ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/18/2025 13:13
Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/18/2025 13:09
Իրանում դատավորներ են սպանվել
01/18/2025 12:49
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում
01/18/2025 12:44
ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
01/18/2025 12:26
Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/18/2025 12:06
Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան
01/18/2025 12:01
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 11:45
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան
01/18/2025 11:43
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո
01/18/2025 11:34
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/17/2025 10:28
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
Արդարացվեց մարմնավաճառից գումար շորթելու մեղադրանքում 07/15/2013 12:54 | ԳՈՐԾ #
«Վայբլ» ՍՊԸ-ի 33-ամյա պահակ, Կապան քաղաքի բնակիչ Գևորգ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառին ծեծելու համար։ Նրան առաջադրված երկրորդ մեղադրանքը՝ շորթման համար դատարանը հիմնավորված չի համարել։
Այսպես, նախաքննական մարմինը 33-ամյա Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթման և 118-րդ հոդվածով՝ Ծեծի համար: Ըստ մեղադրանքի, Գևորգ Գևորգյանը 2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառությամբ զբաղվող իր հարևանուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և նրանից պարբերաբար շորթել է տարբեր չափերի` ընդհանուր մոտ 300000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, 2013թ. հունվարի 13-ին, ժամը 21:30-ի սահմաններում ամբաստանյալը տուժողի բնակարանում անձնական բնույթի հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառել է մարմնական վնաս, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակել:
Տուժողը երկու անգամ հաղորդում է տվել Կապանի ոստիկանության բաժնում՝ 2013թ. հունվարի 13-ին և 14-ին, առաջին անգամ հայտնելով ամբաստանյալի կողմից իրեն ծեծելու ու մարմնական վնասվածք պատճառելու մասին, իսկ երկրորդ անգամ հավելել է, որ «2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Գևորգ Գևորգյանն իրենից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պահանջել և ստացել է շուրջ 300000 ՀՀ դրամ, իսկ 2013թ. հունվարի 13-ին, երբ ինքը հրաժարվել է նրան գումար տալ Գևորգյանն իր բնակարանում ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք»:
Ոստիկանության Կապանի բաժնում տուժողի տված բացատրության համաձայն, Կապանի բնակիչ Գևորգ Գևորգյանն իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012թ. հոկտեմբերից սկսած պարբերաբար հանդիպել է շենքի մուտքում կամ այցելել իր բնակարան, սպառնացել, որ մարմնական վնասվածք կպատճառի իրեն և երկու անչափահաս երեխաներին, խնդիրներ կառաջացնի իր համար, եթե կանխիկ գումար չտա: Ինքը մտածելով, որ ապրում է իր երկու անչափահաս երեխաների հետ, Գևորգ Գևորգյանն էլ դատապարտվել է դանակահարության, ավազակային հարձակման համար, ի վիճակի է վնասելու իրեն, վախենալով, որ նա կիրագործի իր սպառնալիքները, պարբերաբար վերջինիս է տվել 3000-ից 5000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև լիցքավորման քարտեր, որոնք փոխանցել է անձամբ, կամ դստեր միջոցով: Մեկ անգամ էլ Գևորգյանը կանխիկ գումար է պահանջել խաղատուն գնալու նպատակով, ինքը հրաժարվել է տալուց, պատճառաբանելով, որ գումար չունի, ինչին ի պատասխան Գևորգյանը պահանջել ու վերցրել է իրեն պատկանող ոսկյա մատանին: 2013թ. հունվարի 11-ին, Գևորգյանը հերթական անգամ իր տուն է գնացել, պահանջել գումար, ինքը նորից հրաժարվել է տալուց: Երկու օր անց 2013թ. հունվարի 13-ին, ժամը 21-ի սահմաններում Գևորգյանը մտել է իր տուն, սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:
ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Ամբաստանյալը հայտնել է, որ տուժողին ճանաչել է մանկուց, տուժողն իրենից գնել է լուսանկարչական ապարատ և բջջային հեռախոս՝ ընդհանուր առմամբ 70 000 ՀՀ դրամով, գումարը վճարվել է մաս-մաս:
2012թ. դեկտեմբերի 29-ին, տուժողի տուն է գնացել նրա մարմնավաճառ ընկերուհին, ամբաստանյալը զգուշացրել է տուժողին, որպեսզի ընկարուհին և մեկ այլ մարմնավաճառ ընկերուհուն չթողնի իր տուն, քանի որ նշված անձնավորությունների համար շենք են գալիս անծանոթ տղաներ` ոգելից խմիչք օգտագործած վիճակում: 2013թ. հունվարի 10-ին մտել է տուժողի տուն՝ զայրացած և բարձր ձայնով վերջինիցս պահանջելով, որպեսզի մարմնավաճառ ընկերուհուն դուրս հանի իր տնից ու «ուղարկի այնտեղ, որտեղից եկել է, եթե ոչ, ինքն իր ձեռքով նրան դուրս կշպրտի»: Հաջորդ օրը` 2013թ. հունվարի 11-ին իրեն «Սևանի գաղութից» զանգել են իրեն և պահանջել, որ ինքը թույլ տա տուժողին տանը զբաղվել մարմնավաճառությամբ, որ տուժողին նեղություն չտա: Տուժողը հայտարարել է, որ չի ճանաչում գաղութի իր հովանավորին:
Ամբաստանյալը հերքել է տուժողի նախաքննական ցուցմունքն առ այն, որ վերջինս ամբաստանյալի պահանջով նրան ոսկյա մատանի է տվել՝ 50000 ՀՀ դրամի փոխարեն` խաղատուն գնալու համար: Ըստ ամբաստանյալի, 2013թ. հունվարի 11-ին, տուժողն իր ձեռքով նվիրել է իր կնոջը` Դիաննային ամուսնանալու կապակցությամբ: Նախաքննության ընթացքում Գևորգ Գևորգյանի և տուժողի դստեր առերես հարցաքննության ժամանակ վերջինս հաստատել է, որ իր ներկայությամբ իր մայրը Գևորգին փող չի տվել, Գևորգն իր մոր վրա չի գոռացել, սակայն երբ Գևորգը մտել է իրենց տուն, իր մայրը գույնը գցել է:
Դատարանը գտնում է, որ «փաստորեն տուժողի կողմից գույնը գցելը, Գևորգի ներկայությունից անհանգստանալը չի կարող վկայել Գևորգ Գևորգյանի մտադրությունների և նրա կոնկրետ շորթելու գործողությունների մասին»: Ավելին, մեղադրյալի և տուժողի առերես հարցաքննության ժամանակ վերջինս հաստատել է այն հանգամանքը, որ ինքը վախեցել է Գևորգից և, որ նրան գումար է տվել: Ի դեպ, չի ժխտել նաև, որ ինքը ֆոտոխցիկ և բջջային հեռախոս է գնել Գևորգից, որի դիմաց տվել է գումար, ինչպես նաև բջջային հեռախոսի քարտեր: Սակայն հենց տուժողի ցուցմունքով չի հաստատվում, որ այդ գումարները տվել է բռնություն գործադրելու որևէ սպառնալիքից վախեցած:
Դատաքննության ժամանակ տուժողը հայտնել է, որ փաստորեն Գևորգը տեսնում էր, որ ինքը շուտ-շուտ է տեղ գնում-գալիս, ինքը վախենում էր նրա տեսքից: Փաստորեն, ըստ դատարանի եզրահանգման, տուժողի ցուցմունքներն ինքնին վկայում են տուժողի գիտակցության և մտադրությունների մասին, այն, որ տուժողը՝ հասկանալով, որ ոչ բարոյական վարքագիծ է դրսևորում և մտածում էր, որ դրա մասին իմանում է Գևորգը, վախ, անհանգստություն է զգացել: Սակայն, ըստ դատարանի, դա չի նշանակում, որ այդ վախը և անհանգստանալու պատճառը Գևորգի սպառնալիքներն են, այն էլ՝ բռնություն գործադրելու սպառնալիքը:
Ըստ դատարանի, փաստորեն, գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, որ տուժողը ամբաստանյալին գումարներ է տվել վերջինիս կողմից բռնության գործադրման սպառնալիքից վախի ազդեցությամբ: Ավելին, գործով հարցաքննված վկաներից ոչ ոք, այդ թվում նաև՝ տուժողի դուստրերը, չեն հաստատել այնպիսի հանգամանք, որ Գ.Գևորգյանը տուժողին բռնության գործադրման սպառնալիքներ է տվել: Վկաների ցուցմունքների համաձայն` 2013թ. հունվարի 11-ին, Գևորգ Գևորգյանն իրենց ներկայությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, սակայն ոչ ոք չի լսել բռնության գործադրման սպառնալիքի հանգամանքը: Իսկ վկա, տուժողի դստեր այն ցուցմունքը, որ տեսել է, թե ինչպես է Գևորգյանը ծեծում իր մորը, արժանահավատ չէ, քանի որ ըստ վկայի ցուցմունքի, դեպքին ականատես այլ, թվով երեք վկաներ էլ են եղել, և նրանք իրենց ցուցմունքներում չեն վկայել ամբաստանյալի կողմից տուժողին հարվածելու գործողության մասին:
Տուժողը դատաքննության ընթացքում հերքել է իր իսկ նախաքննական ցուցմունքը և հաստատել, որ իմանալով Գևորգի ամուսնանալու մասին, նրա կնոջը վերջինիս տան մեջ նվիրել է ոսկյա մատանի: Մինչդեռ նախաքննության ընթացքում նա նշել էր, որ մատանին տվել է Գևորգին կազինոյում խաղալու համար: Տուժողն հայտնել է, որ 2013թ. հունվարի 13-ին Գևորգն այցելել է իր տուն և 2 օր առաջ պահանջած գումարը չտալու պատճառով իր հարևանների և ընկերուհու ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իր հասցեին ու ծեծի ենթարկել իրեն: Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանն իր ցուցմունքում այս մասին այլ բացատրություն է տվել՝ տուժողի տուն է այցելել, որպեսզի պարզի, թե ով է Սևանի գաղութի կալանավոր Արտյոմը, որն իրեն էր զանգահարել: Տուժողը Գևորգին գումար էր տալիս, քանի որ նա 4 անգամ դատապարտվել էր ազատազրկման, ուստի նրանից վախենում էր, ամեն անգամ Գևորգը կրկնում էր, որ իրեն շենքից կվտարի:
Տուժողի մարմնավաճառ ընկերուհին դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. հունվարի 13-ին ինքը եղել է տուժողի տանը և հանդիպել է Գևորգ Գևորգյանին, ով զայրացած ցանկացել է պարզել, թե ինչի է ոմն Արտյոմը զանգահարել իրեն: Երբ տուժողը հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի և չի ճանաչում Արտյոմ անունով անձնավորության, Գ.Գևորգյանը զայրացել և հայհոյել ու քաշքշել է տուժողին, նրան գցել բազմոցին, իսկ երբ ինքը միջամտել է և ցանկացել բաժանել նրանց, Գևորգը ոտքով հարվածել է իր ոտքին: Ինքը չի տեսել, որ տուժողը Գևորգին գումար տա, այդ մասին միայն լսել է: Ըստ վկայի, Գևորգն իրեն միշտ ասել է, որ վերջ տա շենքում մարմնավաճառությամբ զբաղվելուն, որը վատ ազդեցություն կարող է ունենալ շենքի երեխաների վրա, հակառակ դեպքում իրեն դուրս կշպրտի շենքից: Վկան հայտնել է, որ տուժողն իսկապես Սևանի գաղութից կալանավոր Արտյոմին ճանաչել է և որքան իրեն հայտնի է, ցանկացել է վերջինիս հետ ամուսնանալ:
Վկա Անահիտ Հովսեփյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գևորգին շուրջ 20-25 տարի ճանաչել է, նրա կողմից ոչ մի վատ արարք չի տեսել: Ինքը չի տեսել, որ Գևորգ Գևորգյանը տուժողին խփի, ընդհակառակը տեղյակ է, որ վերջինս ու Գևորգը լավ հարաբերությունների մեջ են գտնվել, Գևորգը նրա երեխաներին միշտ հարցրել է արյո՞ք նեղացնողներ կան, թե ոչ: Տեղյակ է, որ տուժողը Գևորգի կնոջը շատ էր հավանում, հյուրասիրության ժամանակ նրանց տան մեջ Գևորգի կնոջը նվիրել է մատանի:
Տուժողի դուստրը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գևորգ Գևորգյանը գնացել է իրենց տուն և ծեծել մորը: Ինքն այդ ժամանակ տանը չի եղել, այլ քրոջ հետ միասին տարել էին աղբը թափելու: Ճանապարհին տեսել են Գևորգին և նրա ընկերոջը` Մհերին: Գևորգը հարցրել է, թե որտեղ է մայրդ: Երբ իրենք տուն են վերադարձել, դրսից լսել է մոր լացի ձայնը: Տուն մտնելով տեսել է, թե ինչպես է Գևորգը խփում մորը և հայհոյում: Ինքը մի շարք անգամ մոր խնդրանքով Գևորգին է փոխանցել լիցքավորման քարտեր: Մայրն իրեն ասել է, որ վախենում է Գևորգից, դրա համար նրան գումար է տալիս: Տեղյակ է, որ մայրը Գևորգից գնել է ֆոտոապարատ և բջջային հեռախոս, դրանց գումարները մայրը մաս-մաս տվել է Գևորգին: Ինքը Գևորգին գումար չի փոխանցել: Երբ ինքը մորից ցանկացել է իմանալ, թե որտեղ է իր մատանին, մայրը պատասխանել է, որ Գևորգի պահանջով է այն տվել վերջինիս: Գևորգն իր և քրոջ հանդեպ միշտ լավ է վերաբերվել, բայց երբ նա իրենց տուն էր այցելում, մայրը գույնը գցել է և ասել, որ պետք է գումար տա Գևորգին:
Տուժողի մյուս դուստրը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գևորգն իր մորից գումարներ է վերցրել, բայց չգիտե, թե ինչի: Մայրը ոսկյա մատանի ուներ, բայց այն տվել է Գևորգին` գումարի փոխարեն: Մայրն իրեն գումար, լիցքավորման քարտ, սիգարետ է տվել, որ փոխանցի Գևորգին: Մինչև 2013թ. հունվարի 13-ը Գևորգն իր և քրոջ հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, բայց իրենց մորը Գևորգը վախեցնում էր: Երբ ինքը դպրոցից տուն էր գալիս, տեսնում էր մորը լացելով, հարցնում էր՝ ինչ է եղել, իսկ մայրը պատասխանում էր, որ Գևորգը գումար է ուզել:
Դատարանը հաստատված չի համարել առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, որ այդ մասով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել Գևորգ Գևորգյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Տվյալ դեպքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է տուժողի նախաքննական ցուցմունքները, իսկ դատաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ Գևորգ Գևորգյանին գումար էր տալիս, քանի որ նա 4 անգամ դատապարտվել էր ազատազրկման, ուստի նրանից վախենում էր, ամեն անգամ Գևորգը կրկնում էր, որ իրեն շենքից կվտարի: Դատարանը նկատել է, որ բռնության գործադրման սպառնալիքը կարող է տրվել անձի կամ նրա մերձավորին սպառնալու, առողջությանը վնաս հասցնելու, ազատությունից զրկելու կամ առևանգելու, ծեծելու, խոշտանգելու կապակցությամբ: «Սպառնալիքը, ինչպես և մյուս հանցագործություններում, պետք է լինի իրական, այսինքն` իրագործելի, որի հնարավորությունը հանցագործն ունի»: Սույն դեպքում առանց այլ հավաստի ապացույցների բավարար ամբողջության չի կարելի վկայել այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, 28-06-2013թ. դատավճռով Գևորգ Գևորգյանին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Գևորգ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել տուգանքի ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի` 100000 ՀՀ դրամի չափով: Գ.Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և ամբաստանյալը անհապաղ ազատ է արձակել դատական նիստի դահլիճում:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է և «Ձորք» համատիրության նախագահի կողմից բնութագրվում է դրական, ինչպես նաև պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, հանցանքը որպես արհեստ կատարելը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]