Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Խոստացել է կազմակերպել վաղաժամկետ զորացրման գործընթացը ու դատապարտվել 07/18/2013   16:46  |  ԳՈՐԾ #

 

Ութամյա կրթությամբ,  չաշխատող, ՀՀ Արարատի մարզի Ն. Խարբերդ գյուղի 22-ամյա  բնակիչ Արմեն Բարսեղյանը խոշոր չափերով խարդախության՝ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ, երկու դրվագով դատապարտվել է  երեք տարվա ազատազրկման:  

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Ս.Կոստանյանի նախագահությամբ, կայացված  հուլիսի 4-ի դատավճռով Արմեն Բարսեղյանի տնտեսությունից պետք է բռնագանձվի  2.200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ հօգուտ տուժող Կարեն Ստեփանյանի՝ բռնագանձման պահին ՀՀ դրամի կուրսով, իսկ հօգուտ տուժող Մովսես Սարոյանի 760.000 ՀՀ դրամ և 1.235.250 ՀՀ դրամին համարժեք 3.050 ԱՄՆ-ի դոլար՝  բռնագանձման պահին ՀՀ դրամի կուրսով։

ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի չկայացած քրոջ որդին ու գոյություն չունեցող ընտանեկան կապերը 

Ըստ մեղադրանքի,  ամբաստանյալը՝  մի դրվագով  ներկայանալով որպես ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի, մյուս դրվագով որպես այդ կառույցի աշխատակից քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումար: 

Այսպես առաջին դրվագով, ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալը տուժող  Կարեն Ստեփանյանին  ներկայացել է որպես ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի և խոստացել «ընտանեկան կապերի» միջոցով կազմակերպել  տուժողի  եղբորորդու՝   ԼՂՀ ՊՆ N   զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող Հայկ Ստեփանյանի վաղաժամկետ զորացրման և թոշակավորման գործընթացը:  Այդ նպատակով  2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների տարբեր օրերի տուժող Կարեն Ստեփանյանից ամբաստանյալը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի 891.000 ՀՀ դրամին համարժեք 2.200 ԱՄՆ-ի դոլար, սակայն իրականում որևէ գործողություն չի կատարել և գումարը խաբեությամբ հափշտակել է, իսկ հետագայում գումարի դիմաց տուժող Կարեն Ստեփանյանին տվել է կեղծ ուղեգիր և ասել, որ դրա հիման վրա Հայկ Ստեփանյանը վաղաժամկետ ազատվել է զինվորական ծառայությունից և ենթակա է զորացրման։

Երկրորդ դրվագով, ըստ մեղադրանքի, ամբաստանյալն ավելի հեռու է գնացել՝ ներկայացել որպես ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատակից՝ տուժող Մովսես Սարոյանին  խոստացել  օրինական վճարումներ կատարելու միջոցով կազմակերպել նրա որդու՝ ՀՀ ՊՆ N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող Մարտիկ Սարոյանի զորացրման և թոշակավորման գործընթացը: Այդ նպատակով 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տարբեր օրերի տուժող Մովսես Սարոյանից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի 760.000 ՀՀ դրամ և 1.235.250 ՀՀ դրամին համարժեք 3.050 ԱՄՆ-ի դոլար, սակայն իրականում որևէ գործողություն չի կատարել և գումարը խաբեությամբ հափշտակել է։

Մեղայականը չուշացավ

Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Բարսեղյանը  երկու դրվագով էլ իրեն  լիովին մեղավոր է ճանաչել  և հրաժարվել ցուցմունք տալուց։ Մինչդեռ գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալը հայտնել էր, որ Մովսես Սարոյանին չի ճանաչել և նրանից խաբեությամբ գումար չի վերցրել։ Նախաքննության ընթացքում էլ նա ընդունել էր, որ  տուժող Կարեն Ստեփանյանից խաբեությամբ վերցրել է 2.200 ԱՄՆ-ի դոլար տուժող Կարեն Ստեփանյանի եղբոր որդուն՝ Հայկ Ստեփանյանին օրինական ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար, սակայն որևէ գործողություն չի կատարել, իսկ գումարը ծախսել է։ 

Դատարանն արժանահավատ է համարել  ամբաստանյալ Բարսեղյանի կողմից դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, քանի որ այն համապատասխանում է գործի մյուս տվյալներին։   Բացի ամբաստանյալ Բարսեղյանի խոստովանությունից նրա մեղքը հաստատված է գործի այլ  ապացույցներով ևս: 

Այսպես, տուժող Կարեն Ստեփանյանը ցուցմունքների համաձայն,  2012թ.-ի հունիսին իր եղբորորդի Հայկ Ստեփանյանի մոտ  Զինված ուժերում  երկու ամիս ծառայելուց հետո  հիվանդանոցում վիրահատվել է, իսկ 2012թ.-ի դեկտեմբերի 19-ին Հայկ Ստեփանյանին կրկին ուղեգրել են Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոց մեջքի և ոտքերի սուր ցավերի պատճառով։ 

2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցի մուտքի մոտ ամբաստանյալ Բարսեղյանը մոտենալով իրեն ասել է, որ Այնթափ գյուղից է և ճանաչել է իր եղբոր որդի Հայկ Ստեփանյանին։ Ամբաստանյալ Բարսեղյանը խոսակցության ընթացքում ասել է, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդին է և առաջարկել է օրինական վճարումներ կատարելու միջոցով կազմակերպել իր եղբոր որդու՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող  զինծառայող Հայկ Ստեփանյանի վաղաժամկետ զորացրման և թոշակավորման գործընթացը, որի դիմաց իրենից պահանջել է 2.200 ԱՄՆ-ի դոլար։ 

2012թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների տարբեր օրերին ինքը մաս-մաս ամբաստանյալ Բարսեղյանին տվել է 2.200 ԱՄՆ-ի դոլար նշված գործընթացը կազմակերպելու համար։ Հետագայում ամբաստանյալ Բարսեղյանն իրեն տվել է ուղեգիր, որի հիման վրա իր եղբոր որդի՝ Հայկ Ստեփանյանը պետք է ազատվեր զինվորական ծառայությունից, սակայն ուշադիր ծանոթանալով ուղեգրին հասկացել է, որ այն կազմված է եղել անգրագետ և ուղեգրի մեջ նշված է եղել ողնաշարի հիվանդություն և դրանից ինքը հասկացել է, որ ամբաստանյալ Բարսեղյանն իրեն խաբել է։ 

Այնուհետև ինքը կրկին հանդիպելով ամբաստանյալ Բարսեղյանին նրան ասել է, որ փաստաթուղթը կեղծ է, սակայն ամբաստանյալ Բարսեղյանը պնդել է, որ փաստաթուղթը կեղծ չի, Հայկ Ստեփանյանի զորացրման գործընթացն ավարտվել է, իսկ փաստաթղթի բնօրինակը գտնվում  է զորամասում։ Տուժող Կարեն Ստեփանյանը նշել է նաև, որ ամբաստանյալ Բարսեղյանը Հայկ Ստեփանյանի զորացրման համար որևէ գործողություն չի կատարել, գումարն իրենից վերցրել է խաբեությամբ և չի վերադարձրել։ Տուժողն իր ցուցմունքը պնդել է նաև ամբաստանյալ Բարսեղյանի հետ առերես հարցաքննության ընթացքում։ 

Տուժող Մովսես Սարոյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ 2012թ.-ի սեպտեմբերին իր որդու Մարտիկ Սարոյանի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Բարսեղյանի հետ, որը ներկայացել է ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատակից և խոստացել է օրինական վճարումներ կատարելու միջոցով կազմակերպել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում բուժվող իր որդու՝   ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մարտիկ Սարոյանի զորացրման և թոշակավորման գործընթացը։

Դրանից հետո Երևանի Գ. Նժդեհի հրապարակում հանդիպելով ամբաստանյալ Բարսեղյանին նրան տվել է 500 ԱՄՆ-ի դոլար, որից հետո ամբաստանյալ Բարսեղյանն իրեն է տվել անձնագրի պատճենը և պայմանավորվել են, որ որդու զորացրման և թոշակավորման գործընթացը ավարտելուց հետո միայն անձնագրի պատճենը հետ վերադարձնի։

2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տարբեր օրերին ամբաստանյալ Բարսեղյանն իրենից վերցրել է ևս 760.000 ՀՀ դրամ և 3.050 ԱՄՆ-ի դոլար, որից  500 ԱՄՆ-ի դոլարը և 410.000 ՀՀ դրամը ամբաստանյալ Բարսեղյանին տվել է անձամբ, իսկ գումարի մնացած մասը ամբաստանյալ Բարսեղյանին է ուղարկել մաս-մաս Բագրատաշեն-Երևան երթուղային տաքսիների վարորդների միջոցով, սակայն ամբաստանյալ Բարսեղյանն իրականում որևէ վճարում չի կատարել և իրենից խաբեությամբ վերցնելով գումարն այն չի վերադարձրել։ 

Տուժող Մովսես Սարոյանը նշել է նաև, որ ամբաստանյալ Բարսեղյանի անձնագրի պատճենում նշված հասցեով ինքը գտել է վերջինիս բնակարանը և իմացել, որ ամբաստանյալ Բարսեղյանը չի աշխատել: Տուժողը դատաքննության ընթացքում չի հարցաքննվել և իր կողմից ներկայացված դիմումում խնդրել է հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։ 

Ամբաստանյալ Բարսեղյանի կողմից կատարած հանցանքը, ըստ դատարանի,  հաստատված է նաև գործի այլ գրավոր ապացույցներով՝  ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀԲ պետի  զեկուցագրով, տուժող Կարեն Ստեփանյանի կողմից ներկայացրած ուղեգրով, տուժող Մովսես Սարոյանի կողմից ներկայացրած ամբաստանյալ Բարսեղյանի  անձնագրի պատճենով, ինչպես նաև թվով 6 բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումներով։

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Արմեն Բարսեղյանը  երիտասարդ է, բնակության վայրում բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, 2011թ. փետրվարի 22-ից ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանդամ, խոստովանել է հանցանքը և զղջացել կատարածի համար։ 

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]