ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկվում է հստակեցնել ԶԼՄ-ների հոդվածների և դրանցից քաղվածքների օգտագործման կարգը 06/29/2013 13:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ նպատակադրվել են առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը, ինչպես նաև կարգավորել ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը:
Այդ նպատակով մոտ մեկ ամիս առաջ նրանց կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որին օրերս դրական եզրակացություն է տվել կառավարությունը՝ հայտնելով, թե օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:
Սրանից բխում է, որ գլխադասային հանձնաժողովի կողմից ևս դրական եզրակացության արժանանալու դեպքում օրինագիծը, ըստ ամենայնի, կընդգրկի սեպտեմբերի 9-ից մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն առաջարկում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» գործող օրենքում լրացուցիչ ամրագրել.
«Թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը այլ թերթերում, ամսագրերում, ինտերնետային կայքէջերում թույլատրվում է իրականացնել միայն նպատակն արդարացնող ծավալով:
Անկախ վերարտադրման ծավալից՝ հոդվածներից քաղվածքների վերարտադրումը չպետք է ամբողջությամբ բացահայտի հոդվածի էությունը՝ չսպառելով հոդվածի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը:
Թերթերում, ամսագրերում, ինտերնետային կայքէջերում այլ թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին:
Ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքներ մեջբերելիս ինտերնետային կայքէջի ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է»:
Հեղինակների հիմնավորմամբ՝ նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրել սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական, նույնիսկ վերլուծական հոդվածները տարբեր կայքերում: Ընդ որում՝ հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը:
Պատգամավորներն ընդգծում են, որ այս խնդիրը առկա է նաև լրատվական կայքէջերի համար, քանի որ շատ հաճախ ամբողջությամբ վերարտադրվում են ոչ միայն թերթերի, այլ նաև սկզբնաղբյուր կայքէջերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները: Այս պարագայում ընթերցողին ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար բավարար է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի հետևանքով աճում է միայն որոշակի կայքերի այցելությունների քանակը:
Օրինագծի հեղինակները գտնում են, որ ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը:
Նշենք, որ այս օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և խմբակցության անդամներ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և նույն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը, «Հայ ազգային կոնգրես»-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ