Թեմաներ
Կիրակի 01 / 05 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/05/2025   15:36 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 01/05/2025   14:52 Մյունխենից և Ֆրանկֆուրտից չվերթները չեղարկվել են ձմեռային եղանակային պայմանների պատճառով 01/05/2025   14:39 Դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահի կալանավորման որոշումն անվավեր ճանաչելու միջնորդությունը 01/05/2025   13:35 Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/05/2025   13:30 Ուշադրություն. հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/05/2025   13:23 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից գողություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/05/2025   13:19 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար. ՆԳՆ ՓԾ 01/05/2025   12:39 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյան 01/05/2025   12:16 Ջո Բայդենը Հիլարի Քլինթոնին և Ջորջ Սորոսին պարգևատրել է «Ազատության շքանշանով» 01/05/2025   12:13 Տարադրամի փոխարժեքները հունվարի 5 -ին 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/05/2025   11:37 Ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը. Դաժան մանրամասներ 01/05/2025   11:32 Փաստորեն ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք. Առաքելյանը՝ Տիրան Խաչատրյանի գործի մասին 01/05/2025   11:27 Քաղաքացիական թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնեկամսկի, Իժևսկի և Պերմի օդանավակայաններում 01/05/2025   10:45 Իրանում մեկնարկել են զորավարժությունները 01/05/2025   10:44 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 01/05/2025   10:30 Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում 01/05/2025   10:12 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 01/05/2025   10:03 Տիրան Խաչատրյանը մեղադրվում է պատերազմի օրերին իբրև անփութության մեջ. ՔԿ-ն մանրամասնում է 01/05/2025   09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան 01/05/2025   09:50 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 01/05/2025   09:21 «Mercedes-Benz»-ը Պռոշյանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 29-ամյա երիտասարդը մահացել է տեղում 01/05/2025   09:14 Անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը` դատարանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 01/04/2025   21:57 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ Ռուբեն Մելիքյան 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   21:24 Բայդենը Քլինթոնին, Սորոսին և Մեսսիին կպարգևատրի նախագահական մեդալով 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   20:38 Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik 01/04/2025   20:22 Փաշինյանն ապահերոսացման գործընթաց է սկսել, Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան․ ԶՈւ-ի դեմ արշավ է. Մանուկյան 01/04/2025   20:21 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   20:02 Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինը» սպառնալիքներ էին. ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին. ադրբեջանագետ 01/04/2025   19:48 Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից. փաստաբաններն ահազանգում են 01/04/2025   19:35 Գործը 5 հատոր է, 1200 էջ, չենք հասցրել ծանոթանալ․ Տիրան Խաչատրյանի փաստաբանները միջնորդելու են հետաձգել կալանքի քննությունը 01/04/2025   19:29 Ավտովթար՝ Երևանում. Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին 01/04/2025   19:19 Շվեյցարական բանկը մեղադրվում է նացիստների հետ սերտ կապերը թաքցնելու մեջ 01/04/2025   19:04 Երևանում ավտոմեքենաները քշել են միմյանց վրա ու հընթացս օդ կրակել. shamshyan.com 01/04/2025   19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է 01/04/2025   18:34 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մեկ ժամով 01/04/2025   18:24 Մաքսային ծառայությունը 33 տարեկան է 01/04/2025   18:10 2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   17:39 Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի այդքան գովազդված տրանսպորտային «չարեփոխումը»․ քաղաքացիներն ահազանգում են քաղաքային տրանսպորտի կաթվածահար լինելու մասին 01/04/2025   16:57 Շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել. ողբերգական միջադեպ՝ Չինաստանում 01/04/2025   16:38 Հրդեհ՝ Վանաձորի Գործարանային փողոցում 01/04/2025   16:07 Բաքվում ավտոբուսը բախվել է բեռնատարի. կան վիրավորներ ու զոհ 01/04/2025   15:55 Տիրան Խաչատրյանի կալանքի վերաբերյալ նիստը տեղի կունենա 18:00-ին. փաստաբան 01/04/2025   15:36 Վրաստանն արտաքսում է ցույցերին մասնակցած 25 օտարերկրացիների 01/04/2025   15:17 Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն․ փաստաբան
01/03/2025   21:25 Իրանի վրա հարձակվելու որոշումն ընդունված է, հարձակումը մոտ է․ Արթուր Խաչիկյան 01/04/2025   13:41 «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան՝ երեխաս էլ նրան է հարվածել». ահազանգ զինվորի հորից. shamshyan.com 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   13:45 Ջերմաստիճանը նախ կբարձրանա՝ 6-8 աստիճանով, ապա՝ կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   14:52 Ձերբակավել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 01/03/2025   17:03 Գործարարին սպանած «Ձմեռ պապը» հայտնաբերվել է և կալանավորվել 01/03/2025   23:31 Նշվել են գրիպի գերիշխող տարբերակի ախտանիշները 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/03/2025   22:11 Եթովպիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 01/05/2025   09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան 01/03/2025   21:48 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ 01/04/2025   00:02 Կանանց պատմել են գինեկոլոգիական ամենաառեղծվածային խնդրի մասին 01/03/2025   16:15 Քովիդի գործով 21 անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է 01/03/2025   15:53 Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ 01/05/2025   09:21 «Mercedes-Benz»-ը Պռոշյանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 29-ամյա երիտասարդը մահացել է տեղում

Զոքանչը դստերը սխալ է դաստիարակել. գտնում է կնոջն ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը 06/30/2013   13:49  |  Քրեական խրոնիկոն

Ընտանեկան բռնության գործերը գտնվում են հասարակության աչալուրջ ուշադրության կենտրոնում:  Արարատ քաղաքի բնակիչ Աշոտ  Աբգարյանի դեմ գործն այդ շարքից է, սակայն իր որոշակի առանձնահատկությունն ունի. այն ընտանեկան բռնության հետևանք է և իրավաբանական լեզվով որակվում է որպես «անձին ինքնասպանության հասցնել»: Իսկ «անձը»  տուժող Քրիստինե Հարությունյանն է, ով ամբաստանյալի հետ ապրում էր համատեղ ամուսնական կյանքով: 
 
Իսկ ինքնասպանության հասցնելու մեղադրանքի բովանդակությունը հետևյալն է՝ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ Աշոտ Աբգարյանը տուժողի  նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք և պարբերաբար նվաստացրել է անձնական արժանապատվությունը, այն է` հաճախ ծեծի է ենթարկել, վիրավորել նրան, աշխատած գումարները ծախսել է` ալկոհոլային խմիչքներ գնելու համար, ընտանիքի սոցիալական նվազագույն պայմանները չի հոգացել, որպիսի արարքներով ընտանիքում առաջացել են տևական անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ: Բացասական ապրումների վրա սևեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Քրիստինե Հարությունյանը սուբյեկտիվորեն ըմբռնել է որպես անելանելի: Ամուսինների միջև  2012 թվականի փետրվարի 13-ի քաշքշուկից հետո «Քրիստինե Հարությունյանի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում   «Սուր դեպրեսիվ հակազդման ձևով», ինչի հետևանքով Քրիստինե Հարությունյանը դիմել է ինքնասպանության. ցած է նետվել պատշգամբից և մահացել»:
 
Ամբաստանյալ Աշոտ Աբգարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ Ինքնասպանության հասցնելը,  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել  և ցուցմունք տվել այն մասին, որ ինքն ընտաիքի հետ շատ հաշտ է ապրել,  ամռանը ընտանիքով երբեմն գնացել են հանգստանալու, վեճեր եղել են ընտանիքում, սակայն դրանք սովորական երևույթներ են, բոլորի ընտանիքներում էլ պատահում են: Ինքն իր կնոջը հարվածել է, ինքը չի ժխտում, նրա ամուսինն է եղել և դրա իրավունքն ունեցել է: Իր կինը շատ անհնազանդ է եղել, «լեզվանի», երբեմն իր հետ օղի է խմել, ինքն իրեն մեղավոր է համարում, որ կնոջը թույլ է տվել մեկ-մեկ իր հետ օղի խմել, հատկապես այդ օրը, որ թույլ է տվել մի քանի բաժակ օղի խմել:   Իր կնոջ մահվան պատճառը իր զոքանչի սխալ դաստիարակությունն է եղել: Կատարվածի համար զղջում է և տառապում:
 
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Աշոտ  Աբգարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցանքը հիմնավորվել է, մասնավորապես` վկաների ցուցմուքներով: 
 
Այսպես. ամուսինների անչափահաս դուստր  Մարինա Հարությունյանի ցուցմունքով` 2012 թվականի փետրվարի 13-ին   իր հորեղբոր գնալուց հետո   իր հայրիկը շարունակել է օղի խմել, մայրիկն էլ զայրանալով` նրան ասել է.  «Հերիքա, բոլա, կփռթեմ»,    և նրանք սկսել են վիճել, որի ընթացքում երկուսն էլ ընկել են գետնին: Հետո հայրիկը ցանկացել է մայրիկի ձեռքից վերցնել դանակը, այդ ժամանակ դանակի սուր մասը կպել է իր հայրիկի ձեռքին ու վնասել այն: Ինքն էլ է ցանկացել դանակը վերցնել մայրիկի ձեռքից, սակայն նա իրեն չի տվել դանակը, և այդ ժամանակ իր ձեռքն էլ է վնասվել: Դրանից հետո հայրիկը վերցրել է մայրիկի ձեռքից դանակը, որից հետո մայրիկը գնացել է սենյակ, հայրիկը նրա հետևից սենյակ է գնացել: Այդ ժամանակ իր ձեռքից արյուն է եկել, ինքն այդ մասին ասել է իր հայրիկին, որն էլ վիրակապել է իր ձեռքը: Հետո ինքն իր հայրիկից թաքուն գնացել է սենյակ, սակայն մայրիկն արդեն պատշգամբում չի եղել: Իսկ այդ ժամանակ իր հայրիկը միջանցքում է եղել: Հետո ինքը գնացել է լոգարան, իսկ հայրիկը դուրս է եկել տանից, իջել բակ, որպեսզի ավտոմեքենայով ինչ-որ տեղ գնա: Ինքը լսել է, որ նա պետք է հիվանդանոց գնա: Երբ հայրիկն ու մայրիկը վիճել են, այդ ժամանակ երկուսն էլ մեղավոր են եղել:
 
Ամբաստանյալի զոքանչ  Լարիսա  Ոսկանյանի ցուցմունքով`  իր դուստրը 2001 թվականի հունվարի 31-ին ամուսնացել է  Աշոտ Աբգարյանի հետ, սակայն ոչ իր կամքով. վերջինս նրան փախցրել է: Համատեղ ամուսնությունից ունեցել են երեք երեխա: Ամուսնության ողջ ընթացքում իր դուստրը լավ կյանքով չի ապրել: Աշոտ Աբգարյանը գրեթե ամեն օր հարբած վիճակում է տուն եկել: Հաճախ դստեր տուն գնալով` տեսել է, թե ինչպես է Աշոտ Աբգարյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել դստեր հետ: Վերջինս շատ է նեղվել, որ ամուսինը իր մոտ վիրավորել է նրան: Երբ մի քանի օր իր դուստրը չի գնացել իրենց տուն, իրենք արդեն հասկացել են, որ Աշոտը նրան ծեծել է, ինքն էլ, անհանգստանալով, իր թոռնիկին ուղարկել է նրանց տան մոտ, որպեսզի տեսնի իր աղջիկը պատշգամբում երևում է, ողջ է, թե` ոչ: Երբ իրենք հարցրել են, թե ինչու է ծեծում Քրիստինեին, Աշոտ Աբգարյանը պատասխանել է, որ խանդից դրդված է ծեծում: Մոտ մեկ տարի առաջ, երբ ինքը գտնվել է տանը, իրենց տուն է եկել դուստրը` ամբողջությամբ կապտուկների մեջ: Դստերը տեսնելով նման վիճակում` նյարդայնացել է, հարցրել, թե ինչ է պատահել: Դուստրը պատասխանել է, որ ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ ծեծի է ենթարկել իրեն այն բանի համար, որ զայրացել է երեխաների վրա, ինքն էլ վախենալով փախել է տանից:
 
Իր դստեր մահվան մեջ տուժողի մայրը մեղադրում է նրա ամուսնուն, քանի որ նա միշտ վատ է վերաբերվել իր դստերը: Դեպքի օրը Աշոտը հարբած է եղել, ծեծել է իր աղջկան: Ինքը համոզված է, որ իր աղջիկն ինքնասպան չի եղել, այլ Աշոտ Աբգարյանն է նրան գցել պատշգամբից: Աղջիկը շատ դաժան կյանքով է ապրել, սակայն իրեն ոչինչ չի ասել, քանի որ նա շատ «փակ է»  եղել:
 
Տուժողի  եղբայրը՝  Լևոն  Հարությունյանը, ցուցմունք է  տվել առ այն, որ  դեպքից երեք օր առաջ քրոջ երեխան եկել է իրենց տուն և ասել, որ Աշոտը կանչում է նրան: Ինքը գնացել է նրանց տուն ու տեսել, որ քրոջ ճակատը պատռված է, իսկ աչքի տակ` կապտած: Հարցրել է, թե ինչ է պատահել, քույրն ասել, է, որ երեխայի վրա զայրացել է, իսկ Աշոտն այդ պահին պատշգամբի տակ աշխատելուց է եղել և կարծելով, թե իրեն է ասում, բարձրացել է տուն և հարվածել իրեն: Այդ ժամանակ ինքն Աշոտին ասել է, որ անհնար է, որ իր քույրը նրան վատ բաներ ասած լինի: Շատ անգամներ էլ քույրը տանից փախել է, հետո էլի հետ է վերադարձել, որ Աշոտ Աբգարյանը նրա վրա ավելի շատ չզայրանա: Քույրը հաճախակի է ասել. «մեռնեմ պրծնեմ, հոգնել եմ կյանքից», սակայն իրենք դրան լուրջ չեն վերաբերվել:
Այս վկան նույնպես իր քրոջ մահվան մեջ մեղադրում է նրա ամուսնուն, քանի որ նա միշտ վատ է վերաբերվել իր քրոջ հետ:
 
Տուժողի քույր ու  իրավահաջորդ    Նաիրա Հարությունյանի բացատրությամբ` Քրիատինեն ամուսնության սկզբից մինչև ինքնասպան լինելը լավ կյանքով չի ապրել: Ինքը ստույգ օրերը չի հիշում, սակայն հաճախակի է եղել, երբ գնացել է քրոջ տուն և տեսել, որ Աշոտ Աբգարյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել է քրոջ հետ, ծեծի է ենթարկել ու վիրավորել է քրոջը: Ինքը դա տեսնելով, բազմիցս նախատել է Աշոտ Աբգարյանին, սակայն վերջինս միշտ ասել է, որ չխառնվի իր ընտանիքի գործերին: Առիթների ժամանակ քույրն իրենց տուն չի եկել, պատճառաբանել է, որ Աշոտ Աբգարյանը օղի կխմի և կվիճի: Իրենք են այս ամենում մեղավոր, որ ժամանակին չեն լուծել այդ հարցը:
 
Ամբաստանյալի քրոջ ՝ Գայանե  Աբգարանի ցուցմունքներ ճիշտ հակառակի մասին են: Ըստ նրա`   ամուսինների միջև եղել են խոսակցություններ, անցել-գնացել են: Առիթների ժամանակ է միայն եղբայրն օղի խմել:
 
Դատարանը, հիմնվելով գործի ապացույցների վրա, գտել է, որ առաջադրված մեղադրանքում Աշոտ  Աբգարյանի կողմից իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խույս տալ քրեական պատասխանատվությունից ու պատժից և նրա մեղավորությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ  հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու մեջ ապացուցված է:
 
Դատարանը գտել  է, որ ամբաստանյալ Աշոտ Աբգարյանի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ ինքն իրեն մեղավոր է համարում, որ կնոջը թույլ է տվել մեկ-մեկ իր հետ օղի խմել, հատկապես` այդ օրը, որ թույլ է տվել մի քանի բաժակ օղի խմել, արժանահավատ չէ և չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատաբժշկական փորձաքննության  եզրակացությամբ հաստատվել է, որ Քրիստինե Հարությունյանի դիակի արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:
 
Դատարանը գտել  է նաև, որ ամբաստանյալ Աշոտ Աբգարյանի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ ինքը կնոջն ինքնասպանության չի դրդել, ինքը թույլ չի տվել, որ այդ ուշ ժամին կինը տանից դուրս գա, նա էլ ցանկացել է պատշգամբից իջնել ներքև և ուղիղ պատշգամբի տակ է ընկել,  պատշգամբի տակ սառույց է եղել, ոտքը սայթաքել ու ընկել է, արժանահավատ չէ և չի համապատասխանում իրականությանը, և նրա ցուցմունքը ժխտվում է հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ այն մասին, որ դեպքին նախորդող պահին ալկոհոլային հարբածության ֆոնի վրա, առկա էին ընտանեկան կռվտուք, դանակի հետ կապված քաշքշուկ, որոնք հավանաբար ազդել են Քրիստինե Հարությունյանի վրա, ստեղծել սուբյեկտիվորեն անելանելի վիճակ և նրան դրդել նման արարք կատարելուն: Հավանաբար հաճախակի կռվտուքները և սպառնալիքները նպաստել են բացասական ապրումների վրա սևեռվելու հետևանքով առաջացած լարվածության կուտակումը և քննարկվող իրավիճակում Ք.Հարությունյանը սուբյեկտիվորեն այդ իրավիճակն ըմբռնել է որպես անելանելի և դիմել է ինքնասպանության:
 
Դատաքննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ  Աբգարյանը դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության է հասցրել:
 
Դատարանը 27.12.2012թ. դատավճռով  Աշոտ  Աբգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-րդ մասով և նրան դատապարտել ազատազրկման` 1  տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Աշոտ  Աբգարյանի խնամքի տակ գտնվող վերջինիս անչափահաս երեխաներ` Մարինա  Հարությունյանի` ծնված 22.10.2001 թվականին, Արշակ  Հարությունյանի` ծնված 25.05.2004 թվականին, և Հասմիկ  Հարությունյանի` ծնված 29.03.2007 թվականին, խնամքը հանձնել իրավասու մարմնի` Արարատի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության մարմնին` պարտավորեցնելով կազմակերպելու նշված անձանց հսկողությունը, խնամքը և անհրաժեշտ սոցիալական ու բժշկական օգնությունը:
 
Ամբաստանյալը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի   դատավճիռը և  գործն  ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
 
 
 

Արխիվ

[]