Թեմաներ
Կիրակի 01 / 05 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/05/2025   15:36 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 01/05/2025   14:52 Մյունխենից և Ֆրանկֆուրտից չվերթները չեղարկվել են ձմեռային եղանակային պայմանների պատճառով 01/05/2025   14:39 Դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահի կալանավորման որոշումն անվավեր ճանաչելու միջնորդությունը 01/05/2025   13:35 Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/05/2025   13:30 Ուշադրություն. հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/05/2025   13:23 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից գողություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/05/2025   13:19 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար. ՆԳՆ ՓԾ 01/05/2025   12:39 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյան 01/05/2025   12:16 Ջո Բայդենը Հիլարի Քլինթոնին և Ջորջ Սորոսին պարգևատրել է «Ազատության շքանշանով» 01/05/2025   12:13 Տարադրամի փոխարժեքները հունվարի 5 -ին 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/05/2025   11:37 Ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը. Դաժան մանրամասներ 01/05/2025   11:32 Փաստորեն ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք. Առաքելյանը՝ Տիրան Խաչատրյանի գործի մասին 01/05/2025   11:27 Քաղաքացիական թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնեկամսկի, Իժևսկի և Պերմի օդանավակայաններում 01/05/2025   10:45 Իրանում մեկնարկել են զորավարժությունները 01/05/2025   10:44 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 01/05/2025   10:30 Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում 01/05/2025   10:12 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 01/05/2025   10:03 Տիրան Խաչատրյանը մեղադրվում է պատերազմի օրերին իբրև անփութության մեջ. ՔԿ-ն մանրամասնում է 01/05/2025   09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան 01/05/2025   09:50 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 01/05/2025   09:21 «Mercedes-Benz»-ը Պռոշյանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 29-ամյա երիտասարդը մահացել է տեղում 01/05/2025   09:14 Անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը` դատարանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 01/04/2025   21:57 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ Ռուբեն Մելիքյան 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   21:24 Բայդենը Քլինթոնին, Սորոսին և Մեսսիին կպարգևատրի նախագահական մեդալով 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   20:38 Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik 01/04/2025   20:22 Փաշինյանն ապահերոսացման գործընթաց է սկսել, Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան․ ԶՈւ-ի դեմ արշավ է. Մանուկյան 01/04/2025   20:21 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   20:02 Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինը» սպառնալիքներ էին. ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին. ադրբեջանագետ 01/04/2025   19:48 Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից. փաստաբաններն ահազանգում են 01/04/2025   19:35 Գործը 5 հատոր է, 1200 էջ, չենք հասցրել ծանոթանալ․ Տիրան Խաչատրյանի փաստաբանները միջնորդելու են հետաձգել կալանքի քննությունը 01/04/2025   19:29 Ավտովթար՝ Երևանում. Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին 01/04/2025   19:19 Շվեյցարական բանկը մեղադրվում է նացիստների հետ սերտ կապերը թաքցնելու մեջ 01/04/2025   19:04 Երևանում ավտոմեքենաները քշել են միմյանց վրա ու հընթացս օդ կրակել. shamshyan.com 01/04/2025   19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է 01/04/2025   18:34 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մեկ ժամով 01/04/2025   18:24 Մաքսային ծառայությունը 33 տարեկան է 01/04/2025   18:10 2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   17:39 Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի այդքան գովազդված տրանսպորտային «չարեփոխումը»․ քաղաքացիներն ահազանգում են քաղաքային տրանսպորտի կաթվածահար լինելու մասին 01/04/2025   16:57 Շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել. ողբերգական միջադեպ՝ Չինաստանում 01/04/2025   16:38 Հրդեհ՝ Վանաձորի Գործարանային փողոցում 01/04/2025   16:07 Բաքվում ավտոբուսը բախվել է բեռնատարի. կան վիրավորներ ու զոհ 01/04/2025   15:55 Տիրան Խաչատրյանի կալանքի վերաբերյալ նիստը տեղի կունենա 18:00-ին. փաստաբան 01/04/2025   15:36 Վրաստանն արտաքսում է ցույցերին մասնակցած 25 օտարերկրացիների 01/04/2025   15:17 Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն․ փաստաբան
01/03/2025   21:25 Իրանի վրա հարձակվելու որոշումն ընդունված է, հարձակումը մոտ է․ Արթուր Խաչիկյան 01/04/2025   13:41 «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան՝ երեխաս էլ նրան է հարվածել». ահազանգ զինվորի հորից. shamshyan.com 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   13:45 Ջերմաստիճանը նախ կբարձրանա՝ 6-8 աստիճանով, ապա՝ կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   14:52 Ձերբակավել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 01/03/2025   17:03 Գործարարին սպանած «Ձմեռ պապը» հայտնաբերվել է և կալանավորվել 01/03/2025   23:31 Նշվել են գրիպի գերիշխող տարբերակի ախտանիշները 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/03/2025   22:11 Եթովպիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 01/05/2025   09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան 01/03/2025   21:48 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ 01/04/2025   00:02 Կանանց պատմել են գինեկոլոգիական ամենաառեղծվածային խնդրի մասին 01/03/2025   16:15 Քովիդի գործով 21 անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է 01/03/2025   15:53 Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ 01/05/2025   09:21 «Mercedes-Benz»-ը Պռոշյանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 29-ամյա երիտասարդը մահացել է տեղում

Սեղմել է պարանոցը, փակել բերանն ու «չենջի» աշխատողից պահանջել գումարը 07/27/2013   19:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ավազակության սցենարը կարող էր նաև ֆիլմի սցենար դառնալ:  Եղբոր հետ միրգ-բանջարեղենի առևտրում հաջողած անձնավորությունն, այդուհանդերձ, ըստ նրան առաջադրված մեղադրանքի` ընդունել էր «հեշտ փողեր» վաստակելու  «առաջարկը» ՝ տարադրամի փոխանակմամբ զբաղվող անձի նկատմամբ ավազակային հարձակմանը մասնակցելու մասին:
 
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հուլիսի 12-ին կայացրած դատավճռով հաստատված է համարել  Մուշեղ  Առաքելյանին առաջադրված մեղադրանքը: Ըստ դրա`  2005 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի Սուրմալու տոնավաճառում իր ծանոթից  Մ. Առաքելյանը տեղեկացել է, որ  Երևան քաղաքի Ավան, Դուրյան թաղամասի  բնակիչ Արսեն  Հարությունյանը զբաղվում է  արտարժույթի փոխանակմամբ և  այդ  գործունեության հետ կապված նրա մոտ առկա է գումար:
 
Դատարանը հաստատված է համարել, որ ժամը 17:00-ի սահմաններում նկատելով տուն վերադարձող Արսեն Հարությունյանին` Մուշեղ Առաքելյանն իր հետ սպասող անձանցից մեկի հետ մտել է վերելակ, բարձրացել  3-րդ հարկ, որտեղ վերելակի դռները բացվելուց հետո, Ա.Հարությունյանը, կասկածելով, ցանկացել է դուրս գալ վերելակից, սակայն արդեն իսկ 3-րդ հարկի հարթակում իրենց սպասող մյուս երկուսն ուժի գործադրմամբ ներս են հրել Արսեն Հարությունյանին: Վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրելու սպառնալիքով՝ Մուշեղ Առաքելյանը մյուսների հետ շնչահեղձության աստիճան սեղմել են Արսեն Հարությունյանի պարանոցը, փակել բերանը` սպառնալով սպանել, ձեռքերով հարվածել են վերջինիս դեմքին, գլխին, պահանջել նրա մոտ գտնվող գումարները: Ավազակային հարձակման ընթացքում նրանցից մեկը Արսեն Հարությունյանի բաճկոնի ծոցագրպանից վերցրել է խոշոր չափի` 1 000 000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և հափշտակելուց հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:
 
 Մուշեղ Առաքելյանը քրեական գործի նախաքննության ընթացքում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարած արարքի համար և տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչպես նաև մասնակցել է քննչական փորձարարությանը` այդկերպ աջակցելով քրեական գործի քննությանը:
 
Դատարանն արձանագրել է նաև, որ  Մուշեղ Առաքելյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին անմեղսունակության վիճակում չի գտնվել, ներկա հոգեկան վիճակով նույնպես նա  առողջ է, մեղսունակ է ու կարող է հաշիվ տալ իր գործողությունների համար ու ղեկավարել դրանք:  Մուշեղ Առաքելյանի նկատմամբ պատժի հետ մեկտեղ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն ու հարկադիր բուժում նշանակելու անհրաժեշտություն չկա:
 
Դատարանը  Մուշեղ  Առաքելյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն,  և դատապարտել  ազատազրկման՝  6 տարի ժամկետով`  առանց  գույքի բռնագրավման:
 
Դատարանը պատժաչափ նշանակելիս հաշվի է առել Մուշեղ Առաքելյանի կողմից առաջադրված մեղադրանքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալու և քննչական փորձարարությանը մասնակցելու միջոցով հանցագործության բացահայտմանն աջակցելը, կատարածի համար զղջալը, նախկինում դատապարտված չլինելը, տուժողին պատճառված վնասը Մուշեղ Առաքելյանի եղբոր կողմից մասամբ փոխհատուցելը, բնակության վայրում ու զինվորական ծառայության ընթացքում դրական բնութագրվելը, ինչպես նաև` բարեգործությամբ զբաղվելն ու հիվանդ հորը խնամելը:  Ի դեպ,  տուժողը  հաշտվել է Մուշեղ Առաքելյանի հետ` Դատարանին խնդրելով մեղմ պատիժ նշանակել նրա նկատմամբ:
 
Նշենք, որ վարույթն իրականացնող մարմնի՝ 2012 թվականի մարտի 7-ի որոշմամբ՝ այս  քրեական գործից անջատվել է Արսեն Նալչադյանի, ոմն Կարենի և Էդոյի (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով) քրեական գործի մասը:
 

Արխիվ

[]