Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Երևանի գլխավոր ճարտարապետն արձագանքում է 07/02/2013   21:10  |  ԼՐԱՀՈՍ

Թրանսփարանսի ինթերնեյշնըլ  հ/կ` ՀՀ դատախազություն ներկայացրած դիմումի և ապա` ԶԼՄ-ներում տարածած հայտարարության մեջ բերված մեղադրական «փաստարկները»՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առնչությամբ՝   բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Իսկ հիմնավորումները հետևյալն են.
 
1.«Պատմության և հուշարձանների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» գործող օրենքի / 12. 12. 98թ/ 8 և 13 հոդվածների համաձայն անշարժ հուշարձանների պետական ցուցակները հաստատում է ՀՀ կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ: 1992 թ.  ապրիլի 12-ի՝ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Երքաղգործկոմի   որոշումը Երևան քաղաքի գործադիր կոմիտեի կողմից 2000 թվականի օգոստոսի 30-ին  ընդունված թիվ 1137    որոշմամբ չեղյալ անելու գործընթացը որևէ կապ չունի այդ ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի լիազորությունների հետ: Սույն որոշումը ծնվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունների համապատասխան զեկուցագրի հիման վրա`  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին գործող նորմատիվ ակտերը համապատասխանեցնելու գործընթացների համատեքստում:
 
2. Երևանի քաղաքապետարանը 2000 թ. դիմել է  ՀՀ կառավարությանը և  2001թ.  կառավարության համապատասխան որոշում է ընդունվել Երևանի նոր գլխավոր հատակագիծ մշակելու համար: Այդ համատեքստում էլ մշակվել է Երևանի պատմամշակութային հիմնավորման նոր նախագիծ, որը  2005 թ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Ինչ վերաբերվում է հուշարձանների ցուցակին կամ կատարված փոփոխություններին, այն ՀՀ-ում՝ և խորհրդային տարիներին, և հետագայում էլ բացառապես ՀՀ կառավարության լիազորությունն է, այլ ոչ թե՝ Երքաղգործկոմինը:
 
3. Անդրադառնալով խնդրո առարկա դիմում-հայտարարության տեքստում նշված  ինձ անծանոթ 25 հուշարձան-շենքերի հետ իմ ունեցած «առնչությանը», կարող եմ պնդել, որ իմ պաշտոնավարման տարիներին Հյուսիսային պողոտայի տարածքում  ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը պողոտայի տարածքում արտացոլել է  3 կամ 4  հուշարձան, որոնցից մեկը՝ ՀՀԿ հուշարձան -շենքը  իմ գործունեության շրջանում օրենքով սահմանված կարգով ապամոնտաժվել և ամբողջապես  վերակառուցվել է Մելիք Ադամյան փողոցում երկու տարի անց` 2004-ին: Ներկայիս «Արարատ» բանկի տեղում գտնվող հուշարձան-շենքի, Պուշկինի 28 շենքի, ինչպես նաև՝ Աբովյան փողոցի պատմական շենքի /այժմ՝ վերակառուցված/ ապամոնտաժումը իմ գործունեության տարիներին չի առնչվում: Խորենացի փողոցում, Շահումյան հրապարակում նախկին Դումայի շենքը ևս օրենքով սահմանված կարգով և համաձայն Երևանի գործող գլխավոր հատակագծի ապամոնտաժվել է` Երևանի Իտալիայի փողոցը կառուցելու համար: Հետագայում` 2009-10 թթ. իմ նախաձեռնությամբ  այդ շենքի ամբողջ ճակատը վերականգնվել է Մելիք-Ադամյան փողոցում կառուցվող ՀԲԸՄ շենքում: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նոր ցուցակի կամ  14 հուշարձանների տեղափոխման վերաբերյալ որոշումներն ինձ հետ չեն առնչվել և ես այդ գործընթացին չեմ մասնակցել, քանի որ  շուրջ կես տարի արդեն Երևանի քաղաքապետարանում չէի աշխատում: Ընդ որում,  շեշտեմ՝ ոչ միայն այդ շենքերի հետ չեմ առնչվել, այլ նաև «Սևան» հյուրանոցի,  Սպայի տան, նրա հարևանությամբ՝ Դիլանյանցների շենքի, որոնց  վերաբերյալ  նույնպես տարիներ շարունակ Նարեկ Սարգսյանի անունն է շահարկվում:
 
4. Նախագծերի մասին. Երևանի  Հյուսիսային պողոտայի նախագծերի հետ կապված 2001 թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ  ստեղծվել է  հեղինակային խումբ, որը ղեկավարել  եմ ես. խմբում  ընդգրկված էին շուրջ մեկ տասնյակ ճարտարապետներ,  որոնք բոլորը կառուցապատման նախագծերի  հեղինակներ են: Եվ հետագայում արդեն ես, ինչպես նաև նշված բազմաթիվ ճարտարապետները որպես անկախ ստեղծագործական միավորներ մշակել ենք Հյուսիսային պողոտայի տարբեր հատվածները: Ինչ վերաբերում է  պաշտոնավարման ընթացքում իմ կողմից հեղինակած նախագծերին, ապա վստահեցնում եմ, ինչը կվկայեն բոլոր ինձ ճանաչողները, արժանապատվությունս երբեք թույլ չի  տվել պաշտոնատար դիրքով պայմանավորված որևէ նախագիծ անել, հակառակը՝ մի քանի տասնյակ ճարտարապետներ, այդ թվում նաև՝ այսօր լրատվամիջոցներով ընդդիմադիր կեցվածք որդեգրած անձինք,  աշխատել են տարբեր կառուցապատողների հետ իմ իսկ երաշխավորությամբ:
 
Եթե պետական պաշտոն չզբաղեցրած  տարիներին /2004-2008/ մեր արվեստանոցում 3 տասնյակ նախագծեր են  մշակվել, ապա պետական պաշտոնյա լինելու  5 տարիների ընթացքում արվեստանոցում մշակվել են ընդամենը մի քանի շենքերի նախագծեր, որոնք բացառապես պայմանավորված են այդ կառույցների առանձնահատկություններով: Նման նախագծերը  /ինչպիսին են՝ ՀՀ նախագահի նստավայրի նորակառույց մասնաշենքը /Բաղրամյան 26/՝ համահեղինակ Ա.Վարդանյան,  Սևանի թերակղզու պետական ամառանոցում ընդունելությունների տունը,   Հայ ընդհանուր Բարեգործական Միության կենտրոնական գրասենյակը /համահեղինակ` Արիս Ադամյան, Ֆրանսիա,  Հայաստանի հանրապետական կուսակցության նոր մասնաշենքի և համալիրի վերակառուցումը, Վ.Սարգսյան փ. N3 հասցեում Կառավարական վարչական շենքերի համալիրը/,  տարբեր տարիներին ևս  վստահվել են հենց  գլխավոր ճարտարապետներին:  Իսկ որոշ նախագծեր, այդ թվում՝ նաև Շառլ Ազնավուրի կեցավայրը Երևանում, Թամանյանի թմբուկի կամ մետրոյի հարևանությամբ հյուրանոցի նախագծերը չեն ունեցել որևէ պայմանագիր և իմ կողմից մշակվել են կամավոր  հիմունքներով: Ինչ վերաբերում է ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված  մտահոգություններին, ապա  և՛ Երևանի քաղաքապետարանը, և՛ մշակույթի նախարարությունը բազմիցս հաստատել են, որ հարակից հյուրանոցի շինարարությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: ԱՕԿՍ-ի շենքում կառուցապատողի կողմից մշակույթի նախարարության տրամադրած հանձնարարականի համաձայն կատարվել են ուժեղացման աշխատանքներ: Ինչ վերաբերում է հյուրանոցի նախագծին,  այն իմ կողմից մշակվել է դեռ 2007 թվականին Հյուսիսային պողոտայի այլ շենքերի հետ միաժամանակ, սակայն նախագիծը չի համաձայնեցվել, քանի որ տարածքում կային բազմաթիվ դեռևս չիրացված շինություններ:
 
Ի դեպ, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը 2011 թվականից  հայեցողական պաշտոն է, այլ ոչ թե՝ համայնքային ծառայության պաշտոն՝ ինչպես լրատվամիջոցներին և հանրությանը ներկայացնում են Թրանսփարենսի ինթերնեյշընլ հ/կ  իրավաբանները, բայց եթե անգամ լիներ համայնքային ծառայության պաշտոն, ապա «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն  այն զբաղեցնող անձը իրավունք ուներ  զբաղվելու  ստեղծագործական, գիտական և մանկավարժական գործունեությամբ:
 
5. Այս ամբողջ պատմությունը  տարիներ շարունակ ոչ անհայտ ուժերի կողմից իմ գործունեությունը վարկաբեկելուն ուղղված  հերթական ակցիան է, որն առնչվում է և՛ հանրապետության   հրապարակի մրցույթի, և իմ կողմից նախաձեռնած բազում այլ ծրագրերի  հետ: Միտումնավորությունն ակնառու է: Այլապես ինչով է բացատրվում, որ իմ պաշտոնավարման շրջանում գլխավոր ճարտարապետին  վերագրվում է և՛ իրավաբանի, և քաղաքապետի, և՛ կառավարության որոշումների լիազորություններ և պատասխանատվություն, իսկ երբ արդեն Ն. Սարգսյանը չէ գլխավոր ճարտարապետը, ապա հաջորդ յոթ տարիների  գլխավոր ճարտարապետների անունները կամ գործողությունները այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն, ուստի այստեղ արդեն հղում է կատարվում բացառապես  քաղաքապետների կամ ՀՀ կառավարության որոշումների  վրա:  
 
Ցավում եմ, որ տարիներ շարունակ անձնական հաշիվներ հետապնդող  մի շարք ճարտարապետ-փորձագետներ այժմ էլ  Սոնա Այվազյանին են  ներքաշել  այս պատմությունների  մեջ,  քանի որ ժամանակին նրա  հետ շփվելով հավատացել եմ իր քաղաքացիական դիրքորոշմանն ու ազնվությանը:
 
 
 

Արխիվ

[]