ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոստացել է կազմակերպել վաղաժամկետ զորացրման գործընթացը ու դատապարտվել 07/18/2013 16:46 | ԳՈՐԾ #
Ութամյա կրթությամբ, չաշխատող, ՀՀ Արարատի մարզի Ն. Խարբերդ գյուղի 22-ամյա բնակիչ Արմեն Բարսեղյանը խոշոր չափերով խարդախության՝ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ, երկու դրվագով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Ս.Կոստանյանի նախագահությամբ, կայացված հուլիսի 4-ի դատավճռով Արմեն Բարսեղյանի տնտեսությունից պետք է բռնագանձվի 2.200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ հօգուտ տուժող Կարեն Ստեփանյանի՝ բռնագանձման պահին ՀՀ դրամի կուրսով, իսկ հօգուտ տուժող Մովսես Սարոյանի 760.000 ՀՀ դրամ և 1.235.250 ՀՀ դրամին համարժեք 3.050 ԱՄՆ-ի դոլար՝ բռնագանձման պահին ՀՀ դրամի կուրսով։
ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի չկայացած քրոջ որդին ու գոյություն չունեցող ընտանեկան կապերը
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը՝ մի դրվագով ներկայանալով որպես ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի, մյուս դրվագով որպես այդ կառույցի աշխատակից քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումար:
Այսպես առաջին դրվագով, ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալը տուժող Կարեն Ստեփանյանին ներկայացել է որպես ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի և խոստացել «ընտանեկան կապերի» միջոցով կազմակերպել տուժողի եղբորորդու՝ ԼՂՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող Հայկ Ստեփանյանի վաղաժամկետ զորացրման և թոշակավորման գործընթացը: Այդ նպատակով 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների տարբեր օրերի տուժող Կարեն Ստեփանյանից ամբաստանյալը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի 891.000 ՀՀ դրամին համարժեք 2.200 ԱՄՆ-ի դոլար, սակայն իրականում որևէ գործողություն չի կատարել և գումարը խաբեությամբ հափշտակել է, իսկ հետագայում գումարի դիմաց տուժող Կարեն Ստեփանյանին տվել է կեղծ ուղեգիր և ասել, որ դրա հիման վրա Հայկ Ստեփանյանը վաղաժամկետ ազատվել է զինվորական ծառայությունից և ենթակա է զորացրման։
Երկրորդ դրվագով, ըստ մեղադրանքի, ամբաստանյալն ավելի հեռու է գնացել՝ ներկայացել որպես ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատակից՝ տուժող Մովսես Սարոյանին խոստացել օրինական վճարումներ կատարելու միջոցով կազմակերպել նրա որդու՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող Մարտիկ Սարոյանի զորացրման և թոշակավորման գործընթացը: Այդ նպատակով 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տարբեր օրերի տուժող Մովսես Սարոյանից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի 760.000 ՀՀ դրամ և 1.235.250 ՀՀ դրամին համարժեք 3.050 ԱՄՆ-ի դոլար, սակայն իրականում որևէ գործողություն չի կատարել և գումարը խաբեությամբ հափշտակել է։
Մեղայականը չուշացավ
Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Բարսեղյանը երկու դրվագով էլ իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց։ Մինչդեռ գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալը հայտնել էր, որ Մովսես Սարոյանին չի ճանաչել և նրանից խաբեությամբ գումար չի վերցրել։ Նախաքննության ընթացքում էլ նա ընդունել էր, որ տուժող Կարեն Ստեփանյանից խաբեությամբ վերցրել է 2.200 ԱՄՆ-ի դոլար տուժող Կարեն Ստեփանյանի եղբոր որդուն՝ Հայկ Ստեփանյանին օրինական ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար, սակայն որևէ գործողություն չի կատարել, իսկ գումարը ծախսել է։
Դատարանն արժանահավատ է համարել ամբաստանյալ Բարսեղյանի կողմից դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, քանի որ այն համապատասխանում է գործի մյուս տվյալներին։ Բացի ամբաստանյալ Բարսեղյանի խոստովանությունից նրա մեղքը հաստատված է գործի այլ ապացույցներով ևս:
Այսպես, տուժող Կարեն Ստեփանյանը ցուցմունքների համաձայն, 2012թ.-ի հունիսին իր եղբորորդի Հայկ Ստեփանյանի մոտ Զինված ուժերում երկու ամիս ծառայելուց հետո հիվանդանոցում վիրահատվել է, իսկ 2012թ.-ի դեկտեմբերի 19-ին Հայկ Ստեփանյանին կրկին ուղեգրել են Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոց մեջքի և ոտքերի սուր ցավերի պատճառով։
2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցի մուտքի մոտ ամբաստանյալ Բարսեղյանը մոտենալով իրեն ասել է, որ Այնթափ գյուղից է և ճանաչել է իր եղբոր որդի Հայկ Ստեփանյանին։ Ամբաստանյալ Բարսեղյանը խոսակցության ընթացքում ասել է, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդին է և առաջարկել է օրինական վճարումներ կատարելու միջոցով կազմակերպել իր եղբոր որդու՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող զինծառայող Հայկ Ստեփանյանի վաղաժամկետ զորացրման և թոշակավորման գործընթացը, որի դիմաց իրենից պահանջել է 2.200 ԱՄՆ-ի դոլար։
2012թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների տարբեր օրերին ինքը մաս-մաս ամբաստանյալ Բարսեղյանին տվել է 2.200 ԱՄՆ-ի դոլար նշված գործընթացը կազմակերպելու համար։ Հետագայում ամբաստանյալ Բարսեղյանն իրեն տվել է ուղեգիր, որի հիման վրա իր եղբոր որդի՝ Հայկ Ստեփանյանը պետք է ազատվեր զինվորական ծառայությունից, սակայն ուշադիր ծանոթանալով ուղեգրին հասկացել է, որ այն կազմված է եղել անգրագետ և ուղեգրի մեջ նշված է եղել ողնաշարի հիվանդություն և դրանից ինքը հասկացել է, որ ամբաստանյալ Բարսեղյանն իրեն խաբել է։
Այնուհետև ինքը կրկին հանդիպելով ամբաստանյալ Բարսեղյանին նրան ասել է, որ փաստաթուղթը կեղծ է, սակայն ամբաստանյալ Բարսեղյանը պնդել է, որ փաստաթուղթը կեղծ չի, Հայկ Ստեփանյանի զորացրման գործընթացն ավարտվել է, իսկ փաստաթղթի բնօրինակը գտնվում է զորամասում։ Տուժող Կարեն Ստեփանյանը նշել է նաև, որ ամբաստանյալ Բարսեղյանը Հայկ Ստեփանյանի զորացրման համար որևէ գործողություն չի կատարել, գումարն իրենից վերցրել է խաբեությամբ և չի վերադարձրել։ Տուժողն իր ցուցմունքը պնդել է նաև ամբաստանյալ Բարսեղյանի հետ առերես հարցաքննության ընթացքում։
Տուժող Մովսես Սարոյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ 2012թ.-ի սեպտեմբերին իր որդու Մարտիկ Սարոյանի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Բարսեղյանի հետ, որը ներկայացել է ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատակից և խոստացել է օրինական վճարումներ կատարելու միջոցով կազմակերպել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող իր որդու՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մարտիկ Սարոյանի զորացրման և թոշակավորման գործընթացը։
Դրանից հետո Երևանի Գ. Նժդեհի հրապարակում հանդիպելով ամբաստանյալ Բարսեղյանին նրան տվել է 500 ԱՄՆ-ի դոլար, որից հետո ամբաստանյալ Բարսեղյանն իրեն է տվել անձնագրի պատճենը և պայմանավորվել են, որ որդու զորացրման և թոշակավորման գործընթացը ավարտելուց հետո միայն անձնագրի պատճենը հետ վերադարձնի։
2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տարբեր օրերին ամբաստանյալ Բարսեղյանն իրենից վերցրել է ևս 760.000 ՀՀ դրամ և 3.050 ԱՄՆ-ի դոլար, որից 500 ԱՄՆ-ի դոլարը և 410.000 ՀՀ դրամը ամբաստանյալ Բարսեղյանին տվել է անձամբ, իսկ գումարի մնացած մասը ամբաստանյալ Բարսեղյանին է ուղարկել մաս-մաս Բագրատաշեն-Երևան երթուղային տաքսիների վարորդների միջոցով, սակայն ամբաստանյալ Բարսեղյանն իրականում որևէ վճարում չի կատարել և իրենից խաբեությամբ վերցնելով գումարն այն չի վերադարձրել։
Տուժող Մովսես Սարոյանը նշել է նաև, որ ամբաստանյալ Բարսեղյանի անձնագրի պատճենում նշված հասցեով ինքը գտել է վերջինիս բնակարանը և իմացել, որ ամբաստանյալ Բարսեղյանը չի աշխատել: Տուժողը դատաքննության ընթացքում չի հարցաքննվել և իր կողմից ներկայացված դիմումում խնդրել է հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։
Ամբաստանյալ Բարսեղյանի կողմից կատարած հանցանքը, ըստ դատարանի, հաստատված է նաև գործի այլ գրավոր ապացույցներով՝ ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀԲ պետի զեկուցագրով, տուժող Կարեն Ստեփանյանի կողմից ներկայացրած ուղեգրով, տուժող Մովսես Սարոյանի կողմից ներկայացրած ամբաստանյալ Բարսեղյանի անձնագրի պատճենով, ինչպես նաև թվով 6 բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումներով։
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Արմեն Բարսեղյանը երիտասարդ է, բնակության վայրում բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, 2011թ. փետրվարի 22-ից ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանդամ, խոստովանել է հանցանքը և զղջացել կատարածի համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ