Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Աղվան Հովսեփյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները 07/05/2013   12:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված  իրավաբանների համաժողովում իր ելույթում այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: 
 
Միջազգային ապահովագրական ընկերությունները 2007 թվականից սկսած որոշել էին վճարել Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած անձանց ժառանգներին համապատասխան ապահովագրական վճարներ, սակայն այդ վճարումները վերջերս դադարեցրեցին: ՀՀ գլխավոր դատախազն  անժխտելի է համարում  այդ հարցում Թուրքիայի ճնշումների դերը: «Բայց եթե մենք իրավաբանորեն հիմնավորված, անվիճելի փաստարկների տիրապետեինք, այդ գործընթացը տրամաբանական ավարտ կունենար»,- ասաց Աղվան Հովսեփյանը՝ ընդգծելով, որ թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ունենան անթերի միջազգային-իրավական ապահովում և որ  «այդ բարդ խնդիրը կոչված ենք իրագործելու մենք՝ հայ իրավաբաններս»:
 
Ահա մեկ դար է, ինչ, Աղվան Հովսեփյանի գնահատմամբ,  հայ-թուրքական հարաբերությունները դոփում են տեղում: «Եվ չնայած, բազմաթիվ պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, մենք ոչ մի շոշափելի արդյունքի չենք հասել: Համոզված եմ, որ նույն իրավիճակում կհայտնվենք նաև մեկ հարյուրամյակ հետո: Եվ նման իրավիճակի պատճառը միայն Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները չեն: Իմ խորին համոզմամբ, պատճառը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումն է»,- ասաց նա:
 
Ա.Հովսեփյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական հարցի լուծման և, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների համապարփակ կարգավորման սոսկ մեկ բաղադրիչն է, խիստ կարևոր, բայց ընդամենը մեկ բաղադրիչը: Իսկ հայկական հարցի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որն ունի զուտ իրավական բնույթ, պետք է լուծվի իրավական հարթությունում, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Դա նշանակում է, որ համապատասխան միջազգային-իրավական փորձաքննությունների պետք է ենթարկվեն հայ ժողովրդին, նրա տարածքներին առնչվող բոլոր միջազգային պայմանագրերը` Բեռլինի Կոնգրեսից սկսած մինչև վերջին հայ-թուրքական չվավերացված պայմանագիրը: «Հակառակ դեպքում մենք կունենանք այն, ինչ ունենք»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
 
Աղվան Հովսեփյանը ճիշտ չի համարում Սյունիքը,  Երևանը, Արցախն  ադրբեջանական տարածք հայտարարող ադրբեջանական բարբաջանքներին չպատասխանելը: «Բայց արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի ադրբեջանցիներին հիմնավորված հակընդդեմ պահանջ ներկայացնել: Այսպես, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն Նախիջևանն անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար նահանգ հանձնվել է Ադրբեջանի հովանավորությանը: Առայժմ չանդրադառնալով Մոսկվայի 1921թ. մարտի 18-ի պայմանագրի օրինականությանը, նշեմ միայն, որ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հունիսի որոշմամբ ինքնագլուխ վերանայվեց նշված միջազգային պայմանգիրը, փոփոխվեց Նախիջևանի կարգավիճակը, և այդ երկրամասը դուրս բերվեց Ադրբեջանի հովանավորության տակից և ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Այդ որոշումը  միջազգային  իրավունքի այնպիսի կոպիտ խախտում էր, որ նույնիսկ Թուրքիայի կառավարությունը 1923թ. հուլիսին հանդես եկավ բողոքի նոտայով և Ադրբեջանի Կենտգործկոմի այդ որոշումը գնահատվեց որպես բռնազավթում: Իրավունք ունե՞նք մենք այսօր հայտատարարելու, որ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց բռնազավթած ` Ադրբեջանի կողմից: Անկասկած, իրավունք ունենք, բայց չգիտես ինչու լռում ենք»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
 
Անդրադառնալով հայ ժողովրդին առնչվող միջազգային պայմանագրերին ու այս հարցում միջազգային իրավունքի հայ մասնագետների ուշագրավ ուսումնասիրություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը փաստում է, որ այսօր հայ-թուրքական սահմանը կարգավորված չէ, «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ»: Աղվան Հովսեփյանը գտնում է, որ  այդ վեճերի իրավաբանական լուծման հանար անհրաժեշտ է պատրաստել հայցային մի մեծ փաթեթ, համապատասխան իրավաբանական հիմնավորումներով և այն ներկայացնել Հայաստանի իշխանություններին՝ հետագայում այն ՄԱԿ-ի իրավական վճիռներ կայացնող հիմանկան մարմնին՝ Արդարադատության միջազգային դատարանին հանձնելու հարցը լուծելու համար:
«Համոզված եմ, որ եթե Ադրբեջանն  ունենար մեր` իրավաբանորեն հիմնավորված հավակնությունների հարյուրերորդ մասը, արդեն դիմած կլիներ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարան, այլև հնարավոր և անհնար բոլոր ատյաններ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ հայտարարելով. «Չմոռանանք, որ ժամանակը մեր դեմ է աշխատում»:
 
 

Արխիվ

[]