ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օպերլիազորները հերքում են մեղադրանքը (լրացված) 06/26/2013 14:28 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ գործով ամբաստանյալներ, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի 2 օպերլիազորներն այսօր հերքեցին իրենց առաջադրված մեղադրանքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը հայտարարեցին, որ գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում և որ իրենց գործողությունները եղել են իրավաչափ:
Օպերլիազորները պնդեցին, որ 2012թ. հոկտեմբերի 4-ին՝ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության բաժին են բերման ենթարկել գողությունների մեջ կասկածվող, նախկինում դատապարտված, սույն գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանին` ընկերների հետ միասին: Այսինքն՝ օպերլիազորները հերքում են նախաքննական մարմնի տվյալը, թե հիշյալ անձինք ոստիկանության բաժին բերման են ենթարկվել հոկտեմբերի 3-ին: Այդպիսով ամբաստանյալները միաժամանակ հերքեցին մեղադրանքն, ըստ որի իրենք «կատարել են պաշտոնեական կեղծիք, կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում»։
Օպերլիազորները նշեցին, որ Ռ.Հովսեփյանը փախչում էր, չէր ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, ուստի ստիպված են եղել ֆիզիկական ուժ կիրառել: Հետապնդման ընթացքում «իներցիայով տուժողը վայր ընկավ, մենք էլ՝ նրա հետ»: Երբ տուժողը ոստիկանության բաժին բերման ենթարկվեց, նրա դեմքը կարմրատակած էր:
Օպերլիազորները բացառեցին ոստիկանության բաժնում որևէ բռնության հնարավորությունը, քանի որ բաժնի տարածքում տեսախցիկներ են տեղադրված, որոնք տեսաձայնագրում են ամեն ինչ: Ամբաստանյալները հերքեցին տուժողի հայտարարությունն առ այն, թե ոստիկանները ոստիկանության բաժին էին հրավիրել արվամոլների, նրանց կողմից տուժողին «փչացնելու» սպառնալիքի միջոցով փորձում էին իրենից ցուցմունք կորզել: «Տեսախցիկները հստակ ցույց են տալիս օրվա ու գիշերվա որ ժամն է, ծեծ ու արվամոլներ եղել են, թե ոչ»,- ասաց Արտակ Բարսեղյանը:
Ըստ Խաչիկ Բախբուդարյանի, տուժողն իր կամքով է խոստովանական ցուցմունքներ տվել, ընդ որում, պատմել է նաև մի գողության մասին, որը ոստիկանության կողմից արձանագրված չի եղել:
Ձերբակալվածների պահման վայրում, որտեղ տուժողը ինքնավնասման փորձ էր արել, օպերլիազորները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության երեք աշխատակիցների, որոնց հարցին, թե արդյոք իրենք՝ գործով ամբաստանյալներն են տուժողին ծեծի ենթարկել՝ վերջինս բացասական պատասխան է տվել: Խ.Բախբուդարյանը հայտարարեց, որ ինքը միշտ պաշտպանել է հասարակության ու ժողովրդի շահերը, իսկ մինչ ոստիկանությունում ծառայության անցնելը որպես ըմբիշ բարձր է պահել Հայաստանի մարզական պատիվը, այդ թվում՝ «իմ թշնամի երկրում»:
Ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ներկայացրեց քիթ-կոկորդ-ականջի մասնագետ բժշկի փաստաբանական հարցման արձանագրությունը, ըստ որի անհնարին է եղել որոշել տուժողի վնասվածքի վաղեմությունը և որ արյան հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ մեղադրական եզրակացության, «ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով»։
Դատարանը մասնակի բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը լրացուցիչ վկաների դատարանում հարցաքննելու մասին: Միջնորդությունը մերժվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեք աշխատակիցների մասով՝ օրենքով նրանք դատարանում որպես վկա հարցաքննվելու ենթակա չեն: Միջնորդությունը մերժվեց նաև ոստիկանության կենտրոնականի բաժնի պետին հարցաքննելու մասով, փոխարենը բավարարվեց ամբաստանյալների անմիջական ղեկավարին՝ Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին հարցաքննելու միջնորդությունը: Վկաներին նախատեսված է հարցաքննել հուլիսի 1-ի դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը