավատարմագրային կառավարիչ՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն: 
 
Ըստ տուժողի, առաջին անգամ Ահմեդից հաղորդագրություն է ստացել 2013 թվականի հունվարի 21-ին, սակայն մտածելով, որ այն համացանցային սպամ է` առանց կարդալու ջնջել է: 2013 թվականի հունվարի 23-ին` իրեն և ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքով հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո իր բոլոր գործողությունները և Ահմեդից ստացված հաղորդագրությունների բոլոր պատասխաններն ուղղորդվել և ղեկավարվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ըստ որի` Ահմեդի հաղորդագրություններում ներկայացված պայմաններին տվել է դրական պատասխաններ և համաձայնել է վճարել գումարը՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով։
 
2013 թվականի փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, «[email protected]» էլեկտրոնային հասցեից ստացել է նամակ, որում նշված է եղել, որ ինքը մեծ սխալ է գործել, որ դիմել է իրավապահ մարմիններին։ Իրենք գումարը չեն ստացել, քանի որ իրենց գործակալը փախել է և չեն կարողացել նրան բռնել, և որ իրենք սկսում են սպանությունների գործընթացը և սպանելու են իր հարազատներից մեկին, որից հետո իրենցից նամակ կստանա։ 
 
Տուժողը նշել է, որ Կարեն Սիմոնյանի և իր միջև որևիցե վեճ և թշնամանք չի եղել, աշխատանքային պայմանագիրը լուծարվել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ նա թերացել է աշխատանքում և լիարժեք չի կատարել իր պարտականությունները։ Պայմանագրի լուծարման ժամանակ նրան վճարվել է փոխհատուցում՝ 4,5 ամսվա աշխատավարձ՝ 3,6 մլն ՀՀ դրամ` մինչև նոր աշխատանք գտնելը, ուստի` վերոհիշյալ հաղորդագրությունները ստանալիս որևէ մեկին չի կասկածել, դա անձնական թշնամանքի դրսևորման արդյունք չի դիտել, համոզված է եղել, որ սպառնալիքն իրական է, այն հետապնդում է գումար հափշտակելու նպատակ։ Ինքն ամբաստանյալից որևէ պահանջ չունի, խնդրում է նրան մեղմ պատժել:
 
Վկա,  ինտերնետ ակումբի օպերատոր Նունե  Դարբինյանի ցուցմունքով` 2013 թվականի փետրվարի 16-ին ուսումնասիրելով համացանցում առկա նորություններն ու հրապարակումները` ծանոթացել է նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտված՝ «Զվարթնոց»  օդանավակայանի տնօրենից գումար շորթելու դեպքի վերաբերյալ հրապարակմանը, որում եղել է նաև ձերբակալվածի լուսանկարն ու տեսաձայնագրության մի փոքրիկ հոլովակ, ըստ որի վերջինիս նմանեցրել է 2013 թվականի հունվարի վերջերին իրենց ինտերնետ ակումբ այցելած մի անծանոթ հաճախորդի՝  նա նույնպես եղել է նման սև գույնի ձմեռային գլխարկով, մուգ գույնի բաճկոնով և սև գույնի ձեռնոցներով, որոնք չի հանել անգամ համակարգչից օգտվելու ընթացքում, ինչն էլ տպավորվել է իր մոտ։ 
 
Վկա, ինտերնետային ակումբի սրահի կառավարիչ Սահակ Պետրոսյանը ևս ցուցմունք է տվել առ այն, որ հեռուստատեսային լրատվական ծրագրերից տեղեկացել է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից գումար շորթելու դեպքը. կասկածյալին նմանեցրել է 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում իրենց ինտերնետ ակումբ այցելած հաճախորդներից մեկին։ Վերջինս ակումբ է եկել նշված տեսագրությունում պատկերված սև գույնի գլխարկով և սև գույնի բաճկոնով, ում հեռուստացույցով տեսնելով` մտաբերել և նմանեցրել է այդ հաճախորդին, քանի որ նա խոսել է անգլերենով, բաճկոնի օձիքը վեր բարձրացրած, մինչև վերջ կոճկած, գլխարկը գլխից չի հանել, ինչն իր մոտ զարմանք է առաջացրել, քանի որ ակումբում տաք է եղել և որևէ մարդ չէր կարող մրսել։ 
 
Վկա, ինտերնետ ակումբի  համակարգչային օպերատոր Մամիկոն Եղիազարյանի նախաքննական ցուցմունքի համաձայն` տեսաձայնագրությունից ճանաչել է շորթման մեջ կասկածվող  անձին՝  վերջինս ժամը 22:30-ի սահմաններում, երբ հաճախորդ չլինելու պատճառով արդեն պատրաստվել է փակել ակումբը, ինտերնետ ակումբ է մտել տեսանյութի մեջ նշված անձը` նույն սև գույնի ձմեռային գլխարկով և սև գույնի բաճկոնով։ Իր մոտ լավ տպավորվել է այդ հաճախորդի աչքերի ձևը, դրանք մի տեսակ «շիլություն» ունեին, փոքր էին և մի տեսակ նայում էին միմյանց, ինչով էլ ճանաչել է լրատվական ծրագրերի տեսանյութում ցուցադրած նույն այդ անձին։ Որքանով հիշում է, նա նստել և համակարգչից օգտվել է մոտ 8-9 րոպե, վճարելով 50 դրամ` հեռացել է, որից հետո ինքը փակել է ինտերնետ ակումբը, քանի որ նա եղել է այդ պահին միակ և վերջին հաճախորդը։ Դրանից հետո այդ անձին չի հանդիպել։ 
 
Վկա, ինտերնետ ակումբի օպերատոր   Արման  Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն,  նա ևս  տեսաձայնագրությունից անձին նմանեցրել է 2013 թվականի հունվարի ընթացքում իրենց ինտերնետ ակումբ այցելած մի հաճախորդի, ով եղել է նույն ձևի սև գույնի ձմեռային գլխարկով և սև գույնի բաճկոնով։ Իր մոտ հիմնականում տպավորվել է այդ անձնավորության աչքերի ձևը՝ մի տեսակ փոքր, սառած և մեկ ուղղությամբ են նայել, սովորական չեն եղել, այնպիսի տպավորություն է եղել, որ աչքերի հետ կապված հիվանդություն ուներ, ինչը նկատել է նաև վերոհիշյալ հեռուստատեսային լրատվական հաղորդման մեջ ցուցադրված անձի մոտ։
 
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, հուլիսի 16-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն  Սիմոնյանին մեղավոր է ճանաչել` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4  տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
 
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ 33-ամյա ամբաստանյալը վատառողջ է (ախտորոշվել է  «Միոտոնիա աբորտիվ ձև», զինվորական կոմիսարիատին առընթեր զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` զինվորական հաշվառումից հանելով ըստ հիվանդությունների ցուցակի), նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում անչափահաս երկու երեխաները և հիվանդության ցմահ թոշակառու մայրը, բնութագրվում է դրական, տվել է  խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար:
 
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]