ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/25/2024 19:04
ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել
11/25/2024 18:55
Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ)
11/25/2024 18:49
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան
11/25/2024 18:39
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
11/25/2024 18:36
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
11/25/2024 18:31
ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն
11/25/2024 18:25
Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար
11/25/2024 18:16
Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
11/25/2024 17:59
Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները
11/25/2024 17:55
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին
11/25/2024 17:52
Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ
11/25/2024 17:43
Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման
11/25/2024 17:38
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
11/25/2024 17:33
Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար
11/25/2024 17:29
Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
11/25/2024 17:24
Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
11/25/2024 17:19
Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը
11/25/2024 17:04
Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
11/25/2024 16:56
«Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
11/25/2024 16:50
Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից
11/25/2024 16:39
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
11/25/2024 16:33
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
11/25/2024 16:19
Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/25/2024 16:15
ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին
11/25/2024 16:05
ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI
11/25/2024 16:02
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
11/25/2024 16:00
Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են
11/25/2024 15:47
Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից
11/25/2024 15:16
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
11/25/2024 15:14
Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում
11/25/2024 15:01
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են
11/25/2024 14:57
ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ
11/25/2024 14:54
Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով
11/25/2024 14:50
Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան
11/25/2024 14:44
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան
11/25/2024 14:39
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի
11/25/2024 14:36
Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
11/25/2024 14:30
Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից
11/25/2024 14:26
Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել
11/25/2024 14:14
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
11/25/2024 14:12
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս
11/25/2024 14:07
Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են
11/25/2024 14:02
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
11/25/2024 13:42
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները
11/25/2024 13:37
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
11/25/2024 13:11
Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է
11/25/2024 13:02
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
11/25/2024 13:01
Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
11/25/2024 12:50
Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում
11/25/2024 12:45
Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին
11/24/2024 22:03
Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան
11/24/2024 20:41
Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար
11/23/2024 21:01
Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
11/24/2024 14:10
Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել
11/24/2024 19:00
Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
11/25/2024 01:02
Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը
11/25/2024 11:57
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
11/24/2024 16:48
33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
11/24/2024 11:19
Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
11/23/2024 19:26
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին
11/24/2024 21:50
Վաղը լույս չի լինի նշված հասցեներում
11/24/2024 17:43
Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան
11/25/2024 16:00
Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են
11/23/2024 21:27
Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
11/24/2024 18:34
«Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
11/24/2024 14:13
ՊՆ-ն զգուշացնում է
11/25/2024 12:50
Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում
11/23/2024 19:37
Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին
11/24/2024 14:26
Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
11/25/2024 17:52
Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ
«Ալ-Քաիդա»-ի գործակալը» Հայաստանում միլիոնատեր չդարձավ 07/31/2013 15:18 | ԳՈՐԾ #
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փորձը չհաջողվեց՝ անգամ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գործակալի մտացածին քողածածկույթը չօգնեց: Իրականում, ինչպես պարզվեց գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում, հանցագործությունն ուներ ավելի քան կենցաղային դրդապատճառներ, այն է՝ վրեժխնդիր լինել նախկին գործատուից՝ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն՝ Խուան Պաբլո Գեչիջյանից՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը խզելու համար, և հընթացս լուծել նաև ֆինանսական խնդիրները:
Այսպես, ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը 2003-2005 թվականներին աշխատել է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունում որպես համակարգչային ցանցի պատասխանատու, աշխատանքի բերումով էլ ճանաչել է ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին։Աշխատակիցը մասնակցել է օդանավակայանում համակարգչային ցանցի ենթակառուցվածքների արդիականացման և ներդրման ծրագրի իրագործման աշխատանքներին, եղել է դրանց պատասխանատուն, 2005-2008 թվականներին աշխատել է «ՀԷՑ» ՓԲ ընկերությունում` որպես տեխնիկական անվտանգության բաժնի փորձագետ և նույն բաժնի պետ։ 2008 թվականին, երբ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը հավատարմագրային կառավարման է վերցրել «Հայփոստ» ՓԲԸ-ն և տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակը գտնվել է ցածր նիշի վրա և ունեցել է արդիականացման պահանջ, Խուան Պաբլո Գեչիջյանն նրան հրավիրել է ընկերություն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ղեկավարելու և վերոհիշյալ գործը ստանձնելու համար, որից հետո ազատվելով աշխատանքից` «ՀԷՑ» ՓԲ ընկերությունում նշանակվել է նշված վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը:
Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների, որոնցով նա իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում` այդ ժամանակահատվածում ինքը ցուցաբերել է ջանասիրություն և հասել էական հաջողությունների` թե տեխնոլոգիաների արդիականացման, թե ծախսերի նվազեցման, թե կադրերի հավաքագրման հարցերում։ Սակայն 2012 թվականի սեպտեմբերին իրեն տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է խզել իր աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները թերի և անբարեխիղճ կատարելու պատճառաբանությամբ, ինչն իր համար անհասկանալի է եղել և չի համապատասխանել իրականությանը։
Ամբաստանյալը խնդրել է ընկերության ղեկավարությանը՝ իրեն գոնե տեղափոխել նվազ պատասխանատվությամբ աշխատանքի՝ ավելի ցածր աշխատավարձով, որպեսզի հնարավորություն ունենա կատարել «ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայի և «Այֆոն» մակնիշի բջջային հեռախոսի գնման հետ կապված վարկային պարտավորությունները, սակայն ընկերության ղեկավարությունը, հանձինս Գեչիջյանի, անտեսելով իր երկար տարիների աշխատանքն ու մեծ ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բարձր մակարդակի վրա դնելու գործում, մերժել է` փոխարենը տրամադրելով մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում և իրեն զրկելով աշխատանքից։ Դրանից հետո ինքը հայտնվել է ֆինանսական դժվարությունների դեմ հանդիման, հոգեկան ապրումներ ունեցել, որոնք, ի վերջո, իրեն հասցրել են հանցավոր մտահաղացման իրագործմանը՝ Խուան Պաբլո Գեչիջյանից խոշոր գումար հափշտակելու և այդպիսով նրանից վրեժխնդիր լինելու՝ համացանցով վերջինիս և ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքներով՝ 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք 80,0 մլն. ՀՀ դրամ գումար պահանջելու վերաբերյալ էլեկտրոնային նամակներ նրա փոստին ուղարկելու միջոցով։
Այդ նպատակով, 2013 թվականի հունվարի 20-ին ինտերնետային ակումբում ստեղծել է էլեկտրոնային հասցեն, որից հետո` 21.01.2013թ., այդ հասցեից Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին ուղարկել է անգլերեն տեքստով նամակ: Դրանում ներկայացել է որպես «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գործակալ, հայտնել, որ իրենց կազմակերպությունն ուսումնասիրում է բոլոր հարուստների ֆինանսական վիճակը և իրենց գործունեության ֆինանսավորման համար հարմար է գտել նրանից պահանջելու 80,0 մլն. ՀՀ դրամ՝ սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում, իրեն վնաս կտան։
Նամակում նշվել է, որ նա չպետք է այդ մասին տեղեկացնի իրավապահ մարմիններին, անգամ` ծանոթներին և ընկերներին, հակառակ դեպքում այդ խմբավորումը կսկսի սպանել նրա ընտանիքի անդամներին և վերջում՝ նրան։ Նամակում նշել է նաև, որ խմբավորման գործակալներն ամենուր են, և նրան չի հաջողվի ընտանիքը թաքցնել Արգենտինայում` խորհուրդ տալով չփորձել խմբավորման սերվերները և չհետևել հեռախոսահամարներին, քանի որ դրանք կեղծ են և կտուժեն անմեղ մարդիկ։ Նամակի մյուս հատվածում նշել է, թե որքան և ինչ թղթադրամներով պետք է պատրաստվի գումարը՝ 20.000 դրամանոց թղթադրամներով 40 կապոց, գումարի ընդհանուր չափը պետք է լինի 80,0 մլն. ՀՀ դրամ։ Նշել է նաև, որ խմբավորումը տեղյակ է բանկային հնարքների մասին, օրինակ՝ թղթադրամների և պայուսակի մեջ կեղծ թղթադրամներ, հետք թողնող թղթադրամներ, «GPS» սենսորներ տեղադրելու վերաբերյալ, ուստի նամակում պահանջվել է, որ կապոցները չլինեն բանկային նմուշի, այլ լինեն ռետինե ժապավեններով։ Նամակի վերջում նշել է, որ վճարումից հետո նա այլևս չի լսի իրենց մասին, բայց խմբավորման ապահովության համար իրեն կշարունակեն հետևել մոտ 1 ամիս` հսկելով յուրաքանչյուր քայլը։
Պատասխան չստանալով՝ նորից է ուղարկել նույն նամակը և մեծահոգաբար 24 ժամ ժամանակ տրամադրել դրական պատասխան տալու համար` սպառնալով, որ հակառակ դեպքում խմբավորումը կանցնի պլանի իրագործմանը։ Ապա «OK» չստանալով՝ պահանջել է 12 ժամում տալ դրական պատասխան։ Դրան հետևել է Գեչիջյանի նամակը, որում վերջինս նշել է, որ չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում հայկական բանկերից նման գումար կանխիկացնել` խնդրելով դրա համար տրամադրել ավելի շատ ժամանակ, ավելի ուշ պահանջել է գումարը հավաքել մեկ շաբաթվա ընթացքում: Տարբեր ինտերնետային ակումբներից հաղորդագրություններ ուղարկելով, ի վերջո պահանջվող գումարի հանձնման օր ու ժամ է նշանակել. 07.02.2013թ. ժամը 19:00-ին պետք է լինի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ՝ պահանջելով տուժողից գումարը բերել սև պայուսակով, իր «Տոյոտա» ավտոմեքենայով, իր երեխաներից մեկի հետ և զգուշացնելով, որ իբր Եմենից և Սուդանից ժամանած խմբավորման անդամները կվերահսկեն բոլոր գործողությունները, և նա ունի 15 ժամ ժամանակ` դրական պատասխան ուղարկելու համար։ Սակայն Գեչիջյանը պատասխանել է, որ խնդիրներ են ծագել և նա դեռ չի կարողացել հավաքել ամբողջ գումարը։ «Բանակցություններից» հետո համաձայնել է ևս մեկ շաբաթ ժամանակ տրամադրել և գումարի հանձնման նոր օր նշանակել՝ 14.02.2013թ., իսկ եթե այդ օրն էլ չկարողանա վճարել գումարը, ապա ամեն ուշացված օրվա համար գումարը կավելանա 2,0 մլն ՀՀ դրամով, որից հետո` մեկ շաբաթվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում, կսկսեն սպանել։
«Այդ պրոցեսին հետևելու են չորս դիպուկահար, և ինքը պետք է լինի շատ զգույշ»,- զգուշացրել է «ահաբեկիչ-գործակալը», ապա ստեղծել հաջորդ «ալքաիդական» էլեկտրոնային հասցեն` «[email protected]», որում տպել է երկու նամակ. առաջին նամակը տուժողը պետք է ստանար փետրվարի 14-ին` ժամը 22:00-ին, իսկ մյուսը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին` ժամը 11:00-ին։ Առաջինում նշել է, որ նա պետք է վարի ավտոմեքենան ևս մեկ կիլոմետր, կանգ առնի եկեղեցու գլխավոր աստիճանների մոտ, որտեղ կտեսնի կարմիր տուֆից խաչքար, որի վրա արծիվ կլինի, որից հետո պայուսակով գումարը պետք է թողնի խաչքարի ձախ մասում։ Տեսնելով, որ Գեչիջյանն «OK» է ուղարկել՝ ժամը 21:40-ի սահմաններում նոր հաղորդագրություն է ուղարկել, որում նշել է, որ նա պետք է վարի ավտոմեքենան դեպի Ավան թաղամաս, որտեղ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկից թեքվի աջ և վարի մոտ մեկ կիլոմետր, որից հետո կտեսնի «Բլեք ընդ Ուայթ» խանութը՝ աջից և «Բեսիկ Հաուզ» խանութը՝ ձախից, որտեղ պետք է սպասի։
Դատարանում ևս ամբաստանյալ Կարեն Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:
Ըստ տուժող Խուան Պաբլո Գեչիջյանի ցուցմունքի` 2002 թվականից աշխատում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունում` որպես ադմինիստրատոր և կոմերցիոն մենեջեր, 2004 թվականից հանդիսանում է ընկերության տնօրենը։ 2008 թվականից հանդիսանում է նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժնետոմսերից բխող իրավունքներից հավատարմագրային կառավարիչ՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն:
Ըստ տուժողի, առաջին անգամ Ահմեդից հաղորդագրություն է ստացել 2013 թվականի հունվարի 21-ին, սակայն մտածելով, որ այն համացանցային սպամ է` առանց կարդալու ջնջել է: 2013 թվականի հունվարի 23-ին` իրեն և ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքով հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո իր բոլոր գործողությունները և Ահմեդից ստացված հաղորդագրությունների բոլոր պատասխաններն ուղղորդվել և ղեկավարվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ըստ որի` Ահմեդի հաղորդագրություններում ներկայացված պայմաններին տվել է դրական պատասխաններ և համաձայնել է վճարել գումարը՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով։
2013 թվականի փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, «[email protected]» էլեկտրոնային հասցեից ստացել է նամակ, որում նշված է եղել, որ ինքը մեծ սխալ է գործել, որ դիմել է իրավապահ մարմիններին։ Իրենք գումարը չեն ստացել, քանի որ իրենց գործակալը փախել է և չեն կարողացել նրան բռնել, և որ իրենք սկսում են սպանությունների գործընթացը և սպանելու են իր հարազատներից մեկին, որից հետո իրենցից նամակ կստանա։
Տուժողը նշել է, որ Կարեն Սիմոնյանի և իր միջև որևիցե վեճ և թշնամանք չի եղել, աշխատանքային պայմանագիրը լուծարվել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ նա թերացել է աշխատանքում և լիարժեք չի կատարել իր պարտականությունները։ Պայմանագրի լուծարման ժամանակ նրան վճարվել է փոխհատուցում՝ 4,5 ամսվա աշխատավարձ՝ 3,6 մլն ՀՀ դրամ` մինչև նոր աշխատանք գտնելը, ուստի` վերոհիշյալ հաղորդագրությունները ստանալիս որևէ մեկին չի կասկածել, դա անձնական թշնամանքի դրսևորման արդյունք չի դիտել, համոզված է եղել, որ սպառնալիքն իրական է, այն հետապնդում է գումար հափշտակելու նպատակ։ Ինքն ամբաստանյալից որևէ պահանջ չունի, խնդրում է նրան մեղմ պատժել:
Վկա, ինտերնետ ակումբի օպերատոր Նունե Դարբինյանի ցուցմունքով` 2013 թվականի փետրվարի 16-ին ուսումնասիրելով համացանցում առկա նորություններն ու հրապարակումները` ծանոթացել է նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտված՝ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից գումար շորթելու դեպքի վերաբերյալ հրապարակմանը, որում եղել է նաև ձերբակալվածի լուսանկարն ու տեսաձայնագրության մի փոքրիկ հոլովակ, ըստ որի վերջինիս նմանեցրել է 2013 թվականի հունվարի վերջերին իրենց ինտերնետ ակումբ այցելած մի անծանոթ հաճախորդի՝ նա նույնպես եղել է նման սև գույնի ձմեռային գլխարկով, մուգ գույնի բաճկոնով և սև գույնի ձեռնոցներով, որոնք չի հանել անգամ համակարգչից օգտվելու ընթացքում, ինչն էլ տպավորվել է իր մոտ։
Վկա, ինտերնետային ակումբի սրահի կառավարիչ Սահակ Պետրոսյանը ևս ցուցմունք է տվել առ այն, որ հեռուստատեսային լրատվական ծրագրերից տեղեկացել է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից գումար շորթելու դեպքը. կասկածյալին նմանեցրել է 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում իրենց ինտերնետ ակումբ այցելած հաճախորդներից մեկին։ Վերջինս ակումբ է եկել նշված տեսագրությունում պատկերված սև գույնի գլխարկով և սև գույնի բաճկոնով, ում հեռուստացույցով տեսնելով` մտաբերել և նմանեցրել է այդ հաճախորդին, քանի որ նա խոսել է անգլերենով, բաճկոնի օձիքը վեր բարձրացրած, մինչև վերջ կոճկած, գլխարկը գլխից չի հանել, ինչն իր մոտ զարմանք է առաջացրել, քանի որ ակումբում տաք է եղել և որևէ մարդ չէր կարող մրսել։
Վկա, ինտերնետ ակումբի համակարգչային օպերատոր Մամիկոն Եղիազարյանի նախաքննական ցուցմունքի համաձայն` տեսաձայնագրությունից ճանաչել է շորթման մեջ կասկածվող անձին՝ վերջինս ժամը 22:30-ի սահմաններում, երբ հաճախորդ չլինելու պատճառով արդեն պատրաստվել է փակել ակումբը, ինտերնետ ակումբ է մտել տեսանյութի մեջ նշված անձը` նույն սև գույնի ձմեռային գլխարկով և սև գույնի բաճկոնով։ Իր մոտ լավ տպավորվել է այդ հաճախորդի աչքերի ձևը, դրանք մի տեսակ «շիլություն» ունեին, փոքր էին և մի տեսակ նայում էին միմյանց, ինչով էլ ճանաչել է լրատվական ծրագրերի տեսանյութում ցուցադրած նույն այդ անձին։ Որքանով հիշում է, նա նստել և համակարգչից օգտվել է մոտ 8-9 րոպե, վճարելով 50 դրամ` հեռացել է, որից հետո ինքը փակել է ինտերնետ ակումբը, քանի որ նա եղել է այդ պահին միակ և վերջին հաճախորդը։ Դրանից հետո այդ անձին չի հանդիպել։
Վկա, ինտերնետ ակումբի օպերատոր Արման Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն, նա ևս տեսաձայնագրությունից անձին նմանեցրել է 2013 թվականի հունվարի ընթացքում իրենց ինտերնետ ակումբ այցելած մի հաճախորդի, ով եղել է նույն ձևի սև գույնի ձմեռային գլխարկով և սև գույնի բաճկոնով։ Իր մոտ հիմնականում տպավորվել է այդ անձնավորության աչքերի ձևը՝ մի տեսակ փոքր, սառած և մեկ ուղղությամբ են նայել, սովորական չեն եղել, այնպիսի տպավորություն է եղել, որ աչքերի հետ կապված հիվանդություն ուներ, ինչը նկատել է նաև վերոհիշյալ հեռուստատեսային լրատվական հաղորդման մեջ ցուցադրված անձի մոտ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, հուլիսի 16-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Սիմոնյանին մեղավոր է ճանաչել` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ 33-ամյա ամբաստանյալը վատառողջ է (ախտորոշվել է «Միոտոնիա աբորտիվ ձև», զինվորական կոմիսարիատին առընթեր զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` զինվորական հաշվառումից հանելով ըստ հիվանդությունների ցուցակի), նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում անչափահաս երկու երեխաները և հիվանդության ցմահ թոշակառու մայրը, բնութագրվում է դրական, տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
[]