Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Մեղադրողը միջնորդեց ՍԱՊԾ «Շենգավիթ-1»-ի պետին դատապարտել 6 տարվա ազատազրկման 07/06/2013   22:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ավարտվել է  սոցիալական ոլորտի չարաշահումների վերաբերյալ հերթական գործով դատաքննությունը:
 
Իր մեղադրական ճառում ՀՀ  գլխավոր դատախազության պետական  շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ   Հ.Ենոքյանը նշել է, որ 7 ամբաստանյալների վերաբերյալ այս գործի առանձնահատկությունը նաև այն է, որ պետական բյուջեից հատկացված կենսաթոշակների գումարների հափշտակության արդյունքում  խաթարվել է կենսաթոշակային ոլորտի պետական  կառավարման լիազոր մարմնի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության, բնականոն գործունեությունը: Ըստ մեղադրողի՝ խեղաթյուրվել են այդ ոլորտը կարգավորող  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և այն կանոնակարգող իրավական ակտերի պահանջները, բազմաթիվ տարեց, միայնակ և վատառողջ կենսաթոշակառուներ մինչ օրս չեն կարողացել ստանալ իրենց օրինական կենսաթոշակների գումարները:
 
Մեղադրող կողմը գտնում է, որ  քրեական գործի  նախաքննությամբ և դատաքննությամբ  հիմնավորվել է   մեղադրանքը: Ըստ այդմ,  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի՝ 2002թ. հուլիսի 1-ի հրամանով` մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ը  Երևան քաղաքի «Շենգավիթ-1» տարածքային ստորաբաժանման պատասխանատուի պաշտոնը զբաղեցրած  ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանի Հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և, օգտվելով այդ հանգամանքներից, 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Արմեն Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.841.529 դրամ կենսաթոշակի գումարներ:
 
Արմեն Գրիգորյանը, Էմիլ Մաճկալյանի հետ` խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր` 2.821.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից վերականգնել է Կարապետ և Սոնա Ջանբազյանների գումարից` 655.000 ՀՀ դրամը:   Արմեն Եղիազարյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով, յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 132.394 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Սամվել Հարությունյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 257.814 ՀՀ դրամ կենսաթոշակի  գումար: Կարինե Պողոսյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 807.866 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Աննա Նիկողոսյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 822.058 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար:
 
Բացի Արմեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով կատարած հափշտակություններից, ամբաստանյալներ Էմիլ Մաճկալյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Նիկողոսյանը, ինչպես նաև Կամո Պետրոսյանը 2006-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների տվյալների դիմաց ստորագրությունները կեղծելով, յուրացման եղանակով կատարել են նաև այլ հափշտակություններ: Մասնավորապես,  Էմիլ Մաճկալյանը յուրացմամբ հափշտակել է խոշոր չափերով` ընդհանուր  1.147.456  ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից նախաքննության ընթացքում վերականգնել է 254.658 դրամը:  Աննա Նիկողոսյանը յուրացմամբ հափշտակել  է զգալի չափերի` ընդհանուր 65.214 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է:   Կամո Պետրոսյանը յուրացմամբ հափշտակել  է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.386.022 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, որից վերականգնվել է 2.020.000 և 41.750 դրամը:   Արմեն Եղիազարյանը յուրացմամբ հափշտակել  է խոշոր չափերով՝ ընդհանուր  1.026.480 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որն  ամբողջությամբ, ինչպես նաև Արմեն  Գրիգորյանի հետ խմբով հափշտակած 132.394 դրամը  նախաքննության ընթացքում վերականգնել է: Արմեն  Գրիգորյանը կամովին վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասից 2.421.000 ՀՀ դրամ գումարը:
 
Դատարանում բոլոր ամբաստանյալներն իրենց մեղավոր  են ճանաչել առաջադրված մեղադրանքում, օգտվելով իրենց դատավարական իրավունքից՝ հրաժարվել դատարանում ցուցմունք տալուց և պնդել իրենց ինքնախոստովանական նախաքննական ցուցմունքները:
 
Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Արմեն  Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում  կատարելը, և նրա նկատմամբ  վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6  տարի ժամկետով՝   1.909.135 դրամը չգերազանցող  գույքի բռնագրավմամբ,  որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3  տարի ժամկետով: Կամո Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը,  և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5  տարի 6  ամիս ժամկետով, 1.794.272 դրամը չգերազանցող  գույքի բռնագրավմամբ,  որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
 
Էմիլ  Մաճկալյանը, ըստ մեղադրողի, պետք է  մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի յուրացում կատարելը, և 325-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով   նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի 6  ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Էմիլ Մաճկալյանի նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 1 տարի ժամկետով: Միաժանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 2-րդ մասի 4-րդ կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
 
Մեղադրողը միջնորդել է   ամբաստանյալ Արմեն  Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով   նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Միաժամանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել   «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
 
Ամբաստանյալ Կարինե  Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի 6  ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1  տարի ժամկետով:  Մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: Կարինե Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3  տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Սամվել  Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3   տարի 6   ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝  ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը` նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Սամվել Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 6  ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Աննա  Նիկողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով  նշանակված պատժի կրումից:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով  Աննա Նիկողոսյանի նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Աննա Նիկողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3  տարի 6 ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
 
Մեղադրող Ենոքյանը պնդել է ՀՀ գլխավոր դատախազության  քաղաքացիական հայցը, որով խնդրել է  ամբաստանյալ Կամո Պետրոսյանի մասով բավարարել 1.794.272 դրամի չափով, ամբաստանյալ Էմիլ Մաճկալյանի մասով` 205.798 դրամի չափով, իսկ ամբաստանյալներ Արմեն Գրիգորյանի, Էմիլ Մաճկալյանի, Կարինե Պողոսյանի, Սամվել Հարությունյանի և Աննա Նիկողոսյանի մասով` համապարտության կարգով 1.909.135 (1.859.135) դրամի չափով գումար բռնագանձել:
 
 

Արխիվ

[]