ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ականատես. «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա» 07/29/2013 13:21 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր «Փաստինֆո»-ին է դիմել Վրթանես Հակոբյանի հարազատներից մեկը, ով ներկա է եղել 27.07.2013թ. վերջինիս բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններին՝ որոշ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փաստինֆո»-ին դիմած քաղաքացին վրդովված էր առանձին լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվության կապակցությամբ, թե իբր, երբ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են խուզարկություն կատարել Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում, նա ավտոմեքենայով փախուստի է դիմել` այդ ընթացքում կրակոցներ արձակելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ավտոմեքենան վարելով նրանց վրա:
Մեր զրուցակիցը, ում անունը չենք հրապարակում նրա իսկ ցանկությամբ, պնդեց, որ Վ.Հակոբյանը ոչ մեկի վրա չի կրակել և ընդհանրապես զենք չի օգտագործել։ Ըստ նրա, Վրթանես Հակոբյանը ոչ թե խուզարկության ժամանակ իր բնակարանից է դիմել փախուստի, այլ դեպքը տեղի է ունեցել փողոցում` նրա բնակարանից բավականին հեռու: Ականատեսը պատմեց, որ մի քանի ավտոմեքենա ընթացքի ժամանակ կտրուկ արգելափակել են Վրթանես Հակոբյանի ավտոմեքենայի ճանապարհը։ «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա իրա անվտանգության համար ու չփորձի դուրս գալ շրջափակումից: Դաժե ներկաներն էին վախեցած ու մենակ Վարդանի գնալուց հետո են իմացել, որ շրջափակողները ոստիկաններ են: Սուտ են գրում, թե Վարդանը փախնելու ժամանակ կրակելա ոստիկանների ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է խուզարկությամբ առգրավված թվով 10 հատ փամփուշտներին, որի մասին, ի դեպ, «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր իր նախորդ հրապարակումներից մեկում՝ հիմնվելով իր աղբյուրների վրա, ապա Վ.Հակոբյանի հարազատը մանրամասնեց, որ դրանք հայտնաբերվել են մեկ այլ անձի կողմից վարձակալած տարածքում։ Նրա ներկայացմամբ, ճիշտ է, տվյալ տարածքը, որտեղ կատարվել է խուզարկությունը, սեփականության իրավունքով պատկանում է Վ.Հակոբյանին, սակայն վարձակալվում է մեկ այլ քաղաքացու կողմից, որտեղ նշված քաղաքացին հիմնել է Վիվարո բուքմեյքերական գրասենյակ և փամփուշտներն էլ հայտնաբերվել են այդ քաղաքացու աշխատասենյակից: Մեր զրուցակիցը պնդեց, որ նշված քաղաքացին հենց խուզարկության պահին խոստովանել է, որ այդ փամփուշտներն իրեն են պատկանում, որոնց գոյության մասին մոռացած է եղել: Ինչ վերաբերում է գումարին, ապա, նրա ներկայացմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից բացարձակապես չի առգրավվել:
Վրթանես Հակոբյանի հարազատն վրդովված է, որ այս ամենը փորձ է արվում կապել Վարդանի եղբոր` Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ, ով մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:
Ի դեպ, նշենք, որ Ստեփան Հակոբյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Երեմ Սարգսյանը, որից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ կատարվածի կապակցությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ փաստաբանը հրաժարվեց մանրամասներ հայտնել կատարվածի մասին, սակայն նշեց, որ երկու դեպքերն իրար հետ կապակցված չեն։
Փաստաբանը միայն հաստատեց, որ Վրթանես Հակոբյանի բնակարանից և գրասենյակից խուզարկությամբ իրոք որևէ արգելված իր, այդ թվում` թմրանյութեր, ապօրինի կերպով պահվող զենք կամ զինամթերք չի հայտնաբերվել: Ըստ փաստաբանի խուզարկությամբ գումար նույնպես չի առգրավվել, քանի որ խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեին առգրավել միայն գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնց պահելն արգելվում է օրենքով: (Ի դեպ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով նշված տարածքում հայտնաբերված միլիոնների հասնող գումարը պաշտոնապես չի արձանագրվել, հետեւաբար նաեւ չի առգրավվել. խուզարկության նպատակը թմրամիջոցների առկայության մասին օպերատիվ տեղեկությունների ստուգումն էր)։
Փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես հաստատեց, որ Վրթանես Հակոբյանը խուզարկության ժամանակ իր բնակարանից չի դիմել փախուստի, այլ` միջադեպը տեղի է ունեցել նրա բնակարանից բավականին հեռավորության վրա գտնվող խաչմերուկում, ինչի մասին, ըստ փաստաբանի, վկայում են նաև լրատվական միջոցներով հրապարակված` դեպքի վայրի լուսանկարները:
Փաստաբանը նշեց, որ ինքն ուշադիր հետևում է իր պաշտպանյալ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ լրատվական միջոցների հրապարակումներին` նշելով, որ մի շարք լրատվական միջոցների կողմից որոշ իրադարձություններ լուսաբանվում են ոչ օբյեկտիվ, դրանք որոշ շահագրգիռ անձանց պատվերով իրենց ձեռնտու տարբերակով են լուսաբանվում: Որպես ասվածի ապացույց փաստաբանը նշեց. «Որոշ լրատվական միջոցների կողմից դեռևս մի քանի ամիս առաջ Անդրանիկ Զատիկյանի մահը փորձ էր արվել ներկայացնել որպես սպանություն, որի կատարող էլ ներկայացվում էր հենց Վրթանես Հակոբյանը, սակայն երբ ի վերջո պաշտոնապես հաստատվեց, որ Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել այսպես ասած թմրանյութային թունավորումից, հիմա էլ փորձ է արվում ներկայացնել, թե իբր հենց Վրթանես Հակոբյանն է Անդրանիկ Զատիկյանին վաճառել այդ թմրանյութը»:
Ըստ փաստաբանի նշվածը բացարձակ անտրամաբանական է ոչ միայն այն պատճառով, որ Վրթանես Հակոբյանը թմրանյութերի վաճառքով չի զբաղվում և չի էլ զբաղվել, այլ` նաև այն պատճառով, որ Վրթանես Հակոբյանի եղբայրը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ, ինչին հավատում են Զատիկյանները, ուստի Վրթանես Հակոբյանը չէր կարող Անդրանիկ Զատիկյանին թմրանյութ վաճառել, իսկ վերջինս էլ չէր կարող նրանից թմրանյութ գնել:
Ըստ փաստաբանի, ներկայումս էլ նույն լրատվական միջոցները հղում կատարելով, այսպես ասած, իրենց «անհայտ» աղբյուրներին, նշում են, թե իբր փորձ է արվում «ջրել» այս դեպքը` որպես ապացույց ներկայացնելով այն հանգամանքը, թե հենց այս նպատակով էլ ծառայողական քննություն է սկսվել ոսիկանության աշխատակիցների նկատմամբ:
«Ոստիկանության կողմից իրականացնող ծառայողական քննությունը, եթե իհարկե այդպիսին իրոք իրականացվում է, վկայում է միայն այն մասին, որ ոստիկանության ղեկավարության կողմից փորձ է արվում պարզել, թե արդյոք իրականացվող միջոցառումն իրականացվել է ըստ սահմանված կարգի, թե` ոչ»,- մեջբերեց փաստաբանը: Իսկ վերջում հավելեց, որ «Ստեփան Հակոբյանի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է նրա անմեղությունը, այն որ վերջինս կապ չունի Սեդրակ Զատիկյանի սպանության հետ, ուստի ակնհայտ է, որ այս ապատեղեկատվությունը տարածելով, իրադարձություններն ուռճացնելով, ինչպես նաև Վրթանես Հակոբյանին Անդրանիկ Զատիկյանի «սպանության» մեջ անհիմն մեղադրելով փորձ է արվում կատարվածը որևէ կերպ կապել նաև Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ` այդ միջոցով փորձելով հասարակական տրամադրվածություն ստեղծել և ճնշում գործադրել դատարանի վրա»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից