Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Գյուղնախարարության աշխատակիցը» 6 տարի կանցկացնի անազատության մեջ 07/24/2013   18:18  |  ԼՐԱՀՈՍ

Որպես գյուղատնտեսության նախարարության և «Էրեբունի ալկո» ընկերության աշխատակից ներկայացած  Արշակ Աբրահամյանը բազմաթիվ դրվագներով խարդախության համար  դատապարտվել է  6 տարվա  ազատազրկման: 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, հուլիսի 19-ի դատավճռով  ամբաստանյալ Արշակ  Աբրահամյանին մեղավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, նախատեսված հինգ, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն,  նախատեսված երկու հանցագործությունների կատարման մեջ:   

Դատավճռով բավարարվել են տուժողների քաղաքացիական հայցերը՝ամբաստանյալից հօգուտ Ռոզա Գևորգյանի կբռնագանձվի 1.405.000 ՀՀ դրամ, հօգուտ Սոնյա Աղաջանյանի՝  8500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 800.000 ՀՀ դրամ:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններին,  ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա:

Ըստ մեղադրանքի, Արշակ Աբրահամյանը` 2010թ. սեպտեմբերի վերջերին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Միքայել Վանեսյանին ներկայանացել է որպես գյուղատնտեսության նախարարության աշխատակից, Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բելառուսիայի հանրապետությունից ՀՀ ներկրված 62 միավոր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող, «Բելառուս»  մակնիշի 1 տրակտորն իր 2 գյուղգործիքների հետ միասին 16.000 ԱՄՆ դոլարով մրցութային եղանակով վերջինիս իրացնելու պատրվակով նախապես 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու, իսկ մնացած գումարը 7 տարվա ընթացքում մարելու և աճուրդային կարգով տեխնիկա ձեռք բերելուն աջակցելու պատրվակով 2010թ. հոկտեմբերի սկզբներին խաբեությամբ Մ.Վանեսյանից վերցրել է 730.000 ՀՀ դրամ:

Նույն կերպ ներկայանալով, նույն պատրվակով և պայմաններով  Արշակ Աբրահամյանը 2010թ. սեպտեմբերի վերջերին Իջևան քաղաքի բնակիչ Գարեգին Ահարոնյանից կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 730.000 ՀՀ դրամ գումար, վստահությունը ամրապնդելու նպատակով շուրջ 1 շաբաթ անց, Գարեգին Ահարոնյանի եղբոր Գարուշ Ահարոնյանից դիմում է ընդունել՝խոստանալով մի քանի օրից տրամադրել տեխնիկան: 2011թ. ապրիլի վերջերին Գ.Ահարոնյանը հասկացել է, որ Աբրահամյանի հանցավոր մտադրություն է ունեցել,  հետ է պահանջել վճարած գումարը, սակայն Ա.Աբրահամյանը դիմել է փախուստի: 

Ամբաստանյալը նույն կերպ  Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Ռոզա Գևորգյանից 2010թ. նոյեմբերի 4-ին ստացել և հափշտակել է 855.000 ՀՀ դրամ, որից 730.000 դրամն իբր գյուղտեխնիկայի կանխավճար, իսկ 125.000 դրամը աճուրդի նախավճար ու խոստացել մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Վստահությունն ամրապնդելու նպատակով նա Ռ.Գևորգյանի ամուսնու՝ Աշոտ Գևորգյանի հետ գնացել է Էջմիածին և նրանից դիմում ընդունել, որն ուղարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Այնուհետև տարբեր պատճառաբանություններ բերելով՝ հայտնել է, որ գործընթացը ձգձգվում է,  2011թ. ապրիլի վերջերին նորից վստահեցրել է, որ գործընթացը տեղից շարժվել է և տրակտորի հետ նոր սարքավորումներ է տրամադրելու, նրանից պահանջել և  ստացել է ևս 550.000 ՀՀ դրամ, որից 400.000 դրամը որպես գյուղգործիքների, իսկ 150.000 դրամն այլ ծախսերի համար նախատեսված գումար և կրկին խաբեությամբ հափշտակել նշված գումարը՝ Ռ.Գևորգյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 1.405.000 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Սոնյա Աղաջանյանից նույն պատրվակով ամբաստանյալը պահանջել և 2010թ. նոյեմբերի 14-ին վերջինիցս ստացել ու հափշտակել է 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.912.000 ՀՀ դրամ՝  խոստանալով մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Նշած ժամկետը լրանալուց հետո հայտնել է, որ գյուղտեխնիկայի գործընթացը ձգձգվում է, սակայն ընթացքի մեջ է:  Ապա 2011թ. Ա.Աբրահամյանը Ս.Աղաջանյանից պարտքով 500 ԱՄՆ դոլար է խնդրել՝ վերջինս  մտավախություն ունենալով, որ գումարը չտալու դեպքում Ա.Աբրահամյանը վատ կտրամադրվի իր հանդեպ և չի հատկացնի գյուղտեխնիկան, նույն օրը վերջինիս ուղարկած տաքսի ավտոմեքենայի վարորդի միջոցով նրան է փոխանցել պահանջված 500 ԱՄՆ դոլարին համարժեք 182.355 ՀՀ դրամ: Այնուհետև 2011թ. ապրիլի վերջերին Ա.Աբրահամյանը նորից հանդիպելով Ս.Աղաջանյանին և  կրկին վստահեցնելով, որ գործընթացը տեղից շարժվել է և սարքավորումների հատկացման համար անհրաժեշտ է կատարել կանխավճար, նրանից պահանջել և նույն օրը Այգեհովիտ գյուղում ստացել է ևս 800.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել նշված գումարը Ս.Աղաջանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.894.355 ՀՀ դրամ գույքային վնաս: 

2010թ. հոկտեմբեր ամսվա կեսերին  Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանից  կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար,  չկատարելով իր խոստումը՝  դիմել փախուստի:

Եվս երկու դրվագով Ա.Աբրահամյանը ներկայացել է որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ և հափշտակություն կատարել բնամթերքով: Մեծ քանակությամբ ցորեն գնելու և վերը նշված ընկերությանը իրացնելու պատրվակով նա խաբեությամբ 2009թ. օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Ռոբերտ  Անդրեասյանից հափշտակել է խոշոր չափերի հասնող 2.070.000 ՀՀ դրամ արժողությամբ 17տ. 250կգ ցորեն, իսկ  2009թ. սեպտեմբեր ամսին Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանից՝  նույն  պատրվակով՝  հափշտակել  առանձնապես խոշոր չափերի հասնող 3.936.860 ՀՀ դրամ արժողությամբ 29տ ցորեն: 

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արշակ Աբրահամյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝  հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով մեղադրողը և տուժողներ Ս.Աղաջանյանը, Ռ.Գևորգյանը չեն առարկել  արագացված կարգ կիրառելու մասին միջնորդության դեմ,  և դատարանը բավարարել է միջնորդությունը:

 

 

Արխիվ

[]