Թեմաներ
Հինգշաբթի 12 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/25/2024   23:55 Բժիշկը կոչ է արել Ամանորից առաջ կատարյալ մաքրություն չանել՝ դեպրեսիայից փրկվելու համար 12/25/2024   23:43 Սիրիայի նոր կառավարությունը հաշիվ է ներկայացրել Իրանին 12/25/2024   23:32 Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի մոտ 12/25/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   23:06 Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը 12/25/2024   22:47 Այս իշխանությունը Երևանը դարձնում է միայն ունևորների ապրելու համար քաղաք. Թաթուլ Մանասերյանը՝ Երևանի ծառայությունների թանկացման մասին 12/25/2024   22:33 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ 12/25/2024   22:15 Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում 12/25/2024   21:54 Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները 12/25/2024   21:42 Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները 12/25/2024   21:32 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չուն․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին 12/25/2024   21:10 Մահվան ելքով ավտովթար՝ Գառնի գյուղում 12/25/2024   20:56 Մոսկվայում բժիշկները դեռահասի ականջից խավարասեր են հանել 12/25/2024   20:42 Ռուսական ոստիկանները ոչնչացրել են տարածաշրջանին հաշիշի մատակարարման ուղիները 12/25/2024   20:32 ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել շենքային պայմաններին 12/25/2024   20:20 Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ 12/25/2024   20:17 Տիգրան Ավինյանը չի վճարել պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե 150,000 դրամը մեծ գումար է, դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ հիմնավոր չհամարելով պնդումը 12/25/2024   20:02 Երևանի կենտրոնը աղետի գոտու է վերածվել. Վարդանյան 12/25/2024   19:51 Արարատի մարզում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ճանապարհը դարձել է միակողմանի 12/25/2024   19:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/25/2024   19:30 Բժիշկները նշել են Ամանորին ցանկություններ պահելու արդյունավետությունը 12/25/2024   19:23 Ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով հաղորդվում է 38 զոհի մասին 12/25/2024   19:18 Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա տուժած 12/25/2024   19:00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/25/2024   18:31 Ռուսաստանը դեռ որևէ շփում չի ունեցել Թրամփի թիմի հետ. Զախարովա 12/25/2024   18:25 Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում 12/25/2024   18:15 Սիրիայում բնակչությունը շատ ավելի մեծ վախեր ուներ, որ արյուն է թափվելու. Գաբրիելյան 12/25/2024   18:11 Բաքվում բազմահարկ շենք է այրվում 12/25/2024   17:59 Եթե ռեկետ անեինք՝ Աննայի նամակներին ընկերությունների 95% կարձագանքեր, ոչ թե միայն 20%-ը գումար կփոխանցեր. Փաշինյան 12/25/2024   17:47 Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը 12/25/2024   17:43 Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/25/2024   17:23 Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է. ՀՀ իշխանությունների «ջայլամային քաղաքականությունը», թե, իբր, քովիդի դրական պատասխան կա՝ ամենառացիոնալ ու լավագույն տարբերակը չէ. Բաղդասարյան 12/25/2024   17:13 Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի 12/25/2024   16:52 Ալրաղացի Լյովիկի գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման 12/25/2024   16:49 Սահմանային վերահսկողության խնդիրները կլուծվեն արագորեն՝ աշխատանքային ընթացակարգերով 12/25/2024   16:42 Նա կմեռնի, երբ մեդիաներն ու մարդիկ նրա մասին այլևս չեն խոսի. Ալեն Ղեւոնդյան 12/25/2024   16:23 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անիծել է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 12/25/2024   16:05 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 12/25/2024   15:57 Հայաստանի երեք հաղթած նախագահներից ոչ մեկը ժողովրդի քվեն չի ստացել, ժողովուրդը պարտված վարչապետին է ընտրել․ Կոնջորյան 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   15:32 Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 12/25/2024   15:21 ՔՊ-ն Արցախի հարցում շարունակում է մեղադրել ՌԴ-ին՝ անվտանգություն չապահովելու, իսկ Արցախի ղեկավարությանը՝ «փոփոխությունների ընթացքը չհասկանալու» մեջ 12/25/2024   15:20 Թուրքիան Հալեպում գլխավոր հյուպատոսություն է բացում 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   15:06 Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են 12/25/2024   14:42 Պետք չէ մութ սենյակում կատու փնտրել․ Կոնջորյանը՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմեկնելու մասին
12/25/2024   13:09 Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարից հետո 28 մարդու են ողջ գտել. հայտնի են վթարի նախնական պատճառները 12/25/2024   08:29 «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ» 12/25/2024   08:27 Նոր առաջարկներ է ստացել` մտածում է․ «Հրապարակ» 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/25/2024   11:42 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում 67 մարդ է եղել, կան ողջ մնացածներ 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/25/2024   13:41 Փաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/25/2024   10:37 Վաղ առավոտյան 45 համարի ավտոբուսի մանսակցությամբ վթար է եղել, կան վիրավորներ. shamshyan.com 12/24/2024   14:08 «Թոխմախի Մհերի» թալանչի լինելու հարցին ի պատասխան Փամբուխչյանը նշեց, որ նրա որդին իր հասակակիցն է

Սեփական երեխաներին մկնդեղ խմեցրած մոր գործը Վերաքննիչ դատարանում է 07/17/2013   16:06  |  ԼՐԱՀՈՍ

 
25-ամյա Քրիստինե  Գալստյանը մեղադրվում է  2012 թվականի հունիսի 13-ին ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիսի  անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից  «Գարանտեքս» /կլերատ/ տեսակի մկնասպան պատրաստուկ  ձեռք բերելու և  նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում սեփական երեխաներին խմեցնելու մեջ: Մինչ այդ, նշված պատրաստուկից խմել է նաև ինքը՝ մայրը: 
 
Կենցաղային խնդիրների պատճառով   իր երկու անչափահաս որդիներ Նորիկ և Նարեկ  Ավետիսյանների սպանության և ինքնասպանության փորձը բարեբախտաբար դժբախտ վախճան  չի ունեցել՝ փրկել է  շրջապատի մարդկանց զգոնությունը: Քրիստինե Գալստյանը կատարածի մասին բջջային հեռախոսով հայտնել է իր հարսին՝ Թամարա Ջանոյանին, վերջինս էլ այդ մասին  հայտնել է բնակարանատեր Օֆելյա Սիմոնյանին, որտեղ մայրն ու որդիները հյուրընկալվել էին, բնակարանատերն էլ՝ կանչել է հարևանությամբ բնակվող Ռուզաննա Սարգսյանին և  բժշկական շտապ օգնության խումբ, որը  նրանց տեղափոխել է   «Վարդենիսի հիվանդանոց»  ՊՓԲԸ, այնուհետև Երևան` համապատասխան բուժում ստանալու նպատակով: Կատարվածի հետևանքով ընտանիքը  մկնդեղով սուր թունավորում է  ստացել և Նորիկ ու Նարեկ Արկադիի Ավետիսյանների, Քրիստինե Գալստյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
 
Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝  երկու կամ ավելի անձանց սպանության փորձ:
 
Առաջադրված մեղադրանքում Քրիստինե Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ իր ամուսնու և սկեսրայրի համար է այդ քայլին գնացել, քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են: Ութ տարի ընդհանրապես չի իմացել, թե ամուսնական կյանքն ինչ բան է, վեճերն ու կռիվները եղել են ամեն ամիս, ամեն տարի՝  ֆինանսական հարցերի շուրջ: Չորս տարվա հարս է եղել և չի իմացել, թե ոսկեղենն ինչ բան է, այն բանկերում է եղել: 
 
Վեճեր և կռիվներ են եղել, երբ ցանկացել է գնալ հայրական տուն, անհեթեթ խանդի առիթ է հանդիսացել  որպես հարգված հարս  «իրենց հորաքրոջ ամուսնուն» համբուրելը՝   ասել են, ինչու է հարսը համբուրում հորաքրոջ ամուսնուն: Մասնավորապես, սկեսրայրն իրեն անբարոյականի պիտակ է կպցրել: Երբ կրտսեր որդին երկու տարեկան է եղել, այդ ժամանակ  էլ ինքը դեղահաբեր է խմել:  Մկնդեղ խմելու ու որդիներին խմեցնելու քայլին գնացել է «զանգերի և անբարո խոսքերի ճնշվածության պատճառով»: Ընդ որում սկզբից ինքն է խմել, 15 րոպե անց զանգահարել է ամուսինը, անբարո խոսքեր ասել իրեն, ինքն էլ մտածելով, որ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն,անգիտակցաբար խմեցրել է իր որդիներին: 
 
Ամբաստանյալ Քրիստինե Գալստյանի ինքնախոստովանական ցուցմունքից բացի մեղարդանքը  հիմնավորվել է գործով ձեռք բերված և հետազոտված այլ  ապացույցներով ևս:
Տուժողների օրինական ներկայացուցիչ, ամբաստանյալի ամուսին  Արկադի  Ավետիսյանը իր բացատրությունում նշել է, որ  2012 թվականի ապրիլի 29-ին ինքը մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի: Այդ ընթացքում ընտանիքը վարձով բնակվել է Արթիկ քաղաքում` նորմալ վիճակում: Մայիսի 30-ին գումար է ուղարկել, որ երեխաներին նորմալ պահի: 2012 թվականի հունիսի 3-ին կամ 4-ին, կոնկրետ չի հիշում, հայրը՝ Նորիկ Ավետիսյանը զանգահարել է իրեն և ասել, որ Քրիստինեն գնացել է իր մոր ծնունդը և խմած է տուն եկել: Դրանից հետո ինքը զանգահարել է Քրիստինեին, այդ հարցի շուրջ զրուցել կնոջ հետ, բայց վերջինս հրաժարվել է և պատճառաբանել, որ ինքը խմած չի եղել: Մոտ 2-3 օր անց նորից զանգել և ասել են, որ Քրիստինեն ընտանիքը վերցրել և գնացել է: Այնուհետև պարզել է, որ Քրիստինեն «Օդնոկլասսնիկի»  կայքի միջոցով կապի մեջ է եղել տարբեր մարդկանց հետ: Իսկ դրանից հետո զանգել է Քրիստինեին, բայց վերջինս միացնելով հեռախոսը, չի խոսել: Մտել է այդ սայթը և տեսել, որ ինչ-որ Գարիկ Մարտիրոսյանի հետ կապի մեջ է: 2012 թվականի հունիսի 10-ին վերադարձել է Հայաստան, մինչև հունիսի 13-ը չի կարողացել գտնել նրան և երեխաներին: Հունիսի 13-ին կամ հունիսի 14-ին մամուլից տեղեկացել է, որ Ակունք գյուղում ինքնասպան լինելու նպատակով մկնդեղ է խմել, ինչպես նաև նույն դեղից տվել է երեխաներին՝Նորիկին և Նարեկին` նրանց սպանելու համար, սակայն այդ մասին իմացել են և նրանց տեղափոխել հիվանդանոց: Ինքը Քրիստինեին չի սպառնացել և չի հայհոյել:
 
Տուժողների օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված համացանցի «Համադասարանցիներ»  սոցիալական կայքից արտատպված փաստաթղթերի զննության արձանագրության համաձայն, «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով Քրիստինե Գալստյանը սեռական և սեքսուալ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել և ստացել տարբեր անձնացից: 
 
Գործով վկա Օֆելյա Սիմոնյանը  ցուցմունք է  տվել այն մասին, որ Քրիստինե Գալստյանն իր ամուսնու ընկերոջ աղջիկն է, որն իրեն հյուր էր գնացել: Այդ իր հեռախոսին զանգ է եկել՝  ամբաստանյալի հարս  Թամարան իրեն ասել է, որ շուտ գնա Քրիստինեենց մոտ, քանի որ երեխաներին դեղ է խմեցրել և չթողնի, որ երեխաներին քնեցնի: Անմիջապես երեխաներին քնից արթնացրել է, հարևաններին ձայն է տվել և շտապ օգնություն են կանչել: Շտապ օգնության գալուց հետո իրենց տեղափոխել են հիվանդանոց, առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան: Դրանից հետո որևէ մեկի հետ ոչ մի կապ չի ունեցել: 
 
Ըստ վկա Ռուզաննա Սարգսյանի ցուցմունքի, 2012 թվականի հունիսի 13-ին գտնվել է իր տանը, երբ ժամը 13-ից 14-ի սահմաններում հարևանությամբ բնակվող Օֆելյան ձայն է տվել և իրեն շատ շտապ կանչել իրենց տուն` ասելով, որ Քրիստինեն ինչ-որ դեղ է տվել երեխաներին: Անմիջապես ինքը գնացել է նրանց տուն, տեսել է, որ երեխաները վատ են: Օֆելիային ասել է շտապ օգնություն զանգիր, հետո նաև Քրիստինեին է հարցրել, թե ինչ է տվել երեխաներին, սակայն, նա չի պատասխանել: Ամբաստանյալի  6-ամյա ավագ որդին  ցույց է տվել կողքի սենյակի հատակի տակ դրված դեղը և ասել, որ դրանից է իր մայրը տվել իրենց: Հանել և տեսել է, որ այն վարդագույն հատիկավոր դեղ է: Այդ ժամանակ արդեն շտապ օգնության աշխատակիցները հասել են, ինքն այդ դեղը տվել է նրանց և ասել, որ դրանից են խմել, որից հետո շտապ օգնությունով նրանց տեղափոխել են հիվանդանոց: 
 
Վկա Թամարա   Ջանոյանը   ցուցմունք է տվել առ այն, որ իր տալ Քրիստինե Գալստյանն դեպքից մեկ օր առաջ  զանգահարել է իրեն և նոր իմացել են իր տեղը: Դեպքի օրը Քրիստինեն հաղորդագրություն է ուղարկել իր հեռախոսահամարին և գրել, որ  «Թամ ջան,  մորս լավ կնայես, ես ձեզ սաղիտ շատ սիրում եմ, քուր ջան»: Հետ է զանգահարել, Քրիստինեն պատասխանել է, որ անձնական վիրավորանքի պատճառով երեխաներին դեղ է տվել: Անմիջապես հեռախոսն անջատել է և միանգամից զանգահարել է Օֆելյային և ասել, որ երեխաներին շուտ արթնացնի: Դրանից որոշ ժամանակ անց Օֆելիայից իմացել է, որ նրանց տեղափոխել են հիվանդանոց:
 
«Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ շտապօգնության բժիշկ Սուսաննա  Մակարյանի նախաքննական ցուցմունքի համաձայն, ինքը տեսել է հիվանդանոցի մանկական բաժանմունք տեղափոխված  երկու անչափահաս երեխաների՝ 6 և  3 տարեկան և նրանց մորը: Նրանց թունավորման փաստը ճշտելու ժամանակ երեխաների մայրն ասել է, որ ինքը երեխաներին մկնդեղ է խմեցերել և ինքն էլ է խմել: Այդ հանգամանքը հաստատել է նաև Ակունք գյուղի բնակչուհի Օֆելյա Սիմոնյանը, որի տանը հյուրընկալված են եղել նրանք: Բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ երեխաները հայտնել են, որ մկնդեղն իրենց մայրն է խմեցրել, ինչպես նաև նշել են, որ մայրն ավելի շատ է խմել: Այդ փաստը հաստատվել է նաև ստամոքսի լվացման պարունակության պատկերով: Ինքը հարցրել է Քրիստինեին, թե ինչի համար է մկնդեղ խմել և խմեցրել իր երեխաներին, սակայն վերջինս իր հարցին չի պատասխանել և սկսել է լաց լինել:
 
«Վարդենիսի հիվանդանոց»  ՊՓԲԸ-ի շտապ օգնության կայանի հերթապահ բուժքույր, վկա Ամալյա  Մարգարյանի ցուցմունքի համաձայն, 2012 թվականի հունիսի 13-ին հիվանդանոցում եղել է հերթապահության: Ժամը 13:00-ից 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից շտապօգնության կանչ է եղել, հայտնել են, որ տանը ընտանիքով թունավորվել են: Անմիջապես ավագ բուժքույր Ֆիոլետա Հովհաննիսյանի հետ մեկնել են դեպքի վայր Օֆելյա Սիմոնյանի բնակարան: Երբ հասել են այնտեղ վերջինս հայտնել է, որ մայրը և երկու երեխաները մկան դեղ են խմել: Անմիջապես մորը և երեխաներին տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, որտեղ գրեթե ողջ անձնակազմով բուժօգնություն են ցուցաբերել նրանց, որից հետո վերջիններս տեղափոխվել են Երևան՝  նեղ մասնագիտական բուժման համար: Հիվանդանոցում պարզվել է, որ մայրը Քրիստինե Գալստյանը և նրա երկու անչափահաս որդիները Նարեկ և Նորիկ Ավետիսյանները Ակունք գյուղում հյուր են եղել: Օֆելյա Սիմոնյանի տանը, այնտեղ եղած կանանցից մեկը, որին չի ճանաչում, իրեն տվել է պոլիէթիլենային տոպրակով փաթաթված վարդագույն հատիկներ և հայտնել, որ Քրիստինեն դրանից է խմել և խմեցրել իր երեխաներին: Ինքն այդ տոպրակով դեղը իր հետ բերել է հիվանդանոց և ներկայացրել ոստիկանության աշխատակիցներին: 
 
Տաքսու վարորդ  Շիրակ  Ղասաբյանը վկայել է, որ  անծանոթ  աղջկան և նրա երկու երեխաներին տարել է Վարդենիս, որտեղ հրապարակի շրջակայքից կոշիկ է գնել երեխայի համար, որից հետո այդ աղջիկն իրեն հարցրել է, թե որտեղից կարող է մկնդեղ գնել, ինքը նրան ցույց է տվել Վարդենիսի ավտոկայարանի մոտ գտնվող անասնաբուժական դեղատունը: Այդ աղջիկն իջել է իր ավտոմեքենայից, որից հետո ինքն էլ է իջել, մկնդեղ է գնել, որից հետո ինքը նրանց տարել է Ակունք:  
 
Ըստ փորձագետ Իշխան Գևորգյանի ցուցմունքի,  «Գարանտեքս» տեսակի նյութը հանրության համար վտանգավոր է: Եթե փարձաքննությամբ հիմնավորվել է, որ դա հանդիսանում է մկնդեղ, դա արդեն թույն է: Նույնիսկ դրա 0.1 գրամը մահացու է: Կյանքի և առողջության համար դա վտանգավոր է:
 
Ըստ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության, Քրիստինե Գալստյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, սակայն արարքը կատարելու պահին նա գտնվել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարման մեջ`«Ռեակտիվ դեպրեսիվ խանգարում, սուիցիդալ փորձով», ինչն արտահայտված չի եղել այն աստիճանի, որ զրկեր Ք.Գալստյանին իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից: Ուստի Քրիստինե Գալստյանին իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ հարկ է ճանաչել մեղսունակ:
 
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, 2013 թվականի մայիսի 6-ի դատավճռով Քրիստինե  Գալստյանին մեղավոր  է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 12  տարի ժամկետով:
 
Քրիստինե Գալստյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, ընտրվել կալանավորումը, և ամբաստանյալը կալանքի է վերցվել դատական նիստի դահլիճում:
 
Ամբաստանյալ Քրիստինե  Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա  անկեղծորեն զղջացել է, համատիրության կողմից դրականորեն է բնութագրվում,  նախկինում արատավորված չի եղել  և խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխա ունի` Նորիկ Ավետիսյան, ծնված` 20.10.2006 թվականին և Նարեկ  Ավետիսյան, ծնված` 20.10.2009 թվականին:
 
Ամբաստանյալը բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով վերանայել այն, նշանակել նոր պատժաչափ և պայմանականորեն այն չկիրառել: Վերաքննիչ բողոքը քննվում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ  Պետրոսյանի նախագահությամբ:
 
 

Արխիվ

[]