Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Հրաչյա Հարությանյանը չի կարող «էքստրադիցիայի» ենթարկվել՝ նախքան դատավճիռը 07/19/2013   11:44  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաև պարզաբանել մի շարք իրավական դրույթներ, որոնք կարգավորում են միջազգային հարաբերությունները հիշյալ բնագավում:  

«Հանձնման մասին» («Էքստրադիցիայի մասին») եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Փարիզում` 1957 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002  թվականի ապրիլի 25-ից: Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող կողմերը (Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները) պարտավորվում են միմյանց հանձնել հիշյալ Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:   Այս պարագայում «հայցող կողմ» է հանդիսանում այն պետությունը, որի տարածքում հանցագործություն է կատարվել, այդ առնչությամբ տվյալ պետության իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել և տվյալ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրում է, որ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այն երկրի տարածքից, որտեղ հանցագործություն է կատարել: «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը:  

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է, որ հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի (այսինքն՝ և՛ այն պետության, որի իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել, և՛ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիuտ պատժով:  

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Uտրաuբուրգում 1983 թվականի մարտի 21-ին: Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի uեպտեմբերի 1-ից: «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը, հիշյալ Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան, կարող է փոխանցվել մեկ այլ պետության` պատիժը կրելու համար: Այդ կապակցությամբ նա կարող է uույն Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան փոխանցումը իրականացնելու մաuին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը:   Ըստ որում՝  դատապարտյալի փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է ներկայացվել ինչպեu Դատապարտող, այնպեu էլ Կատարող պետության կողմից:   Հիշյալ Կոնվենցիայի համաձայն դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք  պայմանների առկայության դեպքում, որոնցից մասնավորապես, հարկ է նշել տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու փաստերը:   Հարկ ենք համարում նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ, բացի վերը նշված եվրոպական կոնվենցիաներից, գործում են վերը նշված հարաբերությունները կարգավորող ևս երկու միջազգային պայմանագրեր:   «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թվականին Մինսկում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան, որով սահմանված են հանցագործություն կատարած անձանց հանձնման գործառույթները կարգավորող հոդվածներ և «Հետագա պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանցման մասին» 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան:  

Վերը նշված երկու կոնվենցիաներն էլ՝ դրանց կիրառման շրջանակների իմաստով, պարունակում են եվրոպական կոնվենցիաներին համահունչ  դրույթներ:   Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ, նշված միջազգային պայմանագրերի՝ վերջինիս նկատմամբ կիրառելի չլինելու պատճառով:  Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:  

 


Հարակից հրապարակումներ`

09:47 19/07/2013  |  Մամուլ«ԻՐԱՎՈՒՆՔ»: «Կազմակերպության սեփականատերն առաջին օրվանից փախած է»
09:34 19/07/2013  |  Մամուլ«ԻՐԱՎՈՒՆՔ»: «Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունք»
17:35 18/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը
16:30 18/07/2013  |  ՀարցազրույցՀրաչյա Հարությունյանին խալաթով նկարել է հայի ազգանունով լուսանկարիչը
15:35 18/07/2013  |  ԼՐԱՀՈՍՍտեփան Գրիգորյան.«Հրաչյա Հարությունյանի հարցը Ռուսաստանը քաղաքականացնում է»
10:13 18/07/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»:«Կանդրադառնա եկող շաբաթ»
09:37 18/07/2013  |  Մամուլ«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»:«Արտահանձնումն անհնար է»
09:19 18/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ ՌԴ դեսպանատունն արձագանքեց հայաստանցիների բողոքին
01:08 18/07/2013  |  ԼՐԱՀՈՍՀրաչյա Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ հրաժարվել ցուցմունքներ տալ
19:43 17/07/2013  |  ԼՐԱՀՈՍՌՀՄ-ն Հրաչյա Հարությունյանի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել

Արխիվ

[]