ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գյուղնախարարության աշխատակիցը» 6 տարի կանցկացնի անազատության մեջ 07/24/2013 18:18 | ԼՐԱՀՈՍ
Որպես գյուղատնտեսության նախարարության և «Էրեբունի ալկո» ընկերության աշխատակից ներկայացած Արշակ Աբրահամյանը բազմաթիվ դրվագներով խարդախության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, հուլիսի 19-ի դատավճռով ամբաստանյալ Արշակ Աբրահամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, նախատեսված հինգ, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, նախատեսված երկու հանցագործությունների կատարման մեջ:
Դատավճռով բավարարվել են տուժողների քաղաքացիական հայցերը՝ամբաստանյալից հօգուտ Ռոզա Գևորգյանի կբռնագանձվի 1.405.000 ՀՀ դրամ, հօգուտ Սոնյա Աղաջանյանի՝ 8500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 800.000 ՀՀ դրամ:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա:
Ըստ մեղադրանքի, Արշակ Աբրահամյանը` 2010թ. սեպտեմբերի վերջերին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Միքայել Վանեսյանին ներկայանացել է որպես գյուղատնտեսության նախարարության աշխատակից, Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բելառուսիայի հանրապետությունից ՀՀ ներկրված 62 միավոր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող, «Բելառուս» մակնիշի 1 տրակտորն իր 2 գյուղգործիքների հետ միասին 16.000 ԱՄՆ դոլարով մրցութային եղանակով վերջինիս իրացնելու պատրվակով նախապես 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու, իսկ մնացած գումարը 7 տարվա ընթացքում մարելու և աճուրդային կարգով տեխնիկա ձեռք բերելուն աջակցելու պատրվակով 2010թ. հոկտեմբերի սկզբներին խաբեությամբ Մ.Վանեսյանից վերցրել է 730.000 ՀՀ դրամ:
Նույն կերպ ներկայանալով, նույն պատրվակով և պայմաններով Արշակ Աբրահամյանը 2010թ. սեպտեմբերի վերջերին Իջևան քաղաքի բնակիչ Գարեգին Ահարոնյանից կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 730.000 ՀՀ դրամ գումար, վստահությունը ամրապնդելու նպատակով շուրջ 1 շաբաթ անց, Գարեգին Ահարոնյանի եղբոր Գարուշ Ահարոնյանից դիմում է ընդունել՝խոստանալով մի քանի օրից տրամադրել տեխնիկան: 2011թ. ապրիլի վերջերին Գ.Ահարոնյանը հասկացել է, որ Աբրահամյանի հանցավոր մտադրություն է ունեցել, հետ է պահանջել վճարած գումարը, սակայն Ա.Աբրահամյանը դիմել է փախուստի:
Ամբաստանյալը նույն կերպ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Ռոզա Գևորգյանից 2010թ. նոյեմբերի 4-ին ստացել և հափշտակել է 855.000 ՀՀ դրամ, որից 730.000 դրամն իբր գյուղտեխնիկայի կանխավճար, իսկ 125.000 դրամը աճուրդի նախավճար ու խոստացել մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Վստահությունն ամրապնդելու նպատակով նա Ռ.Գևորգյանի ամուսնու՝ Աշոտ Գևորգյանի հետ գնացել է Էջմիածին և նրանից դիմում ընդունել, որն ուղարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Այնուհետև տարբեր պատճառաբանություններ բերելով՝ հայտնել է, որ գործընթացը ձգձգվում է, 2011թ. ապրիլի վերջերին նորից վստահեցրել է, որ գործընթացը տեղից շարժվել է և տրակտորի հետ նոր սարքավորումներ է տրամադրելու, նրանից պահանջել և ստացել է ևս 550.000 ՀՀ դրամ, որից 400.000 դրամը որպես գյուղգործիքների, իսկ 150.000 դրամն այլ ծախսերի համար նախատեսված գումար և կրկին խաբեությամբ հափշտակել նշված գումարը՝ Ռ.Գևորգյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 1.405.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Սոնյա Աղաջանյանից նույն պատրվակով ամբաստանյալը պահանջել և 2010թ. նոյեմբերի 14-ին վերջինիցս ստացել ու հափշտակել է 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.912.000 ՀՀ դրամ՝ խոստանալով մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Նշած ժամկետը լրանալուց հետո հայտնել է, որ գյուղտեխնիկայի գործընթացը ձգձգվում է, սակայն ընթացքի մեջ է: Ապա 2011թ. Ա.Աբրահամյանը Ս.Աղաջանյանից պարտքով 500 ԱՄՆ դոլար է խնդրել՝ վերջինս մտավախություն ունենալով, որ գումարը չտալու դեպքում Ա.Աբրահամյանը վատ կտրամադրվի իր հանդեպ և չի հատկացնի գյուղտեխնիկան, նույն օրը վերջինիս ուղարկած տաքսի ավտոմեքենայի վարորդի միջոցով նրան է փոխանցել պահանջված 500 ԱՄՆ դոլարին համարժեք 182.355 ՀՀ դրամ: Այնուհետև 2011թ. ապրիլի վերջերին Ա.Աբրահամյանը նորից հանդիպելով Ս.Աղաջանյանին և կրկին վստահեցնելով, որ գործընթացը տեղից շարժվել է և սարքավորումների հատկացման համար անհրաժեշտ է կատարել կանխավճար, նրանից պահանջել և նույն օրը Այգեհովիտ գյուղում ստացել է ևս 800.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել նշված գումարը Ս.Աղաջանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.894.355 ՀՀ դրամ գույքային վնաս:
2010թ. հոկտեմբեր ամսվա կեսերին Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանից կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, չկատարելով իր խոստումը՝ դիմել փախուստի:
Եվս երկու դրվագով Ա.Աբրահամյանը ներկայացել է որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ և հափշտակություն կատարել բնամթերքով: Մեծ քանակությամբ ցորեն գնելու և վերը նշված ընկերությանը իրացնելու պատրվակով նա խաբեությամբ 2009թ. օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Ռոբերտ Անդրեասյանից հափշտակել է խոշոր չափերի հասնող 2.070.000 ՀՀ դրամ արժողությամբ 17տ. 250կգ ցորեն, իսկ 2009թ. սեպտեմբեր ամսին Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանից՝ նույն պատրվակով՝ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող 3.936.860 ՀՀ դրամ արժողությամբ 29տ ցորեն:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արշակ Աբրահամյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով մեղադրողը և տուժողներ Ս.Աղաջանյանը, Ռ.Գևորգյանը չեն առարկել արագացված կարգ կիրառելու մասին միջնորդության դեմ, և դատարանը բավարարել է միջնորդությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից