Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Դատապարտվեց խոտհնձի շուրջ սուտ մատնության մեղադրանքով 07/05/2013   14:18  |  Քրեական խրոնիկոն

 
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Էդվարդ Մխոյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին դիմում էր  հասցեագրել Գեղարքունիքի մարզի դատախազին և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին այն մասին, որ «Ագրիջա» կոչվող սարատեղում սեփականության իրավունքով ունի 5 հա խոտհարք: 2012թ.օգոստոսի 11-ին գնացել է հիշյալ վայրը  և նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է: Պարզել է, որ ամբողջ տարածքը հնձել է Ծովինար գյուղի բնակիչ, ճանապարհային ոստիկանության աշխատակից Հովսեփ Հարեյանը: Միաժամանակ նշել է, որ իր բողոքների հիման վրա չափագրող հանձնաժողովը կազմել է կեղծ արձանագրություն այն մասին, որ իբր 2012թ. օգոստոսի 16-ին և 2012թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ իրեն պատկանող  «Ագրիջա»   կոչվող տարածքից խոտհարքի մի մասն է եղել հնձված, այնինչ, երբ 2012թ. օգոստոսի 11-ին բարձրացել է սարատեղ և տեսել, որ ամբողջ տարածքը եղել է հնձված: 2012թ. օգոստոսի 16-ին և 2012թ. սեպտեմբերի 28-ին «Ագրիջա» կոչվող տարածքում Էվարդ Մխոյանի խոտհարքի զննությամբ պարզվել է, որ վերջինիս պատկանող 5 հա խոտհարքից 2.40 հա տարածք հնձված է եղել, իսկ 2.60 հա տարածք` չհնձված: Բացի այդ Էդվարդ Մխոյանը նշել է, որ 2011թ. ինքը հնձել է իրեն պատկանող 5 հա խոտհարքը և ստացել է 800-1000 հակ խոտ: 
 
Քրեական գործի քննության ընթացքում չեն հիմնավորվել Էդվարդ Մխոյանի կողմից դիմումներում նշված փաստերը և  նրան  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնություն: 
 
Առաջադրված մեղադրանքում Էդվարդ  Մխոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ «Ագրիջա»  կոչվող տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 5 հա խոտհարք: 2012թ. օգոստոսի 11-ին գնացել է սարատեղ և նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է: Սարատեղում հանդիպել է համագյուղացի Հովսեփ Հարեյանին, վերջինս իրեն ասել է, որ ամբողջ 5 հա խոտհարքը ինքն է հնձել, միաժամանակ ասել է, որ գյուղ իջնելուն պես պատրաստ է հատուցել իրեն պատճառված նյութական վնասը: Փոխհատուցման չափի մասին սարատեղում իրենց միջև որևէ խոսակցություն չի եղել: Նա նշել էր նաև, որ երբ Հովսեփ Հարեյանը վերադարձել է գյուղ, հրաժարվել է իրեն պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցելուց: Ըստ նրա, Հովսեփ Հարեյանն իրեն պատճառել է 1.000.000-ից 1.500.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
 
Մինչդեռ 16.08.2012թ. ստացված մասնագիտական ակտի համաձայն, «Ագրիջա»  տարածքի նշված հատվածից 1 հա-ից ստացվում է 1500-1600 կգ խոտ, որը հակավորելուց հետո կլինի 70-75 հակ, 1 հակ խոտի շուկայական արժեքը կազմում է 1200-1300 ՀՀ դրամ: Ըստ այդ հաշվարկի,  Հովսեփ Հարեյանը Էդվարդ Մխոյանի տարածքից հնձել է 480 կգ կամ 22.5 հակ խոտ, որի նյութական վնասի չափը կազմում է 29.250 ՀՀ դրամ, իսկ Հովհաննես Սահակյանի կողմից Էվարդ Մխոյանի տարածքից հնձվել է 3.360 կգ կամ 157.5 հակ խոտ, որի նյութական վնասի չափը կազմում է 204.750 ՀՀ դրամ:
 
Ըստ վկա Հովսեփ Հարեյանի  ցուցմունքի,  ինքը 2012թ հունիս ամսին թյուրիմացաբար «Ագրիջա»  կոչվող տարածքում հնձել է Էդվարդ Մխոյանին պատկանող խոտհարքի մի մասը` 0.30 հա: 2012թ. օգոստոսի 11-ին` սարատեղում, իրեն հանդիպել է համագյուղացի Էդվարդ Մխոյանը և մատնանշել է իր կողմից հնձված տարածքը, ասելով, որ այն իրեն է պատկանում և իրենից պահանջել է 300 հակ խոտ` որպես վնասի փոխհատուցում: Ինքը նշել է, որ եթե համապատասխան մասնագետների կողմից  չափագրում կատարվելուց հետո պարզվի, որ իրեն պատկանող 5 հա տարածքը ինքն է ամբողջությամբ հնձել, պատրաստ է վճարել պատճառված վնասը:  «Ագրիջա»  կոչվող տարածքում 16.08.2012թ, 28.09.2012թ, 31.10.12թ և 09.11.12թ. հանձնաժողովի մասնակցությամբ կատարված  Էդվարդ Մխոյանի տարածքի չափագրման  արդյունքներում պարզվել է, որ վերջինիս պատկանող 5 հա խոտհարքից 0.30 հա տարածքը թյուրիմացաբար հնձվել է իր կողմից,   իսկ 2.10 հա տարածք Զոլաքար գյուղի բնակիչ Հովհաննես Սահակյանի կողմից: 31.10.12թ և 09.11.12թ չափագրման արդյունքում պարզվել է, որ չհնձված 2.60 հա տարածքից 0.80 հան եղել է այրված, իսկ 1.80 հան չհնձելու պատճառով խոտը հասունացել, քամիներից և տեղացած անձրևներից վերացել է:
 
Ըստ վկա Հովհաննես Սահակյանի  ցուցմունքի, ինքը սխալմամբ 2.1 հա հնձել է Էդվարդ Մխոյանին պատկանող 5 հա խոտհարքի տարածքից: Ինքն ասել է, որ պատրաստ է հրաժարվել իր կողմից հնձած խոտից և ասել է, որ Էդվարդ Մխոյանը կարող է գալ և տանել հնձված խոտը: Երկար ժամանակ այդ խոտը մնացել է դաշտում, սակայն Էդվարդ Մխոյանը չի գնացել այն տանելու: Տեսնելով, որ նա չի գալիս իր խոտը տանելու, որոշել է կապել ու տեղափոխել այդ խոտը, որպեսզի չմնա և չփչանա դաշտում: Վկան նշել էր, որ նշված տարածքից հավաքել և տեղափոխել է 150 հակ խոտ՝ բազմաթիվ անգամներ պատրաստակամություն  հայտնելով փոխհատուցել իր կողմից Էդվարդ Մխոյանին պատճառված վնասը, սակայն վերջինս հրաժարվել է: Բերքատվության առումով նշված տարածքներից 1 հեկտարից միջինը ստացվել է 70-75 հակ խոտ:
 
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յու.Իսկոյանի նախագահությամբ, 20-06-2013թ. դատավճռով Էդվարդ  Մխոյանին մեղավոր  է  ճանաչել ՀՀ  քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել պայմանական ազատազրկման 1 տարի ժամկետով՝ մեկ տարվա  փորձաշրջանով: 
 
Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ նա Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի գյուղապետարանի կողմից բնութագրվում է դրականորեն, մասնակցել է Արցախի ազատագրմանը:Դատարանն ամբաստանյալ Էդվարդ Մխոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նախկինում դատված չի եղել, խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա, կինը մահացած է:
 

Արխիվ

[]