Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Դատական մարաթոնն ավարտվեց «Հրապարակի» հաղթանակով 07/04/2013   23:05  |  ԳՈՐԾ #

«Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդի նախագահ   Մարգարիտա  Խաչատրյանը հայց էր  ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրապարակ»  օրաթերթի` խնդրելով հարկադրել «Հրապարակ»  օրաթերթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տպագրել թերթի՝ 2011թ. ապրիլի 21-ին  համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը: Հայցվորը պահանջում էր նաև «Հրապարակ»  օրաթերթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասը` 2.000.000 ՀՀ դրամի չափով:
 
Հայցվորը, 16.12.2011թ. լրացնելով հայցապահանջը, ներկայացրել էր հերքման տեքստը: Ըստ այդմ, 2011 թ. ապրիլի 21-ի  համարի առաջին էջում տեղ է գտել մի հոդված, որում զետեղված էին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ «Այդ հոդվածում «Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդի նախագահ, հարգարժան տիկին    Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ հրապարակվել են զրպարտող տեղեկություններ այն մասին, որ իբրև վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի և ծեծի։ Իրականում պարզվեց, որ նմանատիպ միջադեպ տեղի չի ունեցել, ինչի համար մեր խմբագրության ողջ անձնակազմը ներողություն է խնդրում Մարգարիտա Խաչատրյանից` հավաստիացնելով, որ «Հրապարակ»   օրաթերթի կողմից չճշտված տեղեկություններ տիկին Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ այլևս չեն տպագրվի։ Ցավալի է, որ մենք ի սկզբանե չենք հավատացել նրան` նման միջադեպի բացակայության վերաբերյալ և հրապարակել էինք այդ «անթույլատրելի»   հոդվածը»,- նշվում էր առաջարկվող հերքման տեքստում։
 
«Հրապարակ»  օրաթերթի՝ 21.04.2011թ.   համարում հրապարակված հոդվածում նշվել է. «Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում։ Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից։ Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի։ Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել։ Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի։ Ես 20 հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»։
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Սամվել Թադևոսյանի  նախագահությամբ, 30.07.2012թ. վճռով  մերժել էր Մարգարիտա  Խաչատրյանի հայցն  ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի` 2011թ. ապրիլի 21-ին «Հրապարակ»  օրաթերթի  համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը տպագրելու պահանջի մասին։
 
 Դատարանը գտել էր, որ հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում։ Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի։ Մասնավորապես, փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը։ ....խնդրո առարկա հոդվածի նշված դրույթն արտացոլում է միջազգային պրակտիկայում ձևավորված` «ողջամիտ հրապարակումների» պաշտպանության սկզբունքը, որի համաձայն` անձն ազատվում է զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն` առանց տուժողի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու դիտավորության։
 
Հրապարակված հոդվածի տեքստի ուսումնասիրության արդյունքում դատարանը գտել է, որ լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես լսելով և նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ ըստ էության հերքել է հոդվածի առաջին մասում ներկայացված տեղեկությունները։
 
«Դրանից հետևում է, որ լրագրողը վիճարկվող նյութն այնպես է հրապարակել, որ ընթերցողի /կողմնակի դիտորդի/ մոտ այն միանաշանակորեն չի ստեղծում այնպիսի համոզմունք կամ տպավորություն, որ հոդվածում նշված միջադեպն իրականում տեղի է ունեցել կամ Մարգարտա Խաչատրյանն հանդես է եկել կոպիտ վարքագծով` վիճաբանել է և հայհոյել»,- նշվում է վճռում։
 
Նշվածի վերլուծության արդյունքում դատարանը գտել է, որ հոդվածը հրապարակելիս լրագրողն ըստ էության ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու հրապարակված փաստացի տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, այսինքն, նա ի սկզբանե Մարգարիտա Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու, դրանց վնաս պատճառելու ինչպես նպատակ, այնպես էլ դիտավորություն չի ունեցել, հետևաբար նա ենթակա չէ պատասխանատվության զրպարտություն համարվող տեղեկություններ տարածելու համար։
 
ՀՀ  Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տ.Սահակյանի նախագահությամբ, 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ,  բավարարել էր Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը ու հայցը՝  բեկանելով  և փոփոխելով   Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  կայացրած վճիռը: Վերադաս դատարանը որոշմամբ պարտավորեցրել էր «Հրապարակ»  օրաթերթ ՍՊ ընկերությանը  օրաթերթում «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետում հրապարակել նույն օրաթերթի 2011 թվականի ապրիլի 21-ի համարի առաջին էջում տեղ գտած Մարգարիտ Խաչատրյանին վերաբերող հոդվածի հերքումը և ներողություն խնդրել Մարգարիտա Խաչատրյանից:
 
Վերաքննիչ դատարանը գտել  է, որ այն հանգամանքը, որ նույն հոդվածի երկրորդ մասում շարադրված է նաև Մարգարիտ Խաչատրյանի դիրքորոշումը հրապարակված նյութի վերաբերյալ, որով վերջինս հայտնել է, որ հոդվածում նշվածն իրականությանը չի համապատասխանում, դեռևս բավարար չէ հայցի մերժման համար:  Ավելին, ստորադաս Դատարանի դիրքորոշումն առ այն, որ լրագրողը ի սկզբանե Մարգարիտ Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու կամ դրանց վնաս պատճառելու թե նպատակ և թե դիտավորություն չի ունեցել, դեռևս հիմք չէ վերջինիս քաղաքացիաիրավական պատասխանատվությունից ազատելու համար:
 
«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ «Հրապարակ»   օրաթերթի 21.04.2011 թվականի համարում հրապարակված հոդվածի առաջին մասը այն է ««Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում։ Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից։ Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտ Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի» պարունակում է իրականությանը չհամապատասխանող և հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող տվյալներ, ինչն էլ հիմք է հայցի բավարարման և պատասխանողի քաղաքացիաիրավական պատասխանատվության ծագման համար, քանի որ զրպարտություն որակված տեղեկատվություն հրապարակած սուբյեկտի նպատակը, նրա ուղղակի կամ անուղղակի դիտավորություն ունենալ կամ չունենալու հանգամանքը, չի կարող պատասխանատվությունից, այն է` զրպարտություն որակված նյութի հերքումը տպագրել պարտավորեցնելուց ազատելու հիմք հանդիսանալ»,- նշվում է վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
 
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերին ու հայցադիմումին այսօր վերջակետ է դրել  Վճռաբեկ դատարանը՝  բավարարելով «Հրապարակ»  օրաթերթի վճռաբեկ բողոքը:  Վճռաբեկ դատարանը բեկանել էր  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և ուժի մեջ թողել Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ  Վճռաբեկ դատարանի որոշումը, ինչպես հայտնի է,  ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և  ենթակա չէ բողոքարկման:
 
 
 

Արխիվ

[]